| Բնակավայր |
|---|
| Պոլիվիա |
| Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-gn" does not exist։ |
| Դրօշակ | Զինանշան |  |  |
La Unión es la Fuerza, Unity is Strength, Обединението е силата, Bolivia awaits you, Адзінства — сіла և Cryfder yr Undeb |
 |
| Երկիր | Պոլիվիա |
|---|
| Ներքին բաժանում | Beni Department?, Chuquisaca Department?, Cochabamba Department?, Լա Պազ վարչություն?, Օրուրո?, Սանտա Կրուզ?, Potosí Department?, Tarija Department? և Pando Department? |
|---|
| Բոլիվիայի նախագահ? | Ռոդրիգո Պաս Պերեյրա? |
|---|
| Օրէնսդրական մարմին | Plurinational Legislative Assembly? |
|---|
| Հիմնադրուած է՝ | 1825 |
|---|
| Տարածութիւն | 1 098 581,0 քմ² |
|---|
| Պաշտօնական լեզու | Սպաներէն, Այմարա, Քեչուա և Guarani? |
|---|
| Բնակչութիւն | 12 244 159 մարդ (2023)[1] |
|---|
| Ժամային գօտի | UTC−4?, America/La_Paz?[2] և America/Cochabamba? |
|---|
| Շրջագայութեան պետ-համարագիր | BOL |
|---|
| Անուանուած է | Սիմոն Պոլիվար |
|---|
|
Պոլիվիա, Հարաւային Ամերիկայի կեդրոնը գտնուող պետութիւն։
Մակերեսը լեռնային է։ Տարածքը կը կազմէ կեդրոնական Անդերի լեռնաճիւղերը եւ անոնց միջեւ գտնուող Պունա սարահարթը։ Հարթավայրերը կը գտնուին հիւսիս արեւելքը, աստիճանաբար իջած են դէպի Ամազոնի դաշտավայրէն։
Կան անագի, նավթի, գազի, պղինձի, զինկի, կապարի, արծաթի հանքավայրեր։
Կլիման արեւադարձային է։
Գետերը՝Բենին, Մամորեն եւ Գուապորեն, որոնք արագահոս են, ջրառատ։ Միախառնուելով կ'անցնինՄարդեյրա գետէն։ Խոշոր լիճերն են Պոպոն եւ Տիտիկակայի արեւելեան մասը։
Հնդկական ցեղերը հին ժամանակներէ ի վեր կը բնակին Պոլիվիայի մէջ։ Գրեթէ 300 տարի ՊոլիվիանՍպանիայի գաղութն էր՝ Վերին Փերու անունով։ Ամերիկայի սպանական գաղութներու անկախութեան պատերազմի ընթացքին Սիմոն Պոլիվարի զօրքերը ազատեցին երկիրը (1825 թուականին), այս պատճառաւ երկիրը անուանեցին Պոլիվիայի Հանրապետութիւն։ Բնակչութեան %60-ը հնդիկ է՝ կեչուաներ, այմարաներ եւ այլք։
Տնտեսութեան հիմքը հանքային արդիւնաբերութիւնն է, գլխաւորապէս՝ անագի, նավթի, ծարիրի, կապարի եւ զինկի արդիւնահանումը։ Կան սնունդի եւ մալածագործութեան արդիւնաբերութեան ձեռնարկութիւններ։
Գիւղատնտեսական գլխաւոր մշակաբոյսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն եւ այլն։ Անասնապահութեամբ կը զբաղին։
Երկիրը պահպանած է հնդիկներու մշակոյթի որոշ աւանդութիւնները։ Ազգային մշակոյթի ամէնաորոշ երեւոյթը դիմակահանդէսներն են, որՓետրուար-Մարտ ամիսներուն կը կազմակերպուին խոշոր քաղաքներուն մէջ։ Դիմակահանդէսներու օրերուն ներկայացումներ (դիաբլադոս) տեղի կ՚ունենան, որոնց հիմքը բարիի եւ չարի պայքարն է։
| Դեպարտամենտ | Տարածք (կմ²) | Բնակչություն* | Կենտրոն |
|---|
| Բենի | 213 564 | 362 521 | Տրինիդադ (Բոլիվիա) |
| Չուկիսակա | 51 524 | 1 352 000 | Սուկրե |
| Կոչաբամբա | 55 631 | 1 455 711 | Կոչաբամբա |
| Լա Պաս | 133 985 | 2 350 466 | Լա Պաս |
| Օրուրո | 53 588 | 391 870 | Օրուրո |
| Պանդո | 63 827 | 52 525 | Կոբիխա |
| Պոտոսի | 118 218 | 709 013 | Պոտոսի |
| Տարիխա | 37 623 | 391 226 | Տարիխա |
| Սանտա Կրուս | 370 621 | 2 029 471 | Սանտա Կրուս դե լա Սյերա | |
- ↑https://data.who.int/countries/068
- ↑https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica