Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Ուիքիփետիա
Որոնել

Դամասկոս

Քաղաք
Դամասկոս
արաբերէն՝دمشق
Դրօշակ

Երկիր Սուրիա
ՔաղաքապետMaher Marwan?
Առաջին յիշատակում2500 BCE
Տարածութիւն105 քմ²
ԲԾՄ680±1 մեթր
Պաշտօնական լեզուԱրաբերէն
Բնակչութիւն2 685 360 մարդ (2024)[1]
Խտութիւն14 864,41 մարդ/քմ²
Կը գտնուի ափինՊարատա
Ժամային գօտիUTC+3։00
Հեռախօսային ցուցանիշ011
Փոստային ցուցանիշ0100
Պաշտօնական կայքէջdamascus.gov.sy(արաբ.)

Դամակոս, (արաբերէն՝دمشق‎‎‎),Սուրիոյ Արաբական Հանրապետութեան մայրաքաղաք։ Միաժամանակ կը հանդիսանայ երկու մարզերու՝ Դամակոսի եւ Ռիֆ Տիմաշքի վարչական կեդրոնը։

Դամասկոս աշխարհի հնագոյն քաղաքներէն է, առաջին անգամ յիշատակուած է Ք.Ա. 2500-ին։ Եղած էՕմայեան խալիֆայութեան մայրաքաղաքը 661-750 թուականներուն։ Հին քաղաքը յայտնի է եօթ դռներով, որոնց մեծ մասը պահպանուած եւ վերանորոգուած է։ Անոնցմէ նշանաւորներն են Պապ Շարքի (արաբերէն՝باب شرقي‎‎‎)՝ արեւելեան դուռ) եւ Պապ Թուման (արաբ․՝ باب توما‎‎՝ Թովմասի դուռ)։

Աշխարահագրութիւն

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Համայնքներ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Դամասկոս քաղաքը բաժնուած է 15 շրջաններու կամ համայնքներու (արաբ․՝ بلدية‎‎ Պալատիա) իսկ շրջանները կը բաժնուին 95 թաղամասերու (արաբ․՝ بلدية‎‎)։

Դամասկոս բաժանուած է 15 վարչական շրջաններու՝

  • Հին Դամասկոս (արաբ․՝ دمشق القديمة‎‎)
  • Սարուժա (արաբ․՝ ساروج‎‎)
  • Քանաուաթ (արաբ․՝ القنوات‎‎)
  • Ժոպար (արաբ․՝ جوبر‎‎)
  • Ալ-Միտան (արաբ․՝ الميدان‎‎)
  • Ալ-Շաղուր (արաբ․՝ الشاغور‎‎)
  • Ալ-Քատամ(արաբ․՝ القدم‎‎)
  • Քաֆր Սուսա (արաբ․՝ كفر سوسة‎‎)
  • Մազզէ (արաբ․՝ المزة‎‎)
  • Տումմար (արաբ․՝ دمر‎‎)
  • Պառզէ (արաբ․՝ برزة‎‎)
  • Ալ-Քապուն (արաբ․՝ القابون‎‎)
  • Ռուքն Էլտին (արաբ․՝ ركن الدين‎‎)
  • Ալ-Սալիհիա (արաբ․՝ الصالحية‎‎)
  • Մուհաժիրին (արաբ․՝ حي المهاجرين‎‎)

Բնակչութիւն

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
ՏարիԲնակչութիւն
1960789 800 մարդ
1970836 668 մարդ
19811 112 214 մարդ
ՏարիԲնակչութիւն
19941 394 322 մարդ
19981 431 821 մարդ
20031 553 201 մարդ
ՏարիԲնակչութիւն
20101 834 741 մարդ
20111 754 000 մարդ
20222 502 761 մարդ[2]
ՏարիԲնակչութիւն
20232 584 771 մարդ[2]
20242 685 360 մարդ[1]

Կրթութիւն եւ մշակոյթ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Դամասկոս ընտրուած է 2008-ի արաբական մշակութային մայրաքաղաք[3]։ Տօնախմբութեան նախապատրաստումը սկսած է Փետրուար 2007-ին[4]։

Համալսարաններ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]

Դամասկոս քաղաքին մէջ կը գտնուի Սուրիոյ ամենամեծ եւ ամենահին համալասրանը։ Կը գործեն նաեւ յատուկ մասնագիտութիւններու համալսարաններ եւ հիմնարկներ քաղաքին շրջակայ տարածքներուն մէջ.

Անոնցմէ են՝

  • Սուրիոյ հիմնական համալսարանը,
  • Գիտութիւներու եւ Արուեստագիտութիւններու միջազգային համալսարանը,
  • Սուրիոյ յատուկ մասնագիտութիւններու համալսարանը,
  • Արաբական միջազգային համալսարանը:

Թանգարաններ

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
  • Դամասկոսի ազգային թանգարան,
  • Ազեմի պալատ,
  • Ռազմական թանգարան,
  • Հոկտեմբերեան պատերազմի համայնապատկերներու թանգարան,
  • Արաբական գեղագրութեան թանգարան,
  • Նուր ալ-Տին Պիմարիստան:

Տեսարժան վայրեր

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
  • Մատայա - լեռնային քաղաք Սուրիոյ արեւմուտքը, յայտնի է իր առողջարաներով։
  • Պլուտան - փոքր քաղաք Սուրիոյ մէջ, կը գտնուի Դամասկոսէն 51 քմ հիւսիս արեւմուտք, բարեխառն կլիման բազմաթիւ զբօսաշրջիկներ կը գրաւէ։
  • Ալ-Զապատանի - քաղաքը կը գտնուիԼիբանանի սահմանին։ Քաղաքին մեղմ եղանակը, տեսարժան վայրերը եւ առողջարաները կը զարգացնեն երկրին զբօսաշրջութիւնը:
  • Մաալուլա - ուխտատեղի քաղաք, որ տարեկան հազաւոր ուխատաւորներ կ'ընդունի։
  • Սայտնայա - քաղաքը կը գտնուի ծովու մակերեսէն 1500 մեթր բարձրութեան վրայ։ Նախապէս քաղաքը եղած է Եպիսկոպոսանիստ Անտիոքի պատրիարքութեան։

Ծանօթագրութիւն

[Խմբագրել |Խմբագրել աղբիւրը]
  1. 1,01,1Damascus Population 2024
  2. 2,02,1Damascus Population 2023
  3. «Դամասկոս ընտրուած է արաբական մշակոյթի մայրաքաղաք»։ damascus.org.sy։ արխիւացուած էբնօրինակէն-էն՝ 2011-08-05-ին։ արտագրուած է՝2019-04-27 More than one of|archiveurl= եւ|archive-url= specified (օգնութիուն);More than one of|archivedate= եւ|archive-date= specified (օգնութիուն);More than one of|deadurl= եւ|dead-url= specified (օգնութիուն)
  4. «Դամասկոս իբրեւ մշակութային քաղաք, կը պատրաստուի միջոցառումներուն»։ damascus.org.sy։ արխիւացուած էբնօրինակէն-էն՝ 2011-08-05-ին More than one of|archiveurl= եւ|archive-url= specified (օգնութիուն);More than one of|archivedate= եւ|archive-date= specified (օգնութիուն);More than one of|deadurl= եւ|dead-url= specified (օգնութիուն)
Դիտել այս կաղապարը
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ եւ հանրագիտարաններ
Չափորոշիչային վերահսկողութիւն
BNEXX452306 ·GND4010956-2 ·LCCNn79143055 ·NKCge553249 ·VIAF146573830 ·FAST1207112
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/w/index.php?title=Դամասկոս&oldid=230361» էջէն
Ստորոգութիւններ:
Թաքուն ստորոգութիւն:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp