Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիբառարան
Որոնում

նյութ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝նիւթվանկեր՝նյութ 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  • Կազմված էնի- նախածանցով՝հիւթ (հյութ) արմատից։
  • լատ. materialis

Գոյական

  1. մարդու գիտակցությունից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող նյութական իրականություն, մատերիա (փիլ.)
  2. բնության ֆիզիկական մարմինները բաղադրող տարրը նյութի կառուցվածքի ուսումնասիրություն
  3. առարկա, իր և այլն, որից որևէ բան են սարքում, նյութեղեն մարմինը, մթերքը և այլն իբրև արտադրման վերամշակման առարկա, հումք, ատաղձ Ես մատներով տրորում եմ կավը, ամենահիննյութը:(Ակսել Բակունց)
  4. խոսքի, գրելու հետազոտելու առարկա, թեմա Նա անընդհատ շեղում էր իր զեկուցմաննյութից:
  5. թերթի, հանդեսի և այլնի տպագրելու համար նախատեսված հոդված Նա ամբողջ գիշերն զբաղվեց պատի թերթինյութերը կարդալով:
  6. շարվածքի բնագիր (տպգր.)
  7. որևէ բանի որպես հիմք, փաստական տվյալների աղբյուր և այլնի ծառայող տեղեկություն, փաստ ևայլն Զեկուցմաննյութերը նա վերցրել էր տեղակալից:
  8. որևէ հարցի, իրողության և այլնին վերաբերող տվյալների, տեղեկությունների, փաստաթղթերի ժողովածու նյութեր հայ ազատագրական շարժումների պատմության
  9. որևէ հարցի, իրադարձության և այլնի նախնական, փաստերի ու տվյալների ոչ վերջնական մշակումը ներկայացնող շարադրություն Ձեր գրածը լոկնյութեր կարելի է համարել և ոչ թե գիտական ուսումնասիրություն:
  10. բովանդակություն, իմաստ, նշանակություն Ասածիդ մեջ խելքը գլխիննյութ չկա:
  11. սնունդ Բերածիս մեջնյութ չկա: (Ստ. Մալխասյանց)(խսկց․)
  12. այն ամենը, ինչ որ մարդկային աշխատանքի առարկան է հանդիսանում Այդ ժխորում գործի, այդ պայքարում ընդդեմնյութի, անդուլ, գիշեր ու զօր, ընդվզում են նրանք ու մաքառում:Եղիշե Չարենց(փխբ․)
  13. իր, առարկա ցուցադրականնյութեր
  14. (գյուղտնտ․)(անտառ․) մարդու կղանքի և մեզի խառնուրդ, որն օգտագործվում է որպես պարարտանյութ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հյուլե, մատերիա (մարդու գիտակցությունից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող նյութական իրականություն)
  2. տարր, բաղադրատարր (բնության ֆիզիկական բաղադրությունը)
  3. առարկա, իր, ատաղձ, հումք (որից որևէ բան են պատրաստում)
  4. թեմա, առարկա, խնդիր, հարց (ուսումնասիրություն)
  5. առիթ, պատճառ, դրդապատճառ (խոսելու)
  6. հոդված (տպագրության ներկայացված)
  7. բնագիր (տպագրական շարվածքի)
  8. հիմք, փաստ (որևէ բանի)
  9. բովանդակություն, իմաստ, նշանակություն
  10. տե՛սսնունդ

Արտահայտություններ

[խմբագրել]
Ի արտաքին հոլովում
Եզակի թիվՀոգնակի թիվ
Ուղղ.նյութ(ը)նյութեր(ը)
Սեռ.նյութինյութերի
Տր.նյութի(ն)նյութերի(ն)
Հայց.նյութ(ը)նյութեր(ը)
Բաց.նյութիցնյութերից
Գործ.նյութովնյութերով
Ներգ.նյութումնյութերում
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Ստացված է «https://hy.wiktionary.org/w/index.php?title=նյութ&oldid=1759365» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp