Քլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսեր (անգլ.՝Clifford Joseph Harris Jr.,սեպտեմբերի 25,1980(1980-09-25)[1][2][3],Ատլանտա[3]), ավելի հայտնի է որպեսT.I. (նախկինում նաևT.I.P.), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և դերասան։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է2001 թվականին՝ իր ընկերների հետ հիմնադրելովP$C խումբը։ Նույն տարվահոկտեմբերի 9-ին նա թողարկել է իր«I'm Serious» կոչվող անհատական դեբյուտային ստուդիական ալբոմը։2003 թվականին T.I.-ը հիմնադրում է իրGrand Hustle Records սեփական ձայնագրման ստուդիան, իսկ նույն տարվաօգոստոսի 19-ին թողարկվում է նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է«Trap Muzik» անվանումը։ Այդ ալբոմը նրան ավելի մեծ ճանաչում է տալիս ևBillboard 200 ալբոմների հիթ շքերթում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։2004 թվականինոյեմբերի 30-ին T.I.-ը թողարկում է իր«Urban Legend» կոչվող երրորդ ստուդիական ալբոմը, երկու տարի անց՝2006 թվականիմարտի 28-ին, նա թողարկում է«King» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում գրանցում է կես միլիոնից ավել օրինակի վաճառք։2007 թվականիհուլիսի 3-ին թողարկվում է T.I.-ի հինգերորդ ստուդիական ալբոմը՝«T.I. vs. T.I.P.»-ը, որը նույնպես որը գլխավորում է Billboard 200-ը և իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 468,000 օրինակի վաճառք։2008 թվականիսեպտեմբերի 26-ին«Paper Trail» ալբոմը թողարկվում է և դառնում է T.I.-ի վեցերորդ ստուդիական ալբոմը։ Այդ ալբոմը իր թողարկման առաջին երեք օրերի ընթացքում ավելի քան 357,000 օրինակ վաճառք է գրանցումՄիացյալ Նահանգներում, իսկ այնուհետև գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։
2010 թվականիդեկտեմբերի 7-ին թողարկվում է նրա«No Mercy» կոչվող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այդ ալբոմը ի տարբերություն նախորդ ալբոմների, Billboard 200 մտավ 4-րդ հորիզոնականով և 159,000 օրինակ վաճառք ունեցավ։ Երկու տարի անց՝2012 թվականիհոկտեմբերի 18-ին, T.I.-ը թողարկվում է«Trouble Man: Heavy Is the Head» անվանումը կրող ութերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկման առաջին շաբաթում 179,000 օրինակ վաճառք է ունենում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 2-րդ հորիզոնականով։2014 թվականիհոկտեմբերի 21-ին թողարկվել է«Paperwork» կոչվող նրա թվով իներորդ ստուդիական ալբոմը։ Այն առաջին շաբաթվա 80,000 օրինակ վաճառքով, Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
T.I.-ը տասնյակ մրցանակների դափնեկիր է։ Նա բազմաթիվ անգամներ առաջադրված է եղելԳրեմմի մրցանակի, սակայն հաղթել 3 անգամ։
Քլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսերը ծնվել է1980 թվականիսեպտեմբերի 25-ինՋորջիա նահանգիԱտլանտա քաղաքում, Քլիֆորդ «Բուդի» Հարիսի և Վիոլետա Մորգանի ընտանիքում[4][5]։ Նրա հայրը՝ Բուդի Հարիսը, տառապել էԱլցհայմերի հիվանդությամբ և մահացել է այդ հիվանդությունից[6]։ T.I.-ը սովորել է Դուգլասի ավագ դպրոցում, սակայն ավելի ուշ դուրս է եկել և կիսատ է թողել ուսումը։ Նա սկսել է ռեփ կարդալ 8 տարեկանից[7]։ Վաղ տարիքում T.I.-ը զբաղվել է թմրանյութերի ապօրինի վաճառքով, որի համար մի քանի անգամ ձերբակալվել է[8][9]։
1996 թվականին նա և Ատլանտացի ռեփեր Բիգ Քանթրի Քինգը դառնում են ընկերներ և միասին սկսում են միքսթեյպներ վաճառել։ Շուտով նա ծանոթանում է երաժշտական պրոդյուսեր Կավան Փրատերի հետ և ստորագրում է պայմանագիր նրա Ghet-O-Vision Entertainmentձայնագրման լեյբլի հետ[10]։1999 թվականին նա ստորագրում է պայմանագիր Arista Records և LaFace Records լեյբլների հետ, իսկ այնուհետև իր Tip բեմական կեղծանունը փոխում է T.I., քանի որ Arista Records լեյբլի հետ պայմանագիր ուներ ստորագրած նաև ռեփեր Q-Tip-ը[11]։
2001 թվականի հունիսին թողարկվում է T.I.-ի դեբյուտային սինգլը՝ «I'm Serious» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ճամայկացի ռեգգի երաժիշտ Բեննի Մենը[12]։ Նույն տարվահոկտեմբերի 9-ին Arista Records լեյբլի միջոցով թողարկվում է նրա դեբյուտային՝ «I'm Serious»ստուդիական ալբոմը[13]։ Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի պրոդյուսերներ և ռեփերներ, ինչպիսիք են՝ The Neptunes դուետը, DJ Toomp-ը,Լիլ Ջոնը և այլք[14]։ ԱլբոմըBillboard 200 հիթ շքերթում զբաղեցնում է ընդամենը 89-րդ հորիզոնականը և ունենում է ցածր վաճառք[15], որի պատճառով Arista Records-ը դադարեցնում է իր համագործակցությունը T.I.-ի հետ[16]։
2003 թվականին նա հիմնադրում է իրGrand Hustle Entertainment ձայնագրման լեյբլը և սկսում է թողարկել միքսթեյպներ համագործակցությամբ DJ Drama-ի հետ[16]։ Շուտով T.I.-ը ստորագրում է պայմանագիր նաև Atlantic Records լեյբլի հետ[17]։ 2003 թվականիօգոստոսի 19-ին թողարկվում է T.I.-ի երկրորդ՝ «Trap Muzik» ալբոմը, որի «24s», «Be Easy», «Rubberband Man» և «Let's Get Away» սինգլները զբաղեցնում են հորիզոնականներ Billboard-ի հիթ շքերթներում։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և առաջին շաբաթում ունենում է 109,000 օրինակ վաճառք[18]։
T.I.-ը 2006 թվականիհուլիսի 23-ին Summer Jam փառատոնի ժամանակ:
2004 թվականինոյեմբերի 30-ին թողարկվում է նրա «Urban Legend» կոչվող երրորդ ալբոմը[19], որը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Billboard 200-ում և ունենում է 193,000 օրինակի վաճառք առաջին շաբաթում[18]։ Ալբոմի «Bring Em Out» սինգլը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականըBillboard Hot 100 հիթ շքերթում և դառնում է նրա առաջին սինգլը, որ ընդգրկվում է այդ հիթ շքերթի տասնյակում[20]։ 2004 թվականին նա նաև իր մասնակցությունն է ունենում Destiny's Child խմբի «Soldier» երգում, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[21]։
Ռեփերի չորրորդ ալբոմը, որը կրում է «King» անվանումը, թողարկվում է2006 թվականիմարտի 28-ին։ Թողարկման առաջին շաբաթում վաճառվելով 522,000 օրինակով, ալբոմը գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը[22]։ Ալբոմի «What You Know» սինգլը դառնում է հիթ և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[20]։ Այդ երգը նաև ստանում էԳրեմմի մրցանակ «Լավագույն ռեփ սոլո կատարում» անվանակարգում[23]։ 2006 թվականի մարտին էկրան է բարձրանում «Ատլանտա» (ATL) ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս T.I.-ը[24]։ Նույն տարում նա իր մասնակցությունն ունենում երգիչՋասթին Թիմբերլեյքի«My Love» երգում, որը գլխավորել է Billboard Hot 100-ը[25]։ 2006-ի դեկտեմբերին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում նա նաև հաղթում է միանգամից 5 անվանակարգում, այդ թվում «Տարվա լավագույն ռեփ արտիստ» և «Տարվա ռեփ ալբոմ» («King»)[26]:
↑Matarese, James A., Jr. (2009 թ․ հոկտեմբերի 17).«No Way to Treat a Lady».The Washington Post. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)