Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Sublime Text

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sublime Text
պատկերանիշ
Տեսակտեքստային խմբագրիչ, ծրագիր և ծրագրային ապահովում
Նախագծումը՝Ջոն Սկիներ և Sublime HQ?
Գրված է՝C++[1][2][3] և Python[1]
ՕՀԼինուքս, մաքՕՍ և Windows
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝հունվարի 28,2011
Պլատֆորմx86_64, Apple Silicon? և A64
Կարդագող ֆայլերի ֆորմատSublime Text Workspace?, Sublime Text Project?, Sublime Text Mouse settings? և Sublime Text Snippets?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատSublime Text Workspace?, Sublime Text Project?, Sublime Text Snippets? և Sublime Text Mouse settings?
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր[4]
Կայքsublimetext.com(անգլ.)
 Sublime Text Վիքիպահեստում

Sublime Text-ըPython ծրագրային լեզվի կիրառական ծրագրավորման միջերես ունեցող ելակետային կոդի միջհարթակային խմբագրիչ է։ Այն ի սկզբանե օժանդակում է ծրագրավորման և նշարկման բազմաթիվ լեզուներ։ Lրացուցիչ ֆունկցիաները կարող են ավելացնել խրվակների օգնությամբ։

Խմբագրիչի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս անվճար և անսահմանափակ ժամանակով լիարժեք օգտվել ծրագրից՝ ծանոթանալու նպատակով, սակայն գործնական, շահութաբեր գործունեություն ծավալելիս այն օգտագործելու համար անհրաժեշտ է թույլատրագիր գնել։

Տարբերակների պատմությունը

[խմբագրել |խմբագրել կոդը]
Թողարկված տարբերակների պատմությունը
ԱմսաթիվՏարբերակը
հունվարի 28, 2011Ալֆա-տարբերակ Sublime Text 2
հուլիսի 1, 2011Բետա-տարբերակ[5]
հունիսի 26, 2012Sublime Text 2-ի վերջնական տարբերակ[6]
հուլիսի 14, 2012Sublime Text 2.0.1[7]
հունվարի 29, 2013Sublime Text 3.0 Բետա-տարբերակ[8]
մարտի 12, 2013Sublime Text 3.0.3019[9]
մայիսի 10, 2013Sublime Text 3.0.3033[10]
հունիսի 28, 2013Sublime Text 3.0.3049[11]
հուլիսի 8, 2013Sublime Text 2.0.2[12]
դեկտեմբերի 17, 2013Sublime Text 3.0.3059[13]
օգոստոսի 29, 2014Sublime Text 3.0.3065
մարտի 26, 2015Sublime Text 3.0.3083[14]
......
սեպտեմբերի 13, 2017Sublime Text 3.0.3143[15]

Sublime Text 1

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծրագրի առաջին տարբերակը նախատեսված էր միայնWindowsօպերացիոն համակարգի համար։Հնարավորությունները.[16]

  • Ավոտմատ պահպանում,
  • Ֆայլերի գլխագրեր,
  • Մինիքարտեզ՝ ընթացիկ կոդի ամբողջական դիտում,
  • Կոդի մի քանի բաժինների ընտրելու հնարավորություն,
  • Փոփոխություն կատարել մի քանի պանելներում;
  • Ծրագրավորման 27 լեզուների ներկառուցված առաջկցություն,
  • Փնտրում և փոխարինում,
  • Համապատասխան փակագծեր, ավտոլրացում,
  • ԱջակցումPython ծրագրային լեզվի հավելվածներին;
  • Օգտագործողի թեժ ստեղներ։

Sublime Text 2

[խմբագրել |խմբագրել կոդը]

2-րդ տարբերակից սկսած Sublime Text-ը հասանելի դարձավ մյուսօպերացիոն համակարգերի համար։ Թողարկվեցին տարբերակներMac OS X ևԼինուքս համակարգերի համար[17]։

Նորարարություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Go ծրագրավորման լեզվի կոդի լուսավորում,
  • Արագ անցումը կոդի հատվածներին,
  • Ազատ ամբողջական էկրանի վիճակ,
  • Հրամանների պնակ,
  • ԱջակցումOS X Lion համակարգին։

Լեզուների աջակցում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Sublime Text-ն աջակցում է ծրագրավորման բազմաթիվ լեզուների[18] և հնարավորություն ունի լուսավորել հետևյալ լեզուների կոդերը.C,C++,C#,CSS,D,Dylan,Erlang,HTML,Groovy,Haskell,Java,JavaScript,LaTeX,Lisp,Lua,Markdown,MATLAB,OCaml,Perl,PHP,Python,R,Ruby,SQL,TCL ևXML։ Ծրագրային այն լեզուներից բացի, որոնց աջակցումն ապահովված է ծրագրային փաթեթում, օգտագործողը հնարավորություն ունի այլ լեզուների աջակցման համար բեռնել հավելվածներ։

Թեմաներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Sublime Text ծրագրային փաթեթում ներառված են 22 տարբեր թեմաներ։ Օգտագործողը հնարավորություն ունի հավելվածների միջոցով ավելացնել նոր թեմաներ։

Մինիքարտեզ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Օգտագործողն էկրանի աջ հատվածում տեսնում է ծրագրի ընթացիկ կոդը, որի միջոցով հնարավորություն ունի արագ անցում կատարել կոդի տարբեր հատվածներ։

Ավտոլրացում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Sublime Text-ով աշխատանքի ժամանակ ծրագիրը՝ կախված ծրագրավորման լեզվից, առաջարկում է գրառումն ավարտելու տարբերակներ, որը մեծացնում է կատարվող աշխատանքի արագությունը։

Կոդի լուսավորում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Sublime Text-ի մուգ ֆոնը նախատեսված է կոդն ավելի ակնառու դարձնելու համար։ Կոդի տարբեր հատվածներ ունեն տարբեր լուսավորում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ զանազանել կոդի հատվածները։

Sublime Text 3

[խմբագրել |խմբագրել կոդը]

Sublime Text 3-ի բետա-տարբերակը թողարկվել է2013 թվականիհունվարի 29-ին։ Սկզբում այն հասանելի էր միայն գրանցված օգտագործողների համար, որոնք արդեն գնել էին Sublime Text 2-ի լիցենզիան։ Սակայն հետո այն հասանելի դարձավ բոլորի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1https://forum.sublimetext.com/t/sublime-text-2-scrolling-in-os-x/1205/4#p7238
  2. https://news.ycombinator.com/item?id=2822114
  3. https://www.sublimetext.com/blog/articles/2013/01
  4. End User License Agreement
  5. Skinner, Jon.«Sublime Text 2». Sublime HQ Pty Ltd.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Skinner, Jon.«Sublime Text 2.0». Sublime HQ Pty Ltd.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  7. Skinner, Jon.«Sublime Text 2.0.1». Sublime HQ Pty Ltd.Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  8. «Sublime Text 3».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Sublime Text 3.0».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Sublime Text 3.0».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Sublime Text 3.0».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  12. «Sublime Text 2».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Sublime Text 3.0».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Sublime Text 3 Public Beta 3083».
  15. «sublimetext.com».
  16. «Sublime Text: Features». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «Sublime text 2 public alpha».Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  18. «Features». 1stwebdesigner. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Sublime_Text&oldid=10493825» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp