Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիբառարան
Որոնում

տալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«տալ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
«չտալ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝տալվանկեր՝տալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *de-`, *dō-, *d- «տալ» արմատից. հմմտ. հին հնդկերեն dā, dámi, հունարեն δίδωμι «տալիս եմ», լատիներեն dare, հին պրուսերեն dāt «տալ»։

Բայ

  1. մի բան մեկին հանձնել, իր մոտ գտնված՝ եղած իր ունեցած որևէ բանը մեկին փոխանցել՝ հանձնել Գիրքըտվի քեզ։
  2. մեկին թողնել՝ հանձնել, մեկի ձեռքը գցել՝ մատնել Հայոց աշխարհը չենքտա բռնավորին։Դերենիկ Դեմիրճյան
  3. տրամադրել, մեկի՝ մի բանի տրամադրության տակ դնել Իմ քաջերիցկտամ քեզ մի գունդ։(Մուրացան)
  4. հայտնել, իրազեկ դարձնել Լուր՝ տեղեկությունտալ:
  5. խնդիր լուծելիս՝ առաջարկել մի քանակ՝ մեծություն՝ տվյալ, որի հիման վրա գործողությունը պետք է կատարվի
  6. վճարել Տասը ճագար էլ սանձի ճամարկտամ:(Ղազարոս Աղայան)
  7. նվիրել, ընծայել, պարգևել Բոլորըտամ ու նվերեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա։Եղիշե Չարենց
  8. շնորհել, արժանացնել, պարգևատրել Կոչում՝ շքանշան՝ պատվոգիրտալ:
  9. մուծել Անդամավճարը՝ լույսի վարձը՝ հարկըտալ:
  10. հանձնարարել, պատվիրել Առաջադրանք՝ հանձնարարությունտալ:
  11. սահմանել, նախանշել, նախատեսել Նոր պլան և նորմաներեն տվել:
  12. օժտել մի բանով, տեսք՝ ձև՝ հատկություն՝ իմաստ հաղորդել Լորագետը… ձորին շողք ու շուքէ տալիս, ջրաղացին երգ ու կորով։Համո Սահյան
  13. արվածել, զարկել, խփել (ձեռքով՝ զենքով և այլնով)(ժղ․) Էնպեսկտամ, որ մորդ հարսանիքը միտդ կգա։
  14. հյամապատասխան տեղին՝ մարմնին հանձնել (ըստ հարկի օգտագործման հետագա մշակման և այլնի համար) Գիրքըտալ տպագրության։ Սերմացունտալ կոլտնտեսությանը։
  15. կազմակերպել, սարքել (հյուրասիրություն, հրավերք, խնջույք և այլն)
  16. հրապարակով ներկայացնել, հանդես գալ որևէ բանով Թատրոն՝ համերգ՝ ներկայացում՝ դասախոսություն՝ հաշվետվությունտալ:
  17. առաջ բերել, գոյացնել, առաջացնել իբրև որևէ պրոցեսի հետևանք Նստվածք՝ բերքտալ:
  18. արձակել, ծլեցնել, աճեցնել Ոստեր՝ ճյուղերտալ: Փուշն ահա թերթերտվեց:Հովհաննես Թումանյան
  19. ծնել, սերել, ծագեցնել Ֆերմայի մաքիները 1800 գառեն տվել:
  20. մատնել, հանձնել՝ գցել մեկի ձեռքը Լրտեսները նրան թշնամու ձեռքըտվին:
  21. կնության տալ, ամուսնացնել Մարջանինտալիս են Մարտիրոսին։(Շիրվանզադե)
  22. վաճառել, ծախել Ոչխարը քանիսո՞վտվիր:
  23. բաժանել, բաշխել Ժոդովրդին հացտվեք:Դերենիկ Դեմիրճյան
  24. բաժին՝ մաս հանել Իր ծով հարստությունից եղբորը ոչինչչի տվել:
  25. հրամցնել, մատուցել Տանտիրուհին մեզ հիանալի սառը թանտվեց:
  26. հատկացնել, տրամադրել Այցելուներին պատշաճավոր իջևաններտվեցին:(Րաֆֆի)
  27. ավանդել, հաղորդել, փոխանցել Պապն իր երկար կյանքի փորձը սիրովտալիս էր նրան։Սերո Խանզադյան
  28. ձևացնել, որևէ բանի տպավորություն ստեղծել (Տրդատ)տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ, գնաց։ (Վարուժան) Չլսելու՝ չիմանալուտալ:
  29. թափել, գցել (գույնը, մազը, խավը, բուրդը)
  30. դասավանդել, ավանդել Նա մեր դպրոցում ֆիզիկաէր տալիս:
  31. ընձեռնել, պայմաններ ստեղծել մի բանի համար Հնարավորություն՝ ազատությանտալ:
  32. սովորեցնել, գիտելիքներով օժտել, ուսուցանել Այն հայագիտությունը, որտալիս է հայկական միջնակարգ դպրոցը, իմ համոզմամբ միանգամայն անգոհացուցիչ պետք է համարել։(Վահան Տերյան)
  33. որևէ բանի՝ վիճակի դատապարտել՝ վիճակել Ինձ արցունքէ տվել տերը։Հովհաննես Թումանյան
  34. պատճառել, հասցնել, առաջացնել Հեղեղը հսկայական վնասներէ տվել:(Սովետական Հայաստան)
  35. մեկնել, երկարել Ձեռքըտվավ թագուհուն։(Մուրացան)
  36. վերադարձնել, ետ տալ Նա ինձ փող Է պարտք և չի ուզումտալ:(Վահան Տերյան)
  37. նշանակել, կարգել մի գործի՝ պաշտոնի Մեզ քահանայապետտուր, - ասում էին արքային։(Րաֆֆի)
  38. թույլ տալ, թողնել Տուր ինձ, փոքր ինչ օգնեմ քեզ։(Րաֆֆի)
  39. կցել, միացնել Կցանտալ:
  40. կազմել, ձևացնել Գետն այնտեղ ծունկէ տալիս: Անկյուն՝ ոլորանտալ:
  41. խփել, վնասել, փչացնել Արևը՝ ցուրտը՝ երաշտըտվել է:
  42. բերել, արտադրել, արդյունահանությամբ մատակարարել Ամեն տարի Սևանա լիճը հսկայական քանակությամբ ձուկէ տալիս երկրին։
  43. հայթայթել, մատակարարել Կյանքի ճանաչողությունը հսկայական նյութէ տալիս հեղինակին իր կերպարներն ամբողջացնելու համար։ (ԳԹ)
  44. ուղղել՝ դարձնել դեպի Աջ՝ ձախ՝ առաջտալ:
  45. հենել, դեմ անել Մեջքը պատինէր տվել ու կանգնել։
  46. ասպարեզ հանել, իր միջից՝ իր ծոցից դուրս բերել Հայ ժողովուրդը Խորենացի ու Շիրակացի, Նարեկացի ու Թումանյանէ տվել աշխարհին։
  47. զբաղմունք և որևէ զբաղմունքի հետ կապված վայր՝ հաստատություն ցույց տվող բառերի հետ՝ մի գործի՝ պաշտոնի դնել, որևէ զբաղմունքի մեջ մտցնել Մեկին սովորելու՝ գործի՝ ինստիտուտ՝ գործարան՝ արհեստիտալ:
  48. անձնատուր լինել մի բանի, նվիրվել, տարվել մի բանով Իրեն խմելուն՝ խաղալուն՝ կարդալունտալ: Թագավորը, իրեն որսորդությանէ տալի:Հովհաննես Թումանյան
  49. արձակել, տարածել, սփռել Լույս՝ տաքություն՝ հոտտալ:
  50. ներշնչել, վարակել մի բանով Ոգևորություն՝ ուժ՝ քաջություն՝ եռանդտալ:
  51. լցնել, ածել Հողը՝ մոխիրըտվեց գլխին։
  52. ավելացնել, գումարել Եթե այդ 15 տարին տանք Աբրահամ Բեկնազարյանի հասակին, երբ նա Ղարաբաղից գերիտարվեցավ Պարսկաստան - 100 տարին բոլորովին բաց է մնում։(Րաֆֆի)
  53. առաջարկել, գնահատել Որքա՞ն գինկտաս այս ձիուն։
  54. արտաքին տպավորությամբ որոշել (տարիքը, չափը, քանակը և այլն) Նա մոտ 60 տարեկան էր, բայց ոչ ոք այդքանչէր տալիս:(Ակսել Բակունց)
  55. ներկայացնել Դիմում՝ բողոք՝ ամբաստանագիրտալ:
  56. հատկացնել, վերագրել Այն հրաշալիքներն ու դևերի փախուստը, որ Ագաթանգեղոսըտալիս է Լուսավորչին, այս պատմագետներն էլտալիս են Մեսրոպին։(Հրաչյա Աճառյան)
  57. ցուցաբերել, դրսևորել, արտահայտել Սե՛րտուր, սեր առ, աչքերդ վառ։
  58. ստեղծել, ստեղծագործել, արտադրել Դեռչենք տվել կյանքում մենք այն, ինչ կարող էինք գուցե մենք տալ։Եղիշե Չարենց
  59. գույն ցույց տվող բառերի տրական հոլովի հետ
    1. այդ գույնի երանգն ունենալ Սևին կարմրին՝ դեղնինտալ:
    2. այդ գույնով երևալ՝ նշմարվել՝ փայլել՝ ցոլար Հեռվից սպիտակինէ տալիս Արարատի գագաթը։ Մթան մեջ կարմրինեն տալիս երկու գույգ կրակներ։
  60. հայերենի դիմավոր ձևերի հետ՝ դեմքի ու թվի համաձայնությամբ և նախադաս գործածությամբ արտահայտում է գործողության սաստկություն Ամեն ինչկտա կտանի։Կտա կավերի։
  61. իբրև օժանդակ բառ ներգործական (հաճախ նաև չեզոք) բայերի անորոշ դերբայի հետ կազմում է պատճառական բայեր Բերելտալ, սովորելտալ, նստելտալ, ասելտալ, շիկնելտալ և այլն։
  62. գոյականների հետ կազմում է հարադրական բայեր, ինչպես՝ արձագանքտալ (=արձագանքել), բարևտալ (=բարևել), շուռտալ (=շրջել), խոստումտալ (=խոստանալ), երդումտալ (=երդվել) և այլն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հանձնել, փոխանցել, մատուցել, աչքը կոխել(անարգ․)
  2. տրամադրել
  3. շնորհել, արժանացնել
  4. պարգևատրել
  5. նվիրել, ընծայել, պարգևել
  6. վճարել, մուծել
  7. թողնել, հանձնել
  8. հայտնել, իրազեկել, իրազեկ դարձնել
  9. հանձնարարել, պատվիրել
  10. տե՛սարտադրել
  11. տե՛սսահմանել
  12. օժտել
  13. տե՛սխփել
  14. կազմակերպել, սարքել
  15. ներկայացնել
  16. առաջացնել, գոյացնել, առաջ բերել
  17. արձակել, աճեցնել, ծլեցնել
  18. տե՛սծնել
  19. մատնել, հանձնել
  20. տե՛սամուսնացնել
  21. տե՛սծախել
  22. տե՛սբաշխել
  23. տե՛սմասնահանել
  24. տե՛սհրամցնել
  25. տե՛սհատկացնել
  26. ավանդել, հաղորդել, փոխանցել
  27. տե՛սդասավանդել
  28. ընձեռել
  29. սովորեցնել, ուսուցանել
  30. պատճառել, հասցնել, առաջացնել
  31. մեկնել, երկարել
  32. նշանակել, կարգել
  33. թողնել, թույլ տալ
  34. վնասել, փչացնել,
  35. տե՛սմատակարարել
  36. ուղղել, դարձնել
  37. տե՛սհենել
  38. նվիրվել, տարվել, անձնատուր լինել
  39. տե՛սսփռել
  40. տե՛սներշնչել
  41. տե՛սլցնել
  42. տե՛սառաջարկել
  43. որոշել
  44. տե՛սգումարել
  45. տե՛սվերագրել
  46. տե՛սստեղծել
  47. տե՛սդրսևորել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. տալ առնել կամ առնել տալ
    1. խոսքակռիվ՝ վեճ սարքել, վիճել
    2. մտածել, ծանր ու թեթև անել, կշռադատել
    3. խորհրդակցել, խելք-խելքի տալ
  2. տուր թե կտաս - սաստիկ ծեծել, շատ ծեծել, ջարդել
  3. տուր հա կտաս - սաստիկ ծեծել, շատ ծեծել, ջարդել
Խոնարհում
Անորոշ դերբայտալ
Ենթակայական դերբայտվող
Հարակատար դերբայտված
Համակատար դերբայտալիս
Անկատար դերբայ
Վաղակատար դերբայտվել
Ապակատար դերբայտալու
Ժխտական դերբայտա
անձեզակիհոգնակի
առաջիներկրորդերրորդառաջիներկրորդերրորդ
Սահմանական եղանակեսդունամենքդուքնրանք
Անկատար ներկատալիս եմտալիս եստալիս էտալիս ենքտալիս եքտալիս են
Անկատար անցյալտալիս էիտալիս էիրտալիս էրտալիս էինքտալիս էիքտալիս էին
Ապակատար ներկատալու եմտալու եստալու էտալու ենքտալու եքտալու են
Ապակատար անցյալտալու էիտալու էիրտալու էրտալու էինքտալու էիքտալու էին
Վաղակատար ներկատվել եմտվել եստվել էտվել ենքտվել եքտվել են
Վաղակատար անցյալտվել էիտվել էիրտվել էրտվել էինքտվել էիքտվել էին
Անցյալ կատարյալտվեցիտվեցիրտվեցտվեցինքտվեցիքտվեցին
Ըղձական եղանակեսդունամենքդուքնրանք
Ապառնիտամտաստատանքտաքտան
Անցյալի ապառնիտայիտայիրտարտայինքտայիքտային
Պայմանական եղանակեսդունամենքդուքնրանք
Ապառնիկտամկտասկտակտանքկտաքկտան
Անցյալի ապառնիկտայիկտայիրկտարկտայինքկտայիքկտային
Հարկադրական եղանակեսդունամենքդուքնրանք
Ապառնիպիտի տամպիտի տասպիտի տապիտի տանքպիտի տաքպիտի տան
Անցյալի ապառնիպիտի տայիպիտի տայիրպիտի տարպիտի տայինքպիտի տայիքպիտի տային
Հրամայական եղանակդուդուք
Ապառնիտու՛րտվե՛ք
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ gəlōu- արմատից. հմմտ. հունարեն հուն., լատիներեն glōs, հին սլավոներեն zūzūva «տալ»

Գոյական

  1. ամուսնու քույրը կնոջ համար

Աղբյուրներ

[խմբագրել]
Ստացված է «https://hy.wiktionary.org/w/index.php?title=տալ&oldid=1766682» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp