Ֆիլմի թողարկում «Եղանակի երեխան» (բնօրինակ անվանում —Weathering with You)
«Weathering with You» (ճապ.՝天気の子|Տենկի նո կո, Եղանակի երեխան),անիմե ֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորըՄակոտո Շինկայն է։ Ֆիլմի հովանավոր է հանդիսացել ճապոնական CoMix Wave Films ընկերությունը։ Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 19-ին։ Գլխավոր հերոսների ձայների կրկնօրինակումները կատարել են Կոտարո Դայգոն և Նանա Մորին։ Ֆիլմի վրա աշխատանքներ են կատարել նաև Ացուսի Տամուրան և Հիրոսի Տակիգուտան[1][2][3]։ Ֆիլմի կոմպոզիտորներ են հանդիսանում ճապոնական«RADWIMPS» ռոք խմբի անդամները[4]։
Ավագդպրոցի աշակերտ Հոտակա ՄորիսիմանՏոկիո է գալիս է հեռավոր փոքրիկկղզուց։ Տոկիոյում նա միանգամից բախվում է խնդիրների հետ։ Նա քաղաքում ապրում է առանձնացված կյանքով։ Շուտով նրան հաջողվում է որպես թերթի խմբագիր աշխատանքի ընդունվել տպարանում։ Նա պետք է գրեր գերբնական երևույթների մասին։ Այն պահից, երբ նա սկսում է զբաղվել իր պարտականություններով, օրումեջանձրև է գալիս։ Աշխատանքային քաղաքի խառնաշփոթի մեջ նա հանդիպում է կենսուրախ է և ուժեղ մի աղջկա, որի անունն է Հինա Ամանո։ Հինան ելնելով մի շարք հանգամանքներց ապրում էր իր փոքր եղբոր հետ։ Բացի դրանից աղջիկն ուներ մի ուշագրավ ունակություն՝ նա կարողանում էր կանգնեցնել անձրևը և հեռացնել ամպերը։
Հոտակա Մորիսմա(ճապ.՝森嶋 帆高Մորիսմա Հոտակա) — ավագ դպրոցի աշակերտ, որը եկել էր Տոկիո հեռավոր փոքրիկ կղզուց և ընդունվել է աշխատանքի գերբնական երևույթների մասին գրող թերթում;
2018 թվականի օգոստոսի 2-ին Մակոտո Շինկայը հայտարարել է, որ նա զբաղված է մի լիամետրաժ ֆիլմի ստեղծմամբ, որի պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 19-ին[6]։
Ֆիլմի ցուցադրման մասին պաշտոնապես հայտարարվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆիլմի ցուցադրությունը պլանավորված է 2019 թվականի հուլիսի 19-ին[2]։