Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիբառարան
Որոնում

փակել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝վանկեր՝փա•կել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. փեղկերն իրար բերելով՝ մասերը միացնելով և այլն ձևերով ներս մտնելն անհնարին դարձնել, ծածկել Դուռը՝ պատուհանըփակել:
  2. կափարիչը դնելով՝ վրան բերելով բացվածքը ծածկել Արկղը՝ անոթըփակել:
  3. կանալիով կողպեքը կողպել, կողպեքը՝ փականքը բանալիով փակ վիճակի բերել
  4. կողպեքով՝ փականքով՝ փակով կողպել, փակը՝ կողպեքը գցել
  5. բացված գիրքը՝ տետրը՝ մատյանը և այլն ծածկել, ծալելով՝ իրար վրա բերելով փակ դարձնել
  6. դուռը՝ մուտքը և այլն կողպելով ելումուտն արգելել Գերիներինփակեցին ամրոցում։
  7. որևէ տեղի մուտքը դադարեցնել՝ արգելել Սահմանըփակել:
  8. (փխբ․) պատել, ծածկել, բռնել Խռոված տարերք իրար են եկել, երկինք ու եզերքփակել, մթագնել։Հովհաննես Թումանյան
  9. (փխբ․) բանտարկել, գցել, բանտում պահել Քեզ կտանեին Պարսկաստան, այնտեղկփակեին Անուշ բերդում։(Րաֆֆի)
  10. որևէ տեղ դնելով՝ լցնելով պահել Խորհրդավոր վարպետի գործիքները բերում են թագավորի ննջարանին կից սենյակումփակում:Հովհաննես Թումանյան
  11. բերանը՝ բացված անցքը խցանով՝ կափարիչով և այլնով ծածկել՝ խցել Շշի բերանըփակել:
  12. գործունեությունը՝ աշխատանքը՝ գործառությունը դադարեցնել, որևէ հիմնարկության՝ հաստատության և այլնի գործունեությանը վերջ տալ, լուծարքի ենթարկել Ստացե՛ք նախապես Միքայելի հաշիվները և Մոսկվայի առևտրական տունըփակեցե՛ք:(Րաֆֆի)
  13. գործառությունն արգելել՝ արգելքի ենթարկել Ցարական կառավարությունըփակել էր հայկական դպրոցները։(Ավետիք Իսահակյան)
  14. ամենօրյա աշխատանքային ժամերից հետո գործունեությունը դադարեցնել, կողպել Խանութներըփակում էին սովորաբար ժամը 10-ին։
  15. գործունեության՝ պարապմունքների ժամանակավոր դադար՝ ընդմիջում՝ արձակուրդ տալ Դպրոցներն արդենփակել էին, և աշակերտները գնում էին կոլտնտեսության աշխատանքներին մասնակցելու։
  16. անցումը՝ անցուդարձը խափանել՝ կապել Ձյունըփակել էր ճանապարհը։
  17. երթևեկությունը արգելել Փողոցներն արդենփակել էին. շքերթն սկսվել էր։
  18. վերջացնել, ավարտել Կոլտնտեսությունը տնտեսական տարինփակել է հսկայական եկամուտով։
  19. վերջ տալ, դադարեցնել, չթողնել որ շարունակվի Վարդանը շտապեցփակել անախորժ վեճը։Դերենիկ Դեմիրճյան
  20. եզերել, շրջափակել, պատել, պատնեշ կամ սահման կազմել Քաղաքի արևմտյան սահմանըփակում էր անտառի ստորոտով հոսող գետը։
  21. շրջապատել, շրջափակել Ամրոցը չորս կողմիցփակել էին վիթխարի ապառաժները։
  22. ընթացքը՝ հոսանքը կապել՝ արգելել, պատնեշել, պատնեշ՝ պատվար դնել Փակեցին գետի ընթացքը և ջուրն ուղղեցին դեպի ղռերը։
  23. ջրի՝ էլեկտրահոսանքի՝ գազի և այլնի հոսանքը դադարեցնել Մեկը նոր գլխի ընկավ, որ կարելի էփակել ջրի ծորակը(Բոգդան Վերդյան)
  24. անցման՝ կիրճի և այլնի մուտքը կամ ելքը բռնել, անցումն արգելել Յոթ հոգիպետք է փակի կիրճի մուտքը(Րաֆֆի)
  25. շարասյան՝ երթի՝ թափորի վերջնամասը կազմել, շարքը՝ շարասյունը վերջավորել Եվ մեկը մյուսի հետևից գնում էին կանայք՝ իրենց երեխաներին գրկած, իսկ վերջում երթըփակում էին տղամարդիկ(Նիկոս Կազանձակիս)
  26. շրթունքները՝ կոպերը՝ մատներն իրար բերելով բերանը՝ աչքերը՝ ձեռքի ափը խփել՝ խուփ անել
  27. վարագույրն (վարագույրներն) իջեցնելով բեմը՝ բեմահարթակը՝ պատուհանները և այլն ծածկել

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կողոպել, գոցել,(արհմրհ․) աղխել,(գվռ․)՝ փակ դնել, փականք դնել
  2. նգել
  3. ծածկել, խփել, դնել,(խսկց․) վրա բերել, վրա դնել
  4. փակը գցել, սողնակը գցել, սողնակել
  5. ծածկել
  6. դադարեցնել, արգելել
  7. պահել, թաքցնել
  8. ծածկել, խցանել, խցել, խփել, կալնել
  9. լուծարել
  10. արգելել, խափանել, արգելքի ենթարկել, արգերք լինել
  11. կողպել, դադարեցնել
  12. արգելել, կապել
  13. ավարտել, վերջացնել
  14. դադարեցնել, վերջ տալ
  15. որմնապատել, որմել, ցանկել, ցանկապատել
  16. պատնեշել, պատվարել, պատվար քաշել, առաջը բռնել
  17. կալնել, խցանել, խցել, անցքը բռնել, անցքը կալանել
  18. տե՛սբռնել
  19. տե՛սշրջափակել
  20. վերջացնել, լմնցել՝(արհմրհ․)
  21. տե՛սլռեցնել
  22. տե՛սբանտարկել
  23. տե՛սկանգնեցնել

Արտահայտություններ

[խմբագրել]
Բաղադրյալ բառեր
    Թարգմանություններ

    Աղբյուրներ

    [խմբագրել]
    Ստացված է «https://hy.wiktionary.org/w/index.php?title=փակել&oldid=1768001» էջից
    Կատեգորիաներ:
    Թաքցված կատեգորիա:

    [8]ページ先頭

    ©2009-2026 Movatter.jp