Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիբառարան
Որոնում

վրա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝վրայվանկեր՝վ(ը)•րա 

Կապ

  1. ցույց է տալիս առարկայի, տեղի, տարածության մակերեսը, վերևի կամ արտաքին կողմը, որին ուղղված է գործողությունը, մի բան զետեղելու, դնելու, տեղավորելու համար կամ որի մակերեսին գտնվում է, տեղի է ունենում մի բան՝ երեսին, վերևը, մակերեսին Ծառիվրա էլ պտուղներ չէին մնացել։ Գիրքը դրված էր սեղանիվրա: տերևները լողում էին լճակի պարզ հայելուվրա:
  2. նույն նշանակությամբ գործածվում է կապական խնդրի տրական հոլովի փոխարեն Նստել աթոռի, մահճակալի, բազկաթոռիվրա: (անհնձն.)
  3. ցույց է տալիս այն առարկան, որին մի բան ագուցվում, դրվում, ամրացվում է և այլն Կարթիվրա մի փոքրիկ ճիճու հագցնելով՝ նետեց ջուրը։
  4. գործածվում է այն անձը (առարկան) ցույց տալու համար, որին մի բան է հանձնարարվում, թողնվում, վստահվում կամ վերադրվում է Ամբողջ աշխատանքի ծանրությունն ընկած էր տեղակալիվրա: Մեղքը բարդեցին անմեղ պատանուվրա:
  5. ցույց է տալիս այն անձը կամ առարկան (կազմակերպությունը և այլն), որի հաշվին մի բան գրանցվում, արվում, հաշվվում է Ամբողջ ծախսերը գրեցին տնտեսվարիվրա: Մուրճակն ուզում եմ Ակսինիյայիվրա:Մուշեղ Գալշոյան
  6. ցույց է տալիս այն կողմը, դեպի որն ուղղված է գործողությունը՝ դեպի, ուղղությամբ նշանակությամբ Շունը վեր կացավ էս կռանվրա:Հովհաննես Թումանյան Նավը թեքվել էր ձախ կողմիվրա:
  7. ցույց է տաիս այն առարկայի վերևի մասը, որին մի բան ամրացված, ագուցված, դրված է ծայրին, գագաթին, կատարին նշանակությամբ Ձողիվրա փողփողում էր ալդրոակը։
  8. ցույց է տալիս այն կողմը, ուղղությունը և այլն, դեպի որը դարձած, ուղղված է մի բան Պատուհանը բացվում է փողոցիվրա: Շենքի ճակատն ընկնում է պողոտայիվրա։
  9. ցույց է տալիս այն անձը, առարկան և այլն, որին դիպչում, բախվում, ընկնում կամ հենվում են շարժման գործողության հետևանքով Ուժասպառ եղած՝ նա հազիվ հասցրեց իրեն գցել բազմոցիվրա: Ոտքը դրեց հենց կոշտուկիվրա:
  10. գործածվում է այն անձը, առարկան, և այլն ցույց տալու համար, որի նկատմամբ, որի դեմ կատարվում է մի բան Կռիվ եմ գնում ես հայոցվրա:(Մկրտիչ Խերանյան)
  11. ցույց է տալիս համեմատություն, բաղդատություն Մյուսը սրավրա հինգ տարով մեծ էր Առաջվավրա մեծ փոփոխություն գտա։ (Հ. Սենկևիչ)
  12. արտահայտում է հանգման տրականի իմաստ՝ ցույց տալով այն այն անձը կամ առարկան, որին մի բան ուղարկվում, առաքվում, վաճառվում կամ փոխադրվում է (Գայլը)… մի շրջիկ գազանանոցիվրա ծախեցինք։Հովհաննես Թումանյան Այս օրերս… Փիլիպոսիվրա պիտի ուղարկեմ։Ռափայել Պատկանյան
  13. ցույց է տաիս խոսքի, քննարկման, մտքի և այլն առարկան, մասին նշանակությամբ Խոսում էին անցած, գնացած բաներիվրա: Երբ մեկը մի քաջություն էր անում, նրավրա գովասանական երգ էին շինում ու երգում։(Ղազարոս Աղայան)
  14. ցույց է տալիս վերաբերություն՝ նկատմամբ, վերաբերյալ նշանակությամբ Ես էլ այդ հավատն ունեմ տիկին Մաթիլդիվերա:(Մուրացան)
  15. արտահայտում է շահի կամ վնասի տրականի իմաստ՝ համար, առթիվ նշանակությամբ Ջիրիգ խաղացողներն ուրախացան Դավթիվրա:(Մկրտիչ Խերանյան)
  16. ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որի նկատմամբ մի բան կատարվում է Երիտասարդ ասպետները մատնացույց էին անում յուրվրա:(Մուրացան)
  17. ցույց է տալիս այն տարածության մակերևեւյթը, որտեղ մի բան կատարվում, տեղի է ունենում Ծովիվրա լողալով հեռանում էր նավը։
  18. ցույց է տալիս այն տեղը, վայրը, որի վերևում (օդային տարածությունում) մի բան տեղի է ունենում Ինքնաթիռները մի քանի պտույտ գործեցին քաղաքիվրա ու հեռացան։ Մի ուրվական է սավառնում Եվրոպայիվրա՝ կոմունիզմի ուրվականը («Կոմունիստական մանիֆեստ»)
  19. տարածության կամ երկարության չափեր նշանակող բառերի հետ ցույց է տալիս հեռավորություն Տերմիտների բների ջրաթունելները հաճախ գտնվում էին… քսան մետր խորությանվրա: (Ի. Բյեռնե) Շները ետ փախան, տասը քայլիվրա նստեցին խուլ մռռոցով։Հովհաննես Թումանյան
  20. գործածվում է ցույց տալու համար այն գործողությունը, արարքը և այլն, որին հաջորդում է մի բան՝ հետո նշանակությամբ Նրա վեր կենալուվրա շունը վազեց դեպի անտառ։
  21. ցույց է տալիս այն առարկան, գործողությունը և այլն, որ առիթ է տալիս մի բանի Էս խոսքերիվրա հյուրերից ոմնաք պոռթկացին ու թաշկինակով բերաններին հուպ տվին։Հովհաննես Թումանյան
  22. ցույց է տալիս հաջորդականություն, հերթականություն Նա պոզեր ուներ մեկ-մեկի վրան Անտառում բսած ծառերի նման։ (Վ. Միրաքյան) Ակոսն ակոսիվրա շարում էր ու գետինը նախշում սև ցելի ուղիղ գծերով։(Ակսել Բակունց)
  23. ցույց է տալիս զբաղմունքի առարկան աշխատում է դեմոկրատական դիսերտացիայիվրա:
  24. ցույց է տալիս գործողության պատճառը Ես շշմել էի այդ թեթևսոլիկ աղջիկների ինքնահիաց բացականչություններիվրա: (Բ. Կարապետյան)
  25. արտահայտում է բաշխման, բաժանման, հարաբերություն, ցույց է տալիս այն քանակը, առարկաները և այլն, որոնց բաշխվում, բաժանվում է մի բան Ստացած գումարը բաժանիր հինգիվրա: Սիրո խնձորները բաժանում էր մեզ ամենիսվրա երգիչը ծերուկ։Հովհաննես Թումանյան
  26. ցույց է տալիս որևէ տեղի, վայրի մոտիկություն, մերձավորություն, որևէ տեղի անմիջապես մոտ, կողքին Գալիս են, մեծ նպատակիվրա մի քարվանսարա պահում։Հովհաննես Թումանյան
  27. գործածվում է ցույց տալու համար գործողության բնույթը, նրա կատարման եղանակը, ձևը Ոտքիվրա կանգնել, մատներիվրա քայլել, մեջքիվրա պառկել։
  28. ցույց է տալիս որպես առանցք կամ հենարան ծառայող առարկան կամ դրա մի մասը Պտտվում է ինքն իրվրա: (Մ. Վեսպեր) Զարմանում է, թե դուռն ինչու է կրնկիվրա բացՀովհաննես Թումանյան
  29. ցույց է տալիս այն նվագարանը, որով նվագում են Դաշնամուրի, ջութակիվրա նվագել։ (հայերենի համար ճիշտ է ուղիղ խնդիրը՝ դաշնամուր, ջութակ և այլն նվագել)
  30. ցույց է տալիս այն առարկան, գործիքը և այլն, որով իրականցվում, իրացվում է մի բան Պտտաձողիվրա վարժություններ է կատարում։
  31. ցույց է տալիս գորխողության միջոցը, առարկան, մի բանի հասնելու հանգամանքը Պետք է հիշենք, որ երբեմն հնարավոր են ժամանակավոր պարտություններ, և դրանցվրա պետք է սովորել։ (Կ. Ռյուկման)
  32. ցույց է տալիս հիմունքը, հիմքը (հաճախ հիմք, հիմունք բառերի հետ) Ձեր ամբողջ վարդապետությունը հիմնված է կեղծիքի և ինքնախաբեուփյանվրա:(Նար-Դոս)
  33. գործածվում է ուղիղ խնդրի փոխարեն, ցույց տալով այն առարկան՝ հանգամանքը՝ միտքը և այլն, որ մեկը պաշտպանում է։ Նա հաստատորեն կանգնած Է իր դիրքորոշմանվրա: Աղջիկը համառում Էր իր ասածիվրա (Հ. Թումանյան)։
  34. ցույց է տալիս այն անձը՝ առարկան, որին մեկը ապավինում է Տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում Է աստծուվրա(Ղազարոս Աղայան)
  35. ցույց է տալիս ներգործության առարկան Նյարդերիսվրա ազդում ես։ Նոր միջավայրը շատ Է ազդել նրավրա:
  36. լարվածությունը բացասաբար Է անդրադառնում օրգանիզմի նորմալ գործունեության վրա Պառավը… աղաչեց Մինասյանին, որ իր ազդեցությունը գործ դնե Լևոնիվրա(Շիրվանզադե)
  37. ցույց է տալիս այն տարածությունը՝ ոլորտը՝ բնագավառը, որ ընդգրկում է գործողությունը (Վագրը) բոլոր շրջակայքիվրա իշխում Էր(Ղազարոս Աղայան): Նա ձգտում Էր իր տիրապետությունը տարածել նաև Հայաստանիվրա:
  38. ցույց է տալիս որևէ բանի չափը՝ քանակը Հինգ ռուբլուվրա կռիվ արեցին։ Մի շիշ օղուվրա գրազ եկան։
  39. ցույց է տալիս այն առարկան, հանուն որի կամ որի անունով մի բան կատարվում է Ինչի՞վրա կարող ես երդվել։
  40. ցույց է տալիս այն գործողությունը՝ արարքը և այլն, որի հետևանքով մի բան կատարվում, տեղի է ունենում Նրա խոսքերիվրա կինը գազազեց։ Սրա վրա թագավորի աղջիկը լավանում ԷՀովհաննես Թումանյան
  41. ցույց է տալիս գործողության տեղը՝ մի բանի շուրջը, մոտերքը, մոտակայքում նշանակությամբ (Գայլը) գեղիվրա պտիտ Է գալիս, հեռանումՀովհաննես Թումանյան
  42. ցույց է տալիս այն առարկան, որի վերևը կամ որից վերև մի բան տեղի է ունենում՝ գտնվում է և այլն Կախված Է կանթեղը Արագածիվրա: Այդ նկարը պահարանիվրա մի՛ կախիր։
  43. անորոշ դերբայի (նաև բայանունների, ինչպես և գործողություն ցույց տվող գոյականների) սեռական հոլովի հետ ցույց է տալիս տվյալ գործողությանը անմիջականորեն նախորդող ժամանակը Հասնելուվրա Է։ Մեկնելուվրա Է։ Նա տնից դուրս գալուվրա Էր, որ դուռը ծեծեցին։ Հիվանդը հոգեվարքիվրա Էր, երբ բժիշկը ժամանեց։
  44. որպես նախադրություն ժողովրդական լեզվում գործածվում է թվականների հետ՝ կազմելով նրանց դասականը Վրա երեք գիշերը պետք Է բաժանվեր աղջկանիցՀովհաննես Թումանյան
  45. թեք հոլովները (վրայի, վրայից, վրայով) գործածվուն են առարկայի մակերևությթը, վերևի կամ ներքևի արտաքին կողմը ցույց տալով՝ համապատասխան հոլովական նշանակություններով
  46. կապի խնդիր անձնական դերանունը կարող է փոխարինվել համապատասխան ստացական հոդով (ինձ վրա–վրաս, քեզ վրա – վրադ, նրա վրա – վրան)․ անձնական դերանվան հոգնակիության համար դրվում է –ներ մասնիկը՝ հոդից առաջ (վրաներս, վրաներդ, վրաները)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վերև(ը) (ցույց է տալիս առարկայի, տեղի, տարածության մակերեսը, վերևի կամ արտաքին կողմը և այլն)
  2. դեպի (ցույց է տալիս այն կողմը դեպի որն ուղղված է գործողությունը)
  3. մասին, հաղագս (ցույց է տալիս խոսքի, մտքի, քննարկման առարկան)(գրբ․)
  4. վերաբերյալ, նկատմամբ (ցույց է տալիս վերաբերություն)
  5. հարմար, առթիվ (արտահայտում է շահի կամ վնասիտրականի իմաստ)
  6. հետո (գործածվում է ցույց տալու համար այն գործողությունը, առարկան և այլն, որին հաջորդում է մի բան)
  7. մոտերքը (ցույց է տալիս գործողության տեղը, մի բանի շուրջը, մոտերքում)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. վրա անել
    1. նետել, ձգել
    2. հրազեն արձակել, կրակել
    3. արձակել, բաց թողնել
  2. վրա անցնել – մի բանից հետո անցնել (ժամանակի մասին)
    1. վրա առնել (առավել, ստացական դերանունով կամ հոդերով)
    2. վերցնել, ստանձնել
    3. հանձն առնել, ընդունել
    4. սկսել, տեղալ (անձրևի, ձյունի և այլն մասին)
  3. վրա բերել
    1. ծալել, ետ շրջել
    2. կիտել, կուտակել
    3. հավաքել, պռտել
    4. կործել
    5. հարվածել, հասնել
    6. ասել, հարել
    7. հարմար, տեղին խոսք ասել, հարմար պատասխան տալ
  4. վրա բռնել
    1. դեմ տալ, առջևը փակել, , կանգնել, հարվածը խափանել
    2. մի բանի վրա կամ վերևը բռնել, պահել
  5. վրա գալ
    1. հարձակվել
    2. վրա հասնել, գալ, հասնել, ընկնել, իջնել
    3. գիրանալ սկսել, կազդուրվել, լցվել
    4. նպաստավոր լինել, լավ ազդել
  6. վրա գնալ
    1. հարձակվել, հարձակում գործել
    2. կորչել
  7. վրա գցել
    1. ամեն կողմից վրա ընկնելով ստիպել
    2. գործվածքը, հյուսվածքն սկսել
  8. վրա դառնալ – հարձակվել, մոկի վրա թափվել
  9. վրա դնել
    1. դուռը փակել, ծածկել
    2. կափարիչը, խուփը դնել վրան
    3. զոհաբերել, նվիրաբերել
  10. վրա ընկնել
    1. հարձակվել
    2. եռանդով մի բանի ձեռնարկել
    3. վերահասու լինել, գլխի ընկնել
  11. վրա թափել, թափվել
    1. շատերով հարձակվել, խմբովին հարձակվել
    2. խմբովին մի բանի կպչել, ձեռնարկել
    3. զանազան տեղերից հավաքել, ժողովել
  12. վրա թռչել
    1. թափով հարձակվել
    2. ցատկել
    3. վեր թռչել
  13. վրա հասնել
    1. հարձակվել
    2. հանկարծ կամ պատահաբար գալ
    3. ճիշտ ժամանակին, անհրաժեշտ պահին գալ, հասնել
    4. հացնել, կարողանալ ժամանակին մի բան անել, ավարտել, և այլն
    5. անակնկալորեն սկսվել
  14. վրա նստել – նստել (պառկած տեղից)
  15. վրա պրծնել – հարձակվել
  16. վրա վազել – հարձակվել, թափով դիմել դեպի մեկը, մի բան
  17. վրա վերցնել – նույնն է՝վրա առնել
  18. վրա տալ
    1. հհարձակվել (շատերով)
    2. բաց թողնել մեկի, մի բանի վրա, գրգռելով մեկի, մի բանի դեմ արձակել, քշել
    3. վրան ածել, լցնել
    4. փաթաթել, կծկել
    5. սկսել, փրթել (բուք, ձյուն և այլն)
    6. արագ–արագ խոսել, ասել
    7. կուտակել, հավաքել
    8. պատել, ծածկել
    9. համակել, տոգորել
    10. կորցնել, տանուլ տալ, կորուստ, վնաս կրել
    11. մի բան իր տակը թողնել, տակով անել
  19. վրա քշել – հարձակվել
  20. վրա քցել
    1. կալի եզրերի որանը եղանով մեջտեղը հավաքել
    2. խոսք, զրույց սկսել
    3. գործվածքը, հյուսվածքը սկսել
  21. վրայեն անցնիլ – նույնն է՝վրայից անցնել
  22. վրայից անցնել
    1. վերանայել, նորից կարալ, նայել
    2. թեթևակի, թռուցիկ կերպով կարդալ, նայել, թերթել
  23. վրայից թափվել մի բան – որևէ բանի ցայտուն, ակնառու արտահայտություն, տեսք ունենալ
  24. վրան առնել – տե՛ս վրա առնել
  25. վրան բաց
    1. առանց ծածկելու, առանց վրան որևէ բան գցելու
    2. բացահայտ ակնհայտ, ակներև
    3. անպարկեշտ, բաց, անպատշաճ, որ զուսպ Սիրում էրվրան բաց խոսքերը։ (Վ․ Դաքեսյան)
  26. վրան գալ
    1. ավելանալ, եղածի վրա հավելել
    2. իր չափսովը և հարմար, սազական լինել, սազել
    3. վերականգնվել
    4. նպաստավոր լինել, բարենպաստ ազդեցությու ունենալ
  27. վրան խնդալ, ծիծաղել
    1. ծիծաղի առարկա դաչձնել
    2. ծաղրել, ձեռ առնել
  28. վրան ձգել
    1. վրան գցել, առնել
    2. բարդել, վերագրել
  29. վրան նստել
    1. սազել
    2. արժենալ, ծախս նստել
  30. վրան սովորել – ընտելանալ
  31. վրան վերցնել – տե՛սվրա վերցնել
  32. վրան քաշել – որևէ բանով ծածկվել, ծածկույթ գցել վրան
  33. վրան գնալ - տե՛սկեղտոտել
  34. վրան գրել - տե՛սկտակել
  35. վրան սովորել - տե՛սընտելանալ
  36. վրայե-վրա - տե՛սվրա-վրա
  37. մեկի (մի բանի) վրա խաչ քաշել
  38. մեկի վրա լեզու հանել
  39. մեկի, մի բանի վրա թքել
  40. մեկ մեկի վրա
  41. մի բանի վրա լինել
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
Ստացված է «https://hy.wiktionary.org/w/index.php?title=վրա&oldid=1771877» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp