Բնակավայր Փերու սպ. ՝República del Perú [ 1] Դրօշակ Զինանշան
Firme y feliz por la unión , Firm and Happy for the Union , Твърди и радостни за съюза , Land of the Incas , 연합을 위한 확고한 행복하다 և Gwlad yr Inca
Երկիր Փերու Ներքին բաժանում Ամազոնաս , Անքաշ , Ափուրիմաք տարածաշրջան , Արեքիփա , Այաքուչօ տարածաշրջան , Քախամարքա , Քուսքօ տարածաշրջան , Հուանքաֆելիքա , Հանուքօ , Իքա տարածաշրջան , Ճունին տարածաշրջան , Լա Լիպերթատ տարածաշրջան , Լամպայէք տարածաշրջան , Լորեթթօ տարածաշրջան , Մատրէ Տը Տիոս տարածաշրջան , Մոգեքուա , Փասքօ տարածաշրջան , Փյուրա տարածաշրջան , Փունօ տարածաշրջան , Սան Մարթին տարածաշրջան , Թաքնա տարածաշրջան , Թումպիս տարածաշրջան , Ուքայալի տարածաշրջան , Լիմա և Քալաու Փերուի Նախագահ Խոսե Խերի ? Օրէնսդրական մարմին Փերուի Ծերակոյտ Հիմնադրուած է՝ 28 Յուլիս 1821 Տարածութիւն 1 285 216 քմ² ջրայինը 8,8 տոկոս Պաշտօնական լեզու Սպաներէն , Այմարա և Քեչուա Բնակչութիւն 33 726 000 մարդ (2023 )[ 2] Ժամային գօտի UTC-5 Շրջագայութեան պետ-համարագիր PE Պաշտօնական կայքէջ gob.pe
Փերու, Պաշտօնական անուանում՝ Փերուի Հանրապետութիւն (República del Perú), պետութիւն՝Հարաւային Ամերիկայի մէջ։
Մայրաքաղաքն է՝Լիման [ 3] :
Պաշտօնական լեզուներըՍպաներէն (սպաներէն), քեչուա եւ այմարան են:
Տարածութիւնը շուրջ 1,285,216 քառ. քմ է:
Բնակչութիւնը՝ շուրջ 34 միլիոն է (ըստ 2025-ի տուեալներուն)[ 4] :
Դրամական միաւորն է՝ Նուէվօ սոլը (PEN):
Վարչակարգը՝ Նախագահական Հանրապետութիւն է:
Փերուի ծերակոյտը, Լիմա Փերուն տեղակայուած է Հարաւային Ամերիկայի արեւմտեան ափին։
Արեւմուտքէն սահմանակից էԽաղաղական Ովկիանոսին , հիւսիսէն՝Էքուատորին եւՔոլոմպիային , արեւելքէն՝Պրազիլին , հարաւէն՝Պոլիվիոյ եւՉիլիի ։
Երկիրը ունի հիմնական երեք աշխարհագրական գօտիներ՝
Ծովեզերք (Costa)-Անապատային հարթութիւններ՝ աղքատ ջրամբարներով։ Անտեան լեռներ (Sierra) - Լեռնաշղթայ մը, ուր կը գտնուի նաեւ Ամերիկաներու մէկ բարձրագոյն գագաթը՝ Հուասքարանը (Huascarán)։Ամազոնեան անտառներ (Selva) - Խոնաւ եւ բարեբեր շրջան, հարուստ կենսաբազմազանութեամբ։Փերուն եղած է նախաքոլոմպիական մշակոյթի կարեւոր կեդրոն, յատկապէսԻնքաներու կայսրութեան հայրենիքը։
1532-ին սպանացի նուաճողՖրանսիսքօ Փիսարրօ Ինքաներու կայսրութիւնը քայքայելէ ետք, կը հիմնէ սպանական նահանգ մը։ 1821-ին Փերուն Սպանիայէն կը հռչակէ իր անկախութիւնը,
1824-ին ամբողջութեամբ կ'անկախանայ։
Փերուի տնտեսութիւնը հիմնուած է հանքարդիւնաբերութեան (պղինձ ,ոսկի ,արծաթ ),ձկնորսութեան , զբօսաշրջութեան եւգիւղատնտեսութեան վրայ։
Երկիրը կը դիմագրաւէ աղքատութեան ու անհաւասարութեան հարցեր։
Փերուի մշակոյթը խառնուրդ մըն է նախաքոլոմպիական, սպանական եւ աւանդականհնդիկ տարրերու։
Ժողովրդականերաժշտութիւնը ,պարերը (օրինակ՝ Մարիներա), խոհանոցը (սեւիչէ, քինուա), եւ գործուած հագուստները մեծ տեղ ունին։
Մաչու Փիքչուի հնավայրը այսօր համաշխարհային ժառանգութեան մաս կը կազմէ[ 5] ։