Հայերեն
արտասանություն ճանապարհ Դասական ուղղագրութեամբ՝ ճանապարհ վանկեր ՝ ճա•նա•պարհ
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *čana-parh (a) < *čarana-parh(a)-. հմմտ. ավեստերեն čar- «գնալ, շրջել» և parθ «գետանց»։
Գոյականերթևեկության գիծ՝ շերտ գետնի երեսին◆ Ճանապարհն ասֆալտապատ էր և ուղիղ։ հաղորդակցության ուղի◆ Ծովային՝ օդայինճանապարհ : անցորդի հետքերի ուղղությունը◆ Հմուտ որսորդը անմիջապես գտավ որսիճանապարհը : անցման տեղ, անցում, անցք◆ Թփերի միջով նաճանապարհ էր բացում։ ճանապարհորդություն, ուղևորություն◆ Ելնում եմ դարձյալ անվերջճանապարհ : (Վահան Տերյան) անցած կամ անցնելիք տարածությունը◆ Նրանք արդեն 100 կմճանապարհ էին անցել։ ընթացքի ուղղությունը◆ Մերճանապարհը ձգվում էր լեռներով։ որևէ բանի հասնելու՝ որևէ տեղ թափանցելու հնարավորություն(փխբ․) ◆ Բայց երգըճանապարհ չուներ դեպի նրա սիրտը։ գործունեության զարգացման ուղղություն(փխբ․) ◆ Նա բոլորովին նորճանապարհով ընկավ քնարերգության մեջ։ որևէ բանի հասնելու միջոց՝ հնարավորություն◆ Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ։ (Միքայել Նալբանդյան) կյանքի տևողությունը որպես անցկացնելու ժամանակամիջոց(փխբ․) ◆ Մտորումներ ճանապարհի կեսին։ Սիլվա Կապուտիկյան հաջողության՝ առաջընթացի տևողության աստիճանը(փխբ․) ◆ Արագ է բարձրանում, բայցճանապարհը կարճ է։ վարքագիծ, վարք(փխբ․) ◆ Վատճանապարհի վրա ես կանգնել։ գոյության տևողություն(փխբ․) ◆ Ինստիտուտի կեսդարյա գործունեությանճանապարհ : ճամփա, ուղղի(հնց․) աղագ, եղագ, ռահ ուղի շավիղ, արհեստ, կածան, նըրբուղի պողոտա դերբուկ տե՛սանցուղի տե՛սուղղություն տե՛ստարածություն տե՛սելք ,միջոց ,ճար տե՛սեղանակ ,ձև տե՛սճանապարհորդություն տե՛սվարք ,վարքագիծ տե՛սհնարավորություն տե՛ստևողություն ճանապարհ բացել՝ բանալ՝ բաց անել երթևեկության ճանապարհ կառուցել, ճանապարհ գցել անցնելու տեղ՝ անցք բացել արգելքները՝ խոչընդոտները հաղթահարել, ուղի հարթել, առաջադիմության՝ առաջընթացի հնարավորություններ ստեղծել ճանապարհ անցնել՝ գալ՝ գնալ - որոշ տարածություն անցնել՝ գալ՝ գնալճանապարհ բռնել ուղղվել, որոշ ուղղությամբ գնալ ճանապարհվել ճանապարհ գցել ճանապարհել հեռացնել, օձիքն ազատել մեկից ճանապարհ դնել ճանապարհել հեռացնել, օձիքն ազատել մեկից ազատել, արձակել (պաշտոնից, գործից և այլն) ճանապարհ ընկնել -ուղևորվել ճանապարհ կտրել - որոշ տարածությամբ ճանապարհ անցնելճանապարհ մաշել - շարունակ մի տեղ գնալ-գալճանապարհ տալ գնալուն չարգելել, ճանապարհ բացել մեկի գնալու համար առաջադիմության՝ առաջընթացի հնարավորություններ տրամադրել ճանապարհ բռնել (մեկի կամ մի բանի) ճանապարհը փակել ուղղվել, դիմել ճանապարհը կտրել մեկի մեկի առջևը ելնելով թույլ չտալ գնալու, ճանապարհը փակել արգելք լինել, խանգարել մեկի առաջադիմությանը՝ առաջընթացին ճանապարհը պահել մեկի - սպասել մեկի գալունճանապարհը բաց է - եթե ուզում է (ես) կարող է (ես) գնալճանապարհը ցույց տալ որևէ տեղ գնալու ճանապարհը հայտնել՝ ծանոթացնել որևէ ելք՝ հնարավորություն՝ միջոց թելադրել՝ ասել հեռացնել, ճանապարհ դնել ճանապարհը շեղել ընթացքը՝ ուղղությունը փոխել ճիշտ ճանապարհից խոտորվել, մոլորությունների անձնատուր լինել ճանապարհը փշերով ծածկվել՝ պատվել - մեծ դժվարությունների՝ անախորժությունների հանդիպելճանապարհից ելած - մոլությունների անձնատուր եղածճանապարհից ելնել - մոլորեցնելճանապարհի կեսից ետ դառնալ՝ ետ կանգնել - գործը կիսատ թողնել՝ մինչև վերջ չհասցնելԵզակի թիվ Հոգնակի թիվ Ուղղ. ճանապարհ(ը) ճանապարհներ(ը) Սեռ. ճանապարհի ճանապարհների Տր. ճանապարհ(ն) ճանապարհերի(ն) Հայց. ճանապարհի(ն) ճանապարհներ(ը) Բաց. ճանապարհից ճանապարհներից Գործ. ճանապարհով ճանապարհներով Ներգ. ճանապարհում ճանապարհներում
Էդուարդ Բագրատի Աղայան,Արդի հայերենի բացատրական բառարան , Երևան, «Հայաստան», 1976։ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ,Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։ Աշոտ Մուրադի Սուքիասյան,Հայոց լեզվի հոմանիշների բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։ Աշոտ Մուրադի Սուքիասյան,Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան , Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։ Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ,ISBN 978-99941-1-933-2 ։ Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։