ներկ քսել, ներկի շերտ գոյացնելով որևէ գույն տալ◆պատերը տարբեր գույներով եններկել
ներկի մեջ թաթախելով գույն տալ, այս կամ այն գույներով գունավորել (հագուստեղենը, գործվածքեղենը եվ այլն)
գունազարդել, գեղեցկացնել, իրականից գեղեցիկ ներկայացնել◆Քան գորշ մանկությունըներկենք, լավ չէ — վաղվա մեր օրը վառ ծերությունը երգենք:Եղիշե Չարենց(փխբ․)
կեղծել, արտաքին ձևով, ճոռոմ արտահայտություններով և այլ միջոցներով բուն էությունը թաքցնել◆Նա յուր հարստությունըներկել է ազնվականության ներկով։(Րաֆֆի)(փխբ․)
վատ, անշնորհք կերպով նկարել◆Մի թե նրանք (մարդիկ) պարտավոր են ամեն կարգիներկած անմտություն դիտելու:(Խաչիկ Հրաչյան)(փխբ․)
շշպռել, խիստ կերպուվ հանդիմանալ, պատասխանել, անպատվել◆Անուշը… ետ դառավ դրանցել մի լավներկեց:(Պերճ Պռոշյան)(փխբ․)
գունավորել, գունազարդել, գույնզգույն զարդարել◆Ծաղիկներըներկել են դաշտերը հազար գույնով:Հովհաննես Թումանյան
դեմքին շպար, սնգույր քսել◆Երեսը այնպես էներկել, որ լվանաս մի փութ ներկ դուրս կգա։(փխբ․)(հեգն․)
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230էջ,ISBN 978-99941-1-933-2։