Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Ուիքիփետիա
Որոնել

Իւան Ռաքիթիչ

Իւան Ռաքիթիչ
գերմաներէն՝Ivan Rakitić
Ծնած է10 Մարտ1988(1988-03-10)(37 տարեկան)
ԾննդավայրՌայնֆելդեն,Արգաու,Զուիցերիա[1]
Քաղաքացիութիւն Զուիցերիա և  Խրուաթիա
Մայրենի լեզուգերմաներէն
Մասնագիտութիւնֆութպոլիստ
Կայքէջrakiticivan.com

Իվան Ռաքիթիչ (10 Մարտ1988(1988-03-10),Ռայնֆելդեն,Արգաու,Զուիցերիա[1]), խրուաթացի ֆութպոլիստ, կիսապաշտպան։

Զբաղում

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Բազել

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Իվան Ռաքիդիչը իր ֆութպոլային զբաղումը սկսած է Մեոլին Ռիբոռգ ակումբէն։2002 թուականէն 14-ամեայ տղան հայտնուեցաւ Պազելի ֆութպոլի դպրոցին մէջ։ 3 տարուայ ընթացքին Ռաքիթիչը իր տեղը ապահովեց հիմնական կազմին մէջ։2005 թուականիՕգոստոս 29-ին կայացավ Ռաքիտիչին մուտք գործելը Պազելի հիմնական կազմին մէջ։ Այդ հանդիպման ժամանակ պազելցիները մրցում ունէին ՈւԵՖԱ-ի բաժակի առաջնութեանը պոսնիական «Շիռոկի Բռիեգ» ակումբին դէմ։

Շալքէ 04

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

2007 թուականիՅունիս 22-ին Ռաքիդիչը 4 տարուայ պայմանագիր կը կնքէ գերմանականՇալքէ 04-ի ակումբին հետ։ Փոխանցման արժեքը 5 միլիոն եւրոյ էր։ Իվանի փոխանցումը Պունտեսլիկայի մէջ եղաւՕգոստոս 1-ին0 Գերմանիոյ առաջնութեանՇտուտգարդի (2։2) հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ Իվանը խաղցած է 70 վայրկեան եւ 5-րդ վայրկեանին ան նշանակած է առաջին կոլը։ Իսկ երկրորդ կոլը Իվանը ուղարկած էԲավարիայի դարբասըՉեմպիոնների լիգայի ժամանակ։ Խրուաթացի ֆութպոլիստը օգնեց իր խումբին դուրս գալով 1/4 եզրափակիչ առթիւնքով։

Սեւիլիա

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

2011 թուականիՅունիս 28-ին Ռաքիիչը պայմանագիր ստորագրեց Սեւիլիայի հետ մինչեւ2015 թուականիՅունիս 30։ Անոր փոխանցումը կայացաւ2011 թուականիՓետրուար 6-ին Լա Լիկայի առաջնութեան ժամանակ Մալակայի դէմ, ան խաղաց 90 վայրկեան։ Ռաքիթիչը գրաւեց բոլորին վստահութիւնը եւ դարձաւ խումբին վստահելի։ Բայց2014 թուականին աուարտեցաւ Ռաքիթիչի ասպարէզը Սեւիլիայի մէջ։

Պարշելոնա

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

2014 թուականին ՍպանականԲարսելոնայի նախագահութիւնը հետաքրքրուած էր Ռաքիթիչի ծառայութիւններով։ Բանակցութիւններ սկսան Սեւիլիայի նախագահութեան հետ եւ համաձայնութեան եկան Իվանի տեղափոխութեան հարցով։ Իվան Ռաքիթիչը Պարշելոնա տեղափոխուեցաւ 20 միլիոն եւրոյ + Դանիել Սուարեզի 1 տարի վարձակալութեան իրաւունք։ Իվան Ռակիտիչը2014 թուականիՅունիս 10-ից Պարշելոնայի ֆութպոլի հաւաքականին մաս կը կազմէ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
  1. 1,01,11,2https://web.archive.org/web/20181105193720/https://www.fcbarcelona.com/football/first-team/staff/players/2017-2018/rakitic

Արտաքին յղումներ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
Ֆոտո, վիդեո եւ աուդիո
Թեմատիկ կայքեր
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/w/index.php?title=Իւան_Ռաքիթիչ&oldid=242800» էջէն
Ստորոգութիւններ:
Թաքուն ստորոգութիւններ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp