«Սան» (անգլ.՝The Sun«Արև»), 1964 թվականին հիմնադրված բրիտանական թաբլոիդ։2011 թվականի հունիսի դրությամբ՝ լրագրի տպաքանակը կազմել է 2 806 746 օրինակ։ Հրատարակվում էՄեծ Բրիտանիայում ևԻռլանդիայում։ Միջինում օրական լրագիրը կարդում է մոտավորապես 7,7 միլիոն մարդ, որոնցից 56 %-ը տղամարդիկ են, 44 %-ը՝ կանայք[2]։ Պատկանում է «News Corporation» մեդիահոլդինգին։
2013 թվականի օգոստոսի 1-ին թերթի պաշտոնական կայքում ներկայացվել է թերթի բովանդակության վճարովի հասանելիություն։ Մինչ այդ կայքն ամսական այցելել է 30 միլիոն ընթերցող, վճարովի տարբերակի ներմուծումից հետո նրանցից մնացել է միայն 225 հազարը։ Սրա հետ կապված՝ 2015 թվականի նոյեմբերին կայքը նորից դարձել է անվճար։
«Սան» թերթը լայնորեն հայտնի է աստղերի կյանքի մասին պատմություններով, այդ թվում՝ սկանդալային և պրովոկացիոն, ինչպես նաև զվարճանքների արդյունաբերության մասին լուրերով (փոփ երաժշտության, հեռուստատեսային սերիալների և այլնի մասին պատմություններ և լուրեր)։
Թերթի երկրորդ էջում տպագրվում ենքաղաքականության մասին նյութեր։
Թերթի երրորդ էջում պարբերաբար տպագրվում է 18-27 տարեկանմոդել աղջկատոպլես լուսանկարը։ Երրորդ էջի այդ ձևաչափը 1970 թվականից ի վեր դարձել է թերթի ավանդական առանձնահատկությունը։
Թերթը մեծ ուշադրություն է տրամադրում սպորտային թեմատիկային, հատկապես,ֆուտբոլին։
2012 թվականի փետրվարի 11-ին բրիտանական ոստիկանությունը «Էլվեդեն» գործողության հետևանքով ձերբակալել է թերթի 5 աշխատակիցների։ Նրանք կասկածվում են նորություններ հավաքելու ապօրինի եղանակների համար, այդ թվում՝ կաշառք ստանալու և ոստիկանության աշխատակիցներին կաշառելու համար[3]։