The Guardian («Գարդիան»), օրաթերթՄեծ Բրիտանիայում, հիմնվել էՄանչեսթերում 1821 թվականինThe Manchester Guardian անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված էThe Observer թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել1993 թվականին)։ Պատկանում էGuardian Media Group ընկերությունների խմբին։
Թերթի կայքը բրիտանական թերթերի մեջ ամենամեծ թվով հաճախելիություն ունեցողն է (Alexa-ի տվյալների համաձայն[9][10]), հայտնի է որպես«որակյալ մամուլ» (quality press). բացի այդ՝ կայքի նյութերը կարող են տարբերվել թղթե տպագրության նյութերից։ 2013 թվականին «Press Gazette»-ի կողմից հրապարակված հոդվածի համաձայն՝ բոլոր բրիտանական թերթերից The Guardian-ը ամենաշատ ընթերցվողն էր որակյալ տպագրություններից (անգլ.՝quality title). ուսումնասիրության ժամանակ հաշվի էին առնվել թե՛ թղթե տարբերակի վաճառքը, թե՛ կայքի դիտումները[11]։ Գիտական աշխատանքներում թերթը բնորոշվում է որպես ազդեցիկ[12], հեղինակավոր[13] և«որակյալ թերթ» (անգլ.՝quality newspaper)[14][15][16], ինչպես նաև աշխարհի ամենահարգված թերթերից մեկը[17]։
Քաղաքական հայացքների համար թերթը համարում են ձախ-ազատական։ Նրա նախորդը՝The Manchester Guardian-ը, հիմնվել է լիբերալ բուրժուազիայի մի խմբի կողմից՝ Ջոն Էդվարդ Թեյլորի գլխավորությամբ, այն բանից հետո, ինչ ոստիկանությունը փակեց առավել ծայրահեղականThe Manchester Observer-ը, որը լուսաբանում էր Մանչեսթերյան ջարդերը։ ՔաղաքականապեսThe Manchester Guardian-ը գտնվում էր Ազատական կուսակցության կողքին՝ աստիճանաբար տեղափոխվելով ձախ։Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվում էր հանրապետականների կողքին, սակայնԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո թերթը չէր աջակցում առողջապահության պետական համակարգին։ 20-րդ դարի երկրորդ կեսիցThe Guardian-ի խմբագրակազմը բավականին սերտ կապերի մեջ էր գտնվում Լեյբորիստական կուսակցության հետ, չնայած 1981 թվականին առանցքային հեղինակների մի մասն անցավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։
2005 թվականի սեպտեմբերի 12-ին թերթն անցավ նվազեցված ձևաչափի՝«բեռլիներ»։ Թերթը դարձավ 6 սմ նեղ և 12 սմ կարճ։ «Բեռլիներ» ձևաչափը արտաքին տեսքով նման է աղյուսակային ձևաչափին (А3), սակայն չափերի մեջ որոշակի տարբերություններ կան։ Նոր տարբերակում «Գարդիան»-ը փոխեց և՛ նյութերի տառաչափերը, և՛ տարբերանշանը։ Թերթի անվանման նոր ձևավորումը արվախ էր սև տառերով մանուշակագույն ֆոնի վրա։ Փորձագետների կարծիքով՝ «նոր տարբերանշանը դիզայնով դարձել է ավելի նման ինտերնետ-թողարկումների տարբերանշաններին»։2006 թվականից նվազեցված ձևաչափի անցան նաև տպագրվող «Գարդիան»-ը և կիրակնօրյա The Observer շաբաթաթերթը։