| Քաղաք |
|---|
| Ակրա |
անգլերէն՝Agra հնդ.՝आगरा |
 |
| Երկիր | Հնդկաստան[1][1][1] |
|---|
| Տարածութիւն | 188,40 քմ² |
|---|
| ԲԾՄ | 171±1 մեթր |
|---|
| Բնակչութիւն | 1 585 705 մարդ (1 Յունուար2011)[2] |
|---|
| Խտութիւն | 7 431 մարդ/քմ² |
|---|
| Ժամային գօտի | UTC+5:30? |
|---|
| Հեռախօսային ցուցանիշ | 562 |
|---|
| Փոստային ցուցանիշ | 282001 |
|---|
| Շրջագայութեան պետ-համարագիր | UP-80 |
|---|
| Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-hi" does not exist։ |
|---|
|
Ակրա (անգլերէն՝Agra -հնդ.՝आगरा,Ակրա), քաղաքՀնդկաստանի հիւսիսը,Ութար-Բրատէշ նահանգին,Ջամնա գետի (Կանկէսի վտակի) ափին։ Այստեղ գտնուած է հռչակաւորԹաճ Մահալ դամբարանը։ Բնակչութիւնը՝1 585 705 մարդ (1 Յունուար2011)[2]։ Ակրան մայրաքաղաք Նոր Տելհիի հետ կապուած է արագընթաց երկաթագիծով։ Ակրան երկաթուղային հանգոյց է, տնայնագործական արտադրութեան կեդրոն։Ակրայի Համալսարանը հիմնադրուած է 1927-ին։
Զարգացած է որպէս ամրոց XV դարուն, իսկ իբր քաղաք՝ XVI դարու սկիզբները։ XVI-XVII-րդ դարերուն եղած էՄեծ Մոնկոլներու կայսրութեան մայրաքաղաքը։ Այն ժամանակ հարուստ եղած է ճարտարապետական յուշարձաններով (ինչպէս Ակրա ամրոցը (1564-1574 թթ.), Մարգարտեայ մզկիթը (1646-1653 թթ.))։
Ակրայի հայ համայնքը հիմնուած է մոնկոլների ժամանակ։ Աքպար թագաւորի օրով հայերուն հող յատկացուած է, կառուցուած է հայկական եկեղեցի (1562)։ Առեւտրականներուն արտօնուած է առանց տուրքի առեւտուր ընել։ Ակրայի հայերը առեւտրական գործարքներ կնքած են եւրոպացիներուն հետ։
Հայերուն վստահուած են պետական կարեւոր պաշտօններ, ծագումով հայ Սըր Ատըլը եղած է երկրի բարձրագոյն դատաւորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի։ Հայուհի եղած է նաեւ Աքպարի կիներէն մէկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով։ Ակրայի մէջ բնակած է հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ եւ երգահան Միրզա Ալեքսանդր Ճուլղարնայնը (Զուլ-Ղառնայն)։ Ակրահայերն ունեցած են իջեւանատուն, ուր քննարկած են համայնքի ներքին կեանքին վերաբերող հարցեր, կնքած՝ գործարքներ եւ պայմանագրեր եւրոպացիներուն հետ։ Համայնքը ստուարացած է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթէն (XVI դարու վերջ-XVII դ. սկիզբ) յետոյ, երբ շատ հայեր Իրանէն գաղթած են Հնդկաստան։ Մողոլներու կայսրութեան անկումով (XVIII դարու վերջ) իր կարեւորութիւնը կորսնցուցած է նաեւ Ակրան։ Շատ ակրահայեր հեռացած են քաղաքէն եւ հաստատուած՝ Հնդկաստանի այլ բնակավայրերուն մէջ։ Ակրայի գերեզմանատան մէջ պահպանուած են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը։[3]
Համայնքը ստուարացած էԱբբաս Ա. Մեծի որոշած բռնագաղթէն ետք, յատկապէս՝ ԺԹ. դարուն։
- ↑1,01,11,2archINFORM — 1994.
- ↑2,02,1Times, The Daily Universal Register, London times, Times of London, التايمس, التيمس, جريدة التيمس, The Times /T. Gallagher —London:Times Media,The Amalgamated Press, 1785. — ed. size: 440581 — ISSN0140-0460;0956-1382;1363-7746
- ↑ (հայերեն) Ագրա, 2025-01-21, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A3%D6%80%D5%A1, վերցված է 2025-05-14
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  |