Turkcell | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1994 |
Հիմնադիր | Mehmet Emin Karamehmet? |
Վայր | Ստամբուլ,Թուրքիա[1] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Murat Erkan? |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Աշխատողների թիվ | 13 901 մարդ |
Դուստր ընկերություններ | lifecell? և Life:) Belarus?[2] |
Կայք | turkcell.com.tr |
Բորսա | NYSE: TKC |
![]() |
Թուրքսել (թուրքերեն՝Turkcell),Թուրքիայում բջջային կապի առաջատար օպերատոր[3]։ Կենտրոնակայանը գտնվում էՍտամբուլում։ 2011 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով Turkcell-ը ունի 34.4 միլիոն բաժանորդ[4]։ Հիմնադրվել է 1994 թվականին, երբԹուրքիայում սկսել է գործելGSM առաջին ցանցը։ Ընկերության ակտիվները գտնվում ենՆյու Յորքի ֆոնդային բորսայում։
Ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է Turkcell Holding-ին, որի 53%-ը պատկանում է Çukurova Telecom Holdings-ին, իսկ 47%-ը՝ շվեդաֆիննական Telia Company-ին[5]։ Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է $12,46 միլիարդ։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Մուզաֆեր Աքփընարն է։
GSM-ցանցը ծածկում էԹուրքիայի տարածքի 80,44 %-ը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 97,21 %-ը։
Turkcell-ը 2009 թվականի մարտին ծառայություններ է մատուցել 62 միլիոն բաժանորդի[5]։ 2010 թվականի տվյալներով ընկերության շրջանառությունը կազմել է $5,96 միլիարդ, զուտ շահույթը՝ $1,17 միլիարդ[6]։
Turkcell-ը գործում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս։Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում այն գործում էKuzey Kıbrıs Turkcell բրենդի ներքո։ Բրենդը գործում էԿիպրոս կղզու միայն թուրքական հատվածում։ KKTCELL-ը առանձին է գործում Turkcell-ից, չնայած որ երկուսն էլ պատկանում են միևնույն հոլդինգին։ Ներկայումս Kuzey Kıbrıs Turkcell-ը Հյուսիսային Կիպրոսում բջջային կապի ամենախոշոր օպերատորն է։ Kuzey Kıbrıs Turkcell-ի համարները բուն թուրքական համարներից շատ հեշտ է տարբերելը, քանի որ դրանք սկսվում են +90(533)8XX-XXXX կոդով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Turkcell» հոդվածին։ |
|