16–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայնՀուլյան օրացույցի սկսվել է1501 թվականին և ավարտվել է1600 թվականին։ 16-րդ դարը պատմաբանների կողմից համարվում էԱրևմուտքի հզորացման սկիզբ։16-րդ դարի ընթացքումԻսպանիան ևՊորտուգալիան ճանապարհորդեցին համաշխարհային օվկիանոսով և բացեցին բազմաթիվ ծովային առևտրային ճանապարհներ։Նոր Աշխարհի մեծ մասը դարձան իսպանական և պորտուգալական գաղութներ, իսկ Պորտուգալիան դարձավ Ասիայի, Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի առևտուրի առաջադարը, Իսպանիան բացեց առևտրային ուղի Ատլանտյան օվկիանոսով` միացնելով Ամերիկան Ասիային։
Այսգաղութատիրական ժամանակաշրջանում հիմնադրվեցՄերկանտիլիզմը, որպես տնտեսական մտքի առաջատար դպրոց, որտեղ տնտեսական համակարգը դիտվում էր որպեսԱնտոգոնիստական խաղ, որտեղ մեկ կողմը օգտվում էր մյուս կողմի վնասի հաշվին[1]։ Մերկանտիլիստականդոկտրինը դարձավ շատ միջեվրոպական պատերազմների պատճառ և խթան հանդիսացավ եվրոպականէքսպիանսոնիզմի ևիմպերիալիզմի համար աշխարհով մեկ մինչև19-րդ դարը կամ20-րդ դարի սկիզբը։
ԵվրոպայումՌեֆորմացիայից հետո սկսվեցպապականության ևԿաթոլիկ եկեղեցու թուլացումը։ Եվրոպայում սկվեցին համատարած կրոնական պատերազմները, որոնցից հիմնականն էրԵրեսնամյա պատերազմը, որի ակունքները գալիս են դարի վերջից։ԻտալիայումԼուկա Պաչոլին հրատարակեց առաջինհաշվապահության աշխատությունը, իսկԳալիլեո Գալիլեյը պատրաստեց առաջին ջերմաչափը։Անգլիայում իտալացիԱլբերիկո Ջենտիլին գրեց առաջին գիրքը միջազգային իրավունքի մասին և բաժանեց աշխարհականություն կանոնային իրավունքից և կաթոլիկ տեսությունից։
Մերձավոր ԱրևելքումՕսմանյան կայսրությունը շարունակվեց ընդարձակվել, իսկՍուլթանը իրեն հռչակեցԽալիֆ։ Իրանում և Իրաքում աճեցՇիա իսլամի տարածվածությունը` դառնալովՍուննի իսլամից հետո հիմնական հոսքըԻսլամական աշխարհում։
Չինաստանը տարհանեց ափամերձ հատվածները ճապոնական ծովահենության պատճառով։ Այդ ժամանակ ճապոնիայում տեղի էր ունենում քաղաքացիական պատերազմ, որը հայտնի է որպեսՍենգոկու ժամանակաշրջան։ Ասիայի մյուս վայրերումՄեծ Մողոլների կայսրԱքբար Մեծը ընդարձակեցՄեծ Մողոլների կայսրությունը դեպի մայրցամաքի հարավ։
Նիկոլայ Կոպեռնիկոս հայնտաբերեցԱրևակենտրոն համակարգը, որը մեծ քննադատությունների ալիք բարձրացրեց, իսկՏիխո Բրահեը ժխտեցերկնոլորտների մասին տեսությունը աստղադիտակով արված պատկերների շնորհիվ։ Այս իրադարձությունները ուղղակիորեն կապված էին հնագույն մտածողներԿլավդիոս Պտղոմեոսի ևԱրիստոտելի հետ և մեծ հեղափոխություն մտցրեցաստղագիտության ևգիտության մեջ։