Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


ընդլայնված որոնում
Փակել
Առողջապահություն Ֆինանսներ Եկամուտներ Առևտուր, ծառայություններ և գովազդ Արտաքին կապեր Անշարժ գույքի կառավարում Բնապահպանություն Բնակչության պաշտպանություն Զբոսաշրջություն Զարգացման և ներդրումային ծրագրեր Հանրակրթություն Բնակչության հատուկ սպասարկում Կազմակերպական վարչություն Կոմունալ տնտեսություն Մշակույթ Սպորտ և երիտասարդություն Շինարարություն և բարեկարգում Տրանսպորտ Երեխաների և սոցիալական պաշտպանություն Քաղաքաշինություն

Վարչության գործառույթներ

Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում
Շինարարություն և բարեկարգում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության գործառույթները

 

Շինարարության և բարեկարգման վարչության 2023թ. ամփոփ գործունեությունը

 

2023 թվականին վարչությունն իրագործեց քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք  ծրագրեր, ինչպիսիք են՝ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում փողոցների և մայթերի ասֆալտապատման, փոսային նորոգման, մայթերի սալիկապատման, թեքահարթակների կառուցման, մայթերի եզրային հատվածներին մետաղական ճաղավանդակների տեղադրման, եզրաքարերի վերանորոգման, Նորք-Մարաշը Սարալանջի փողոցին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման, Երևանում կոյուղատարի, ջրագծերի և ոռոգման ցանցի կառուցման, հակահրդեհային հիդրանտների վերանորոգման աշխատանքներ ինչպես նաև Երևանի կամուրջների, ուղեանցերի, վերգետնյա անցումների և կամրջային կառույցների շահագործման և պահպանման, «Հաղթանակի» կամրջի բարեկարգման և լուսավորության արդիականացման, Հրազդանի մեծ կամրջի («Կիևյան կամուրջ») վերանորոգման, վթարային շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ:


Երևան համայնքում վարչության ծրագրերով անցկացվել է 12.3 կմ երկարությամբ ոռոգման ցանց, մասնավորապես իրականացվել են. 
•    Կոմիտասի պանթեոնի խորքային հորի վերակառուցում 
•     Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 7-րդ փողոցում («Հին կինո») ոռոգման ցանցի կառուցում  
•      Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 5-րդ նրբանցքում (Նուխի դաշտ) ոռոգման ցանցի կառուցում 
•     էրեբունի վարչական շրջանի Մուրացանի 113 հասցեում ոռոգման ցանցի կառուցում 
•     Կենտրոն վարչական շրջանում (Պուշկինի, Կողբացի, Դեմիրճյան, Արամի փողոցներում, Մանուշյան պուրակում) ոռոգման ջրագծերի կառուցում 
•     Արաբկիր վարչական շրջանում (Արղության-Գրիբոյեդով, Վրացական, Մալխասյանց փողոցներում) ոռոգման ջրագծերի կառուցում 
•     Նոր Նորք վարչական շրջանում (Գյուլիքևխյան, Բադալ Մուրադյան փողոցներում) ոռոգման ջրագծի կառուցում 
•     Նոր Դալմա ջրատարի սկզբնամասի՝ մինչև նոր կառուցված ջրատար կառուցում 
•     Սիլիկյան գնացող ջրատարից նոր ջրատարի կառուցում: 
Կառուցվել է Մուշական համայնքի կոյուղատարը ևս:
Վարչության կողմից 2023թ. ծրագրերով առաջին անգամ իրականացվել են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ: Միջին նորոգումը շինարարական միջամտություն է, որի ժամանակ ասֆալտբետոնե ծածկույթի մաշված շերտը քերվում է՝ ճանապարհի ընդհանուր մակերեսով: Այնուհետև իջեցվում կամ բարձրացվում են, կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ, փոշեհանում, հարթեցում ասֆալտբետոնե շերտով, վերամշակվում է բիտումի ծածկույթով, և իրականացվում է ճանապարհի նոր պատվածքի՝ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Երևանում միջին նորոգման համար ակնադիտորեն ընտրվել են այն փողոցները, որոնցում ցանցաձև և/կամ շառավղային ճաքերի և փոսերի քանակը այլ փողոցների համեմատ շատ են:
Միջին նորոգումը փոսային նորոգումից և հիմնանորոգումից տարբերվում է նրանով, որ միջին նորոգման ժամանակ փոխվում է ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտը, փոսային նորոգման ժամանակ կատարվում են տեղային աշխատանքներ, իսկ հիմնանորոգման ժամանակ ճանապարհը նորոգվում է ամբողջությամբ (հիմքային աշխատանքներ, երկայնական և լայնական թեքությունների ապահովում, ՃԵԿ տեխնիկական միջոցների տեղադրում, անտանգության ապահովում, մայթերի կառուցում և այլ): 


Երևանում կատարվել է 35.2 կմ երկարությամբ միջին նորոգում.
1)    Ավան վարչական շրջանում՝ 5.1 կմ 
2)    Էրեբունի վարչական շրջանում՝ 2.3 կմ
3)    Նոր Նորք վարչական շրջանում՝ 4 կմ
4)    Շենգավիթ վարչական շրջանում՝ 6.1 կմ՝ բացառությամբ Նորագավիթի 5-րդ, 12-րդ և 13-րդ փողոցների
5)    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3.9 կմ
6)    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2.65 կմ
7)    Արաբկիր վարչական շրջանում՝ 5.8 կմ
8)    Աջափնյակ վարչական շրջանում ՝ 4.56 կմ
9)    Դավթաշեն վարչական շրջանում ՝ 828մ:

 

Վարչության ծրագրով  իրականացվել են Երևանի վարչական շրջաններում հանգստյան գոտիների, բակերի կառուցման-հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես
•    Խ․ Աբովյանի անվան պուրակի բարեկարգում, 
•    Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգում, 
•    16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բակի հիմնանորգում 
•    Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի հհ. 12 և 14 շենքերի միացյալ բակի բարեկարգում:

Ինչպես նաև  2023թ. մեկնարկվել և դեռևս ընթանում են Նոր Նորք վարչական շրջանի սբ. Սարգիս եկեղեցու և Դ. Բեկի փողոցի միջնամասի այգու բարեկարգման, Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման,  Նոր Նորքի 2-րդ զանգվածի Վերածննդի այգու,  Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի այգու հուշարձանի և հարակից տարածքի, Դավթաշեն վարչական շրջանի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու, սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և տարածքի բարեկարգման և Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի հ. 4,6,8 և 10 շենքերի միացյալ բակի բարեկարգման աշխատանքները:
     Իրականացվել են նաև առողջապահական հաստատությունների վերանորոգման-հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են Կենտրոն վարչական շրջանի թիվ 8 պոլիկլինիկան /Կիլիկիա մասնաճյուղի/,«թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վարչական շենքը, շարունակվում է Նոր Արաբկիր առողջության կենտրոնի վերանորոգումը: Հիմնանորոգվում են «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի պոլիկլինիկան և «Շտապօգնություն» ՓԲԸ N1 ենթակայանի շենքի տանիքը և ջեռուցման համակարգը:  
    Շարունակական է արտադպրոցական և մշակութային հաստատությունների վերանորոգման և Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման գործընթացը:

 

2023 թվականին իրականացված աշխատանքներն են


 Սպորտի բնագավառում. 
•    Շենգավիթ համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի 7 (3+4) մարզադահլիճների հիմնանորոգում 
•    Երևան քաղաքի հ.108 դպրոցի հարակից ֆուտբոլի դաշտի վերանորոգում: 
 Մշակույթի բնագավառում.
•     «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ի վերանորոգում
•    Նանսենի թանգարանի վերանորոգում:

2022թ. մեկնարկել և 2023թ. շարունակվել են 22 նախադպրոցական հաստատության շենքերի հիմնանորոգման աշխատանքները, մասնավորապես. 


•    Կենտրոն վարչական շրջանի հ.15 մանկապարտեզի հիմնանորոգումը 
•    Արաբկիր վարչական շրջանի հ.22 հ.23 մանկապարտեզի հիմնանորոգումը 
•    Աջափնյակ վարչական շրջանի հ.44, 47, 48, 50 մանկապարտեզների հիմնանորոգումը 
•    Էրեբունի վարչական շրջանի հ.61, 63, 71, 74 մանկապարտեզների հիմնանորոգումը 
•    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.77, 81, 95,  մանկապարտեզի հիմնանորոգումը
•    Նոր Նորք վարչական շրջանի  հ.109, 110 մանկապարտեզի հիմնանորոգումը 
•    Շենգավիթ վարչական շրջանի հ.135, 137, 319, 143, 147 մանկապարտեզների  հիմնանորոգումը 
•    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.161 մանկապարտեզի հիմնանորոգումը: 

Հատկանշական է, որ վերոնշյալ մանկապարտեզների շինարարությունից 2023թ. են անցել և ավարտվել են 13 մանկապարտեզի շինարարությունը, որից 8-ինը կավարտվի 2024թ. 1-ին կիսամյակում, իսկ մեկի շինարարությունը կասեցված է /հ.147/:
2023թ. մեկնարկվել են 3 ՆՈՒՀ-ի հիմնանորոգումը, որոնց շինարարության ավարտը նախատեսված է 2024 թվականի 2-րդ եռամսյակում.
•    Աջափնյակ վարչական շրջանի հ.41 մանկապարտեզի հիմնանորոգում 
•    Նոր Նորք վարչական շրջանի  հ.105 մանկապարտեզի հիմնանորոգում 
•    Շենգավիթ վարչական շրջանի  հ.140 մանկապարտեզի հիմնանորոգում:
 


[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp