Tor (TheOnionRouter անվանման հապավումը)[34], ազատ և բաց ծրագրային ապահովում, երկրորդ սերնդի այսպես կոչվածսոխային երթուղայնացման համար[35]։ Սապրոքսի սերվերների համակարգ է, որի միջոցով կարելի է հաստատել գաղտնալսումներից պաշտպանված, անանուն ցանցային կապ։ Դիտվում է որպես վիրտուալ թունելների անանուն ցանց, որն ապահովում է կոդավորված տեսքով տվյալների փոխանցում[36]։
Tor-ի միջոցով օգտատերերը համացանցում կարող են պահպանել իրենց գաղտնիությունը կայքեր այցելելիս, բլոգներ վարելիս, ակնթարթային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ գրելիս, ինչպես նաև այլ հավելվածներով աշխատելիս, որոնք կիրառում ենՓոխանցման կառավարման հաղորդակարգ։
2011 թվականին Tor նախագիծն արժանացել է մրցանակի, որպես հասարակական օգտագործման ազատ և բաց ծրագրային ապահովում[37], իսկ 2012 թվականին՝ EFF Pioneer Award-ին[38]։
Tor համակարգն ստեղծվել է «բարձրորակ առանձնացնող համակարգերի ստեղծման կենտրոնում»[39] ,Free Haven[en] ծրագրի շրջանակներումDARPA-յի հետ համագործակցությամբ՝ պետական պատվերով[40]:Ելակետային կոդը հրատարակվել է որպես ազատ հավաստագիր[41], որպեսզի ցանկացողները կարողանան[42] սխալների[43] ստուգում անցկացնել։
Ծրագրի ապահովությունը ապահովվում էElectronic Frontier Foundation, որը սկսեց մեծ աշխատանքներ ծավալել ծրագիրն ավելի ապահով դարձնելու համար[44]։Tor-ին նշանակալից ֆինանսական օգնություն է ցուցաբերումպաշտպանության նախարարությունը ևԱՄՆ-ի պետական կառավարությունը, ինչպես նաևմիջազգային գիտական ֆոնդը[45]։ 2016 թվականի կարգավիճակին համաձայնTor-ը ունի կապ մոտ 7000 կայքերի հետ[46], որոնք տարածված են աշխարհի յուրաքանչյուր մայրցամաքում, բացի Անտարկտիդայից[47], իսկ կայքերի մասնակիցների թիվը, ներառյալԲոտ (ծրագիր) ծրագրի օգտվողները, կազմում է երկու միլիոն[48]։Tor Metrics-ի տվյալներով Ռուսաստանը մտավ այն երեք երկրների մեջ , որտեղ ակտիվ օգտվում են ծրագրից[49]։
Մեր օրերում կանTor-ի տարբեր ձևեր յուրաքանչյուրի համար[50]։
Նշանավոր անձինքTor-ը օգտագործում են պաշտպանվելու համար[51], ինչպես նաև որպիսզի կոդավորեն ինֆորմացիան ինտերնետ-ցենզուրայի միջոցով[52][53]։
Tor-ի փակ սպասարկումն իր օգտվողներին թույլատրում է ունենալ իրենց սեփական կայքերը[54], միաժամանակ չտարածելով իրենց իրական գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն։
Սոցիալական աշխատողներըTor-ից օգտվում են կարևոր հարցեր քննարկելիս՝ վեբ ֆորումում կամ հաղորդագրությունների տեսքով[55]։
ԼրագրողներըTor-ից օգտվում են ինֆորմացիա ստանալիս գաղտնիությունը ապահովվելու համար[56]։ Օրինակ՝Էդվարդ ՍինոուդենըTor-ի միջոցովPRISM-ի մասինThe Washington Post ևThe Guardian թերթերին տեղեկություն է հաղորդել[57], իսկ իտալական ինտերնետ ակտիվիստնեը ստեղծել էին մի կայք՝MafiaLeaks[en], որտեղ մաֆիայի մասին տեղեկություն էին ստանում[58]։
Ոչ կառավարական կազմակերպություններըTor-ը օգտագործում են, որպիսզի իրենց աշխատողների հետ կապվեն արտագնա աշխատանքների ժամանակ[59][60]։
Հասարակական կազմակերպությունները, օրինակ՝Indymedia-ն[61], խորհուրդ են տալիսTor-ը օգտագործել կազմակերպության անդամների տվյալների ապահովության համար։EFF-ն ապահովում էTor-ի ֆինանսական հարցերը, քանի որ դրա մեջ տեսնում է տվյալներ պահպանման բարձր որակ[62]։
ԿորպորացիաներըTor-ը օգտագործում են որպես հաղորդակցման ապահով միջոց[63][64]։
Հատուկ ծառայություններըTor-ը օգտագործում են հատուկ առաջադրանքների կատարման հարցերում[65]։
Tor-ի օգտագործողները իրենց հարմարության վրա ներբեռնում են «սոխային» պրոկսի սերվեր , որը միացվում էTor-ին։ Դա ձևավորում էTor ցանցը, որը օգտագործում էտարբեր մակարդակների կոդավորում[en]: Յուրաքանչյուրտվյալների հավաքածու ընկնում է ցանցի մեջ, անցնում է երեք տարբեր պրոքսի սերվեր[73]։ Դրանք ընտրվում են պատահականության սկզբունքով։ Ուղարկվելուց հետո տվյալների հավաքածուն կոդավորվում է երեքԲանալիով։ Սկզբում երրորդ կապի, հետո՝ երկրորդ և վերջում՝ առաջն կապի համար։ Երբ առաջին ցանցը ստանում է հավաքածուն ապակոդավորում է առաջին մակարդակը և հասկանում որտեղ պետք է ուղարկի։ Երկրորդ և երրորդ ցանցերը ստանում են անանուն կամ կոդավորված միջոցով՝ միաժամանակ։
2004 թվականից սկսածTor-ը նաև կարող է գաղտնիություն պահել ցանցերի համար[74], որի միջոցով կարելի է գաղտնի պահել գտնվելու վայրը՝ աշխատելով գաղտնի ցանցերի համար նախատեսված կարգավորումներում[75]։Գաղտնի ծառայություններից օգտվել կարող են միայնTor ցանցի օգտագործողները[76]:
↑blackMORE Ops (2013 թ․ դեկտեմբերի 16).«Installing Tor in Kali Linux» (անգլերեն). blackmoreops.com.Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 23-09-2014-ին.
↑dev-eth0.de.«TOR on OpenSolaris» (անգլերեն). archive.today. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 05-09-2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)