Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Ուիքիփետիա
Որոնել

Հռոմ

Քաղաք
Հռոմ
իտալ.՝Roma
ԴրօշակԶինանշան

Երկիր Իտալիա[1]
Ենթարկումմայրաքաղաք
ՄարզԼացիօԼացիօ
ՆահանգՀռոմ
Ներքին բաժանումՄունիսիպիո I?, Մունիսիպիո II?, Մունիսիպիո III?, Մունիսիպիո IV?, Մունիսիպիո V?, Մունիսիպիո VI?, Մունիսիպիո VII?, Մունիսիպիո XV?, Մունիսիպիո VIII?, Մունիսիպիո IX?, Մունիսիպիո X?, Մունիսիպիո XI?, Մունիսիպիո XII?, Մունիսիպիո XIII? և Մունիսիպիո XIV?
mayor of Rome?Ռոբերտո Գուալտիերի?[2]
Օրէնսդրական մարմինRome City Council?
Հիմնադրուած է՝21 ԱպրիլՔԱ753
Այլ անուանումներ«Յաւերժական քաղաք»
Տարածութիւն1287,36 քմ²
ԲԾՄ21 մեթր
ԿլիմայՄիջերկրածովեան կլիմա
Պաշտօնական լեզուԻտալերէն
Բնակչութիւն2 748 109 մարդ (1 Յունուար2023)[3]
Ագլոմերացիա3 900 000
Կը գտնուի ափինՏիբեր?, Անյենե? և Թիրենեան ծով
Ազգային կազմիտալացիներ
Տեղաբնականունհռոմեացի
Ժամային գօտիUTC+1, ամառըUTC+2
Հեռախօսային ցուցանիշ06
Փոստային ցուցանիշ00118–00199
Շրջագայութեան պետ-համարագիրRM
Մականունla città eterna, Вечный город, Wieczne Miasto[4], Věčné město, Ciudad Eterna, večno mesto, The Eternal City և The City of Seven Hills
ՀիմնադիրՀռոմուլոս?[5] և Remus?
Սուրբ բարեխօսՊետրոս առաքեալ և Պողոս առաքյալ?
Պաշտօնական կայքէջcomune.roma.it(իտալ.)

Հռոմ[6] (իտալ.՝Roma),Իտալիոյ մայրաքաղաք,Լացիօ մարզի վարչական կեդրոն։ Կը գտնուիԹիպեր գետին ափին, ունի միջազգային օդակայաններ (Լէոնարտօ տա Վինչի տի Ֆիւմինչօ եւ Չամփինօ)։ Հռոմի սահմաններուն մէջ կը գտնուիՎատիկան քաղաք-պետութիւնը։

Պատմագրական եւ աւանդական տեղեկութիւններ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Հռոմը աշխարհի հնագոյն քաղաքներէն է, որ ստացած է «յաւերժական քաղաք» անունը։ Ան իր անունը ստացած է քաղաքի առասպելական հիմնադիրներէն մէկուն՝ Հռոմուլոսի անունէն։

Ըստ աւանդութեան՝ Հռոմը հիմնադրուած էմ.թ.ա. 753-ին։Հռոմուլոսի եւ անորերկուորեակ եղբօրՀռեմոսի ծնողները եղած են լատիններուԱլպա Լոնկա քաղաքի թագաւոր Նումիտորի դուստր,Վեստա աստուածուհու քրմուհի Հռեա Սիլվիան եւՄարս աստուածը։ Ալպա Լոնկայի գահը գրաւած Ամուլիոսը, գահի օրինական ժառանգորդ երկուորեակներուն հրամայած է նետելԹիպեր գետը։ Երկուորեակները փրկուած են, սնուած գայլի կաթով եւ կրթուած հովիւի մօտ։ Չափահաս դառնալով՝ պատժած են Ամուլիոսին, ապա որոշած են քաղաք հիմնել իրենց փրկուած վայրին մէջ։ Քաղաքի անուն տալու վէճին ժամանակ Հռեմոսը սպաննուած է եւ քաղաքը Հռոմուլոսի (լատիներէն՝ Romulus) անունով կոչուած է Հռոմ (լատիներէն՝ Roma)։ Հռոմը եղած է հռոմեական անտիկ պետութեան մայրաքաղաքը: 6-8-րդ դարերուն գտնուած էԲիւզանդիոյ տիրապետութեան տակ։756-1870-ը կարճ ընդմիջումներով եղած է պապական մարզի մայրաքաղաքը։Ռիսորճիմէնթոյի (իտալերէն բառացի՝ «վերածնունդ») շնորհիւ1870-ին վերամիաւորուած է Իտալիոյ հետ:1871-էն դարձած է միաւորուած Իտալական թագաւորութիւն, իսկ1946-էն՝ Իտալական հանրապետութեան մայրաքաղաք։

Բնակչութիւն

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
ՏարիԲնակչութիւն
ՔԱ55035 000 մարդ
ՔԱ509130 000 մարդ
ՔԱ150300 000 մարդ
137717 000 մարդ
1861194 500 մարդ
1871212 432 մարդ
ՏարիԲնակչութիւն
1881273 952 մարդ
1901422 411 մարդ
1911518 917 մարդ
1921660 235 մարդ
1931930 926 մարդ
19361 150 589 մարդ
ՏարիԲնակչութիւն
19511 651 754 մարդ
19612 188 160 մարդ
19712 781 993 մարդ
19812 840 259 մարդ
19912 775 250 մարդ
20012 663 182 մարդ
ՏարիԲնակչութիւն
20112 617 175 մարդ
20142 870 493 մարդ[7]
20152 864 348 մարդ
20172 873 494 մարդ[8]
20182 872 800 մարդ[9]
20232 748 109 մարդ[3]

Հայերը Հռոմի մէջ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Հայերու Հռոմի մէջ բնակութեան մասին յիշատակութիւններ կան դեռեւս մ.թ.ա. 1-ին դարէն։ Մ.թ. 65 թուականին հայոց թագաւորՏրդատ Ա-ը այցելած է (շուրջ 3 հազարանոց շքախումբով մը) Հռոմ եւ թագադրուածՆերոն կայսրին կողմէ։4-րդ դարուն Հռոմի մէջ հռչակուած էր հռետորՊարոյր Հայկազնը, որուն յուշարձանը զետեղուած է Հռոմի մէջ։ 552 թ.-ին բիւզանդական զօրքերու հրամանատար եւՌավեննայի փոխարքայ (541-568) Նարսէս Պատրիկը քաղաքն ազատագրած է կոթերէն եւ այնուհետեւ շինարարական լայն գործունէութիւն ծաւալած է Հռոմի մէջ (աւանդութիւնը Նարսէսին կը վերագրէ«Կիլիկեան» վանքին շինարարութիւնը)։

VII դարուն Հռոմի մէջ եղած է հայկական վանք, որուն ապպա Թաղասիոսը մասնակցած է649 թուականիԼատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարուն՝ հայկական եկեղեցի։ Հոն եղած է նաեւ հայկական թաղամաս։[10]

XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպէս նաեւ իտալահայ միւս համայնքները, ստուարացան։ Հռոմ եկած են հայ մտաւորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակուած են բազմաթիւ արժեքաւոր ձեռագրեր, առաջին հայերէն գիրքը («Տոմար Գրիգորեան») Հռոմի մէջ տպագրուած է1584 թուականին։1883 թուականին հիմնադրուած է Լեւոնեան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգեւորականներու պատրաստման բարձրագոյն դպրոցը։

Հռոմի պետական համալսարանի դասախօսներ (փրոֆէսորներ՝ Գ. Ֆրանքովիչ, Փ. Քունէօ, ճարտարապետ՝ Հ. Վահրամեան) զբաղուած են հայ միջնադարեան ճարտարապետութեան ուսումնասիրութեամբ։1960-ական թուականներուն գրեթէ ամէն տարի կատարած են բազմաթիւ գիտարշաւներԽորհրդային Հայաստան եւԱրեւմտեան Հայաստանի տարածքներ։1968 թուականին Հռոմի մէջ կայացած է հայ ճարտարապետութեան առաջին ցուցահանդէսը, հրատարակուած՝հայկական ճարտարապետութեան նուիրուած չորս մենագրութիւն։ Ներկայիս Հռոմի մէջ կը բնակի շուրջ 500 հայ։

Ծանoթագրութիւններ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
  1. archINFORM — 1994.
  2. https://tg24.sky.it/roma/2021/10/21/roberto-gualtieri-sindaco-giunta-roma
  3. 3,03,1https://demo.istat.it/?l=it
  4. https://wsjp.pl/haslo/podglad/4445/wieczne-miasto
  5. Livius T.Ab Urbe condĭta — 0010.
  6. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան:9-րդ հրաշալիք։ էջ 53։ISBN 99941-56-03-9 
  7. http://www.demo.istat.it/bilmens2014gen/query.php?lingua=ita&Rip=S3&Reg=R12&Pro=P058&Com=91&submit=Tavola
  8. Popolazione Residente al 1° Gennaio 2017Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
  9. Popolazione Residente al 1° Gennaio 2018Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
  10. L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։Archived 2019-04-07 at the Wayback Machine.
Ֆոտո, վիդեո եւ աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ եւ հանրագիտարաններ
Չափորոշիչային վերահսկողութիւն
BNEXX450803 ·BNF11932804j ·GND4050471-2 ·ICCUCFIV001723 ·LCCNn79018704 ·NDL00660798 ·NKCge131746 ·NLA35841915 ·SUDOC02724301X ·VIAF2513804806280157416838916710001445149106006268490419243431474 ·FAST1204500
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/w/index.php?title=Հռոմ&oldid=238340» էջէն
Ստորոգութիւններ:
Թաքուն ստորոգութիւններ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp