| Այս հոդվածնաղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եքբարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումըվստահելի աղբյուրներում ևավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | ՕՀ |
|---|---|
| Ստեղծող | Մայքրոսոֆթ |
| Ընտանիք | Մայքրոսոֆթ Վինդոուզ Սեռվեր |
| Հիմք են ծառայել | Windows Server 2008 R2 |
| Ծրագրային կոդ | Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ |
| Առաջին թողարկում | հոկտեմբեր2012 |
| Վերջին տարբերակ | 6.2 (Build 9200) (4 сентября 2012) |
| Արտոնագիր | Մայքրոսոֆթ |
| Նախորդ | Windows Server 2008 R2 |
| Հաջորդ | Windows Server 2012 R2 |
| Կայք | microsoft.com/en-us/server-cloud/windows-server/default.aspx |
| ելակոդ | ծրագրային կոդ]ով / Մասնակի տրամադրվող կոդ] |
Windows Server 2012 (անվանում են նաև Windows Server 8), սերվերային օպերացիոն համակարգMicrosoft ընկերության կողմից։ Աշխատանքները ներկայումս ավարտված են (01.08.2012)։ Այն պատկանում էMicrosoft Windows օպերացիոն համակարգի ընտանիքին։ Այս սերվերային օպերացիոն համակարգը պետք է փոխարինի ընթացիկWindows Server 2008 R2-ին։ ՍկսածWindows NT 4.0-ից Windows Server 2012 կլինի առաջին տարբերակը, որը հենված չէItanium պրոցեսորների վրա։ DevelopPreview (նախնական) տարբերակը թողարկվել է 2011 թ. սեպտեմբերի 9-ինMSDN բաժանորդների համար։ 2012 թ. մարտի 1-ին Մայքրոսոֆթ ընկերությունը նախնական տարբերակը ներկայացվեց հասարակությանը։ 2012 թ. ապրիլի 17-ին Մայքրոսոֆթը հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012։
Microsoft-ի գործիքների և սերվերների մշակման բաժնի ղեկավարը՝Սատյա Նադելլան, դեռ 2011 թ. սեպտեմբերինԿալիֆորնիայում կայացած Microsoft Build կոնֆերանսի ժամանակ նշեց, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը պետք է ստեղծվի Windows Server 2008-ի հիման վրա։ Մայքրոսոֆթը դեռ չի հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, բայց MicrosoftTechNet-ից պարզ է դառնում, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը լույս կտեսնի 2012 թ. սեպտեմբերի 4-ին։
Windows Server 2012-ի նորամուծություններից մեկը դա Storage Space-ն է։ Այն հնարավորություն է տալիս Windows Server 2012-ի համակարգող ադմինիստրատրներին կառավարել մեծ թվով պահեստավորման տվյալներ, միացվածSAS միջերեսին։ Storage Space-ի շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա կիրառել լրացուցիչ ծրագրային ապահովում։ Microsoft Build կոնֆերանսին ցուցադրվեց նաև 16 կոշտ սկավառակների միավորումը մեկում։ Պետք է նշել կարևորագույն առանձնահատկությունը՝ այս սկավառակների պարունակությունը հնարավոր է բաժանել բազմաթիվ վիրտուալ սկավառակների վրա։ Նման հնարավորություն արդեն ցուցադրվել է մի քանի տարի առաջReFc ֆայլային համակարգի նոր տարբերակի ներկայացման ժամանակ։
Նոր սերվերային օպերացիոն համակարգում կավելանա Dynamic Access Control-ը։ Այս ծառայության աշխատանքը կենտրոնացված է ֆայլերի տիրույթի անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև թղթապանակում առկա ֆայլերի անվտանգությունը ապահովելու վրա։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Windows Server 2012» հոդվածին։ |