Suzuki Motor Corporation(ճապ.՝スズキ株式会社սուձուկի կաբուսիկիգաիսյա), ճապոնական մեքենաշինական ընկերություն։ Կենտրոնական գրասենյակը գտնվում էՍիձուոկա պրեֆեկտուրայիՀամամացու քաղաքում։
Հիմնադրվել է1909 թվականին Միտիո Սուձուկիի կողմից։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է կարի մեքենաների,մոպեդների ևմոտոցիկլետների թողարկմամբ, հիմնադրվել է որպես «Suzuki Loom Works»: 1930-ական թվականներին Ճապոնիայում կտրուկ աճել է ավտոմեքենաների պահանջարկը, և 1937 թվականին Միտիո Սուձուկիի աշխատակիցները սկսել են փոքրածավալ ավտոմեքենաների ստեղծման նախագծի իրականացումը։ Մի քանի նախատիպերի ստեղծումից հետո`Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով, ծրագիրը տապալվել է։
Նրանք տրանսպորտային միջոցների ստեղծման գաղափարին վերադարձել են միայն 1951 թվականին, երբ փլուզվել է կարի մեքենաների շուկան։ Ստեղծվել է Suzuki Power Free մոտոհեծանիվը, որի առանձնահատկությունը եղել է երկու սկավառակակիր աստղիկների առկայությունը, որոնց շնորհիվ կարելի էր շարժվել ոչ միայն շարժիչի հաշվին, այլ նաև ոտնակների օգնությամբ կամ միաժամանակ օգտագործելով սկավառակի երկու տեսակ։
Suzuki Suzulight, 1956
1954 թվականին ընկերությունը վերանվանվել է «Suzuki Motor Co., Ltd.», այդ ժամանակ նա ամսական արտադրել է մոտ 6000 մոտոցիկլետ և մոպեդ։ Մեկ տարի անց արտադրության է հանձնվել առջևի քարշակով փոքրալիտրաքանակ «Suzulight»-ը՝ անկախ առջևի և հետևի կախոցներով։ 1962 թվականին սկսվել է մոտոցիկլետների արտահանումնԱՄՆ, հենց այդ ժամանակ էլ գործարանային թիմը դարձել է «Moto GP» շարքի առաջին հաղթողը։ 1982 թվականին կոնցեռնը թողարկել է աշխարհի առաջին մոտոամենագնացը՝ «QuadRunner LT125» մոդելը։
1967 թվականին ընկերությունըԹաիլանդում բացել է առաջին արտասահմանյան գործարանը,1982 թվականին իր գործունեությունն է սկսելՀնդկաստանում։2008 թվականին «Suzuki»-ի համատեղ ձեռնարկությունը հնդկական «Maruti Udyog» ընկերության հետ զբաղեցրել է ավտոմեքենաների տեղական շուկայի 50%-ը[4]։
1967 թվականին կոնցեռնը սկսել է «Fronte», «Alto», «Cervo» փոքրալիտրաքանակների ընտանիքի առաջին սերնդի արտադրությունը, 1983 թվականին հայտնվել է ավելի բարձր դասի՝ «Swift/Cultus» մոդելը։ Ավտոմեքենաների արտահանումը Միացյալ Նահանգներ մեկնարկել է 1985-ին։ 1988 թվականին սկսվել է «Vitara» քրոսովեր տեսակի ավտոմեքենայի արտադրությունը։
1991 թվականինՀունգարիայում կառուցվել է «Magyar Suzuki» գործարանը։
2009 թվականի դեկտեմբերին «Suzuki»-ն պայմանագիր է կնքել գերմանականVolkswagen Group-ի հետ,նրանք բաժնետոմսեր են փոխանակել և ազդարարել էկոլոգիական ավտոմեքենաների համատեղ մշակման մասին։ Ավելի քիչ, քան երկու տարի անց՝ 2011-ի սեպտեմբերին, հայտարարվեց պայմանագրի փլուզման մասին[5]։
«Suzuki»-ի բաժնետոմսերի 16,24 %-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ, ընկերության հաշվեկշռում է գտնվում 16,9%-ը,Millea Holdings-ին է պատկանում 3,86%-ը, «Mitsubishi UFJ Financial Group»-ին՝ 3,28 %-ը, Ճապոնիայի կառավարությանը՝ 23 %-ը[4]։
Ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը Օսամու Սուձուկին է (Osamu Suzuki):
Ընկերությունը հայտնի է որպես մարդատար (այդ թվում՝ արտաճանապարհային ավտոմեքենաներ) և բեռնատար ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, «Սուձուկի» անվան տակ նավային շարժիչներ արտադրող։
Անձնակազմի ընդհանուր աշխատողների քանակը՝ 51,503 հզր. մարդ է (2010 թվական)։
2007 թվականին ընկերության արտադրության ծավալը կազմել է 2,57 մլն ավտոմեքենա (10,8 % աճ)։ 2008 ֆինանսական տարում ընկերության վաճառքը կազմել է 2,33 մլն ավտոմեքենա և 1,83 մլն մոտոցիկլետ[6]։
2010 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2011 թվականի մարտին, «Suzuki Motor»-ի հասույթը կազմել է 26,592.3 մլրդ դոլար (-11,1 %), զուտ շահույթը՝ 311,4 մլն դոլար (14,1% աճ)։ Ընկերությունն արտադրել է 2,4 մլն ավտոմեքենա և 3,2 մլն մոտոցիկլետ։
1999 թվականից ի վերՌուսաստանում «Suzuki»-ի պաշտոնական ներմուծողը «ITOCHU Corporation» առևտրային տունն է՝ ի դեմս «Սուզուկի Մոթոր ՌՈՒՍ» ՍՊԸ-ի (նախկինում՝ «ԱյԹիՍի Ավտո ՌՈՒՍ»)։ 2010 թվականից ռուսական ներմուծողի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Suzuki ընկերությանը[7]։ «Սուզուկի Մոտոր ՌՈՒՍ»-ի ղեկավարը Սումիդա Քեիիթին է[8]։
2006 թվականին Ռուսաստանում վաճառվել է «Suzuki» 16 118 մեքենա, այդ թվում 9161 «Grand Vitara»[9]։ 2007 թվականին «Suzuk»i-ի վաճառքը կազմել է 28,6 հզր. ավտոմեքենա։ 2010 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 25,6 հազար «Suzuki» ավտոմեքենա։ 2011-ին «Suzuki»-ն ծրագրել է Ռուսաստանում վաճառել 42 հազար ավտոմեքենա[10]։
2007 թվականի հունիսին ընկերությունըՍանկտ Պետերբուրգի վարչակազմի հետ համաձայնագիր է ստորագրել Շուշարիում ավտոգործարան կառուցելու մասին։ Ակնկալվում էր, որ տարեկան 30 հազար ավտոմեքենա հզորությամբ և մոտավորապես 3 մլրդ ռուբլի արժողությամբ գործարանը կթողարկի «SX4» և «Grand Vitara» մոդելները[4][11]։ Ի դեպ,2008 թվականի վերջին ընկերության ղեկավարները հայտարարել են, որ այդ նախագիծը կհետաձգվի կամ կչեղարկվի՝ կապվածհամաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ[12]։ 2009 թվականին «Suzuki»-ն քաղաքի իշխանություններին է վերադարձրել ձեռնարկության կառուցման համար հատկացված հողը[13]։
Հնդկաստանը ճապոնական ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան է։ Տեղական շուկայում ընկերությունը վաճառքի առաջատար է՝ «MarutiІ»-ի հետ համատեղ։ Վաճառքի ծավալը2007 թվականին Հնդկաստանում կազմել է 758 233 ավտոմեքենա։
↑«Архивированная копия». Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}:Invalid|url-status=да (օգնություն) Компания SUZUKI MOTOR CORPORATION приобрела 50 % акций Российского импортера