Static-X | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ինդաստրիալ-մետալ ալտերնատիվ մետալ նու մետալ |
Գործունեություն | 1994-2010, 2012-2013, 2018-ից |
Լեյբլ | Warner Bros Records,Reprise Records |
Կայք | static-x.com |
Անդամներ | |
Xer0 (Էդսել Դոուպ) Թոնի Կամպոս Կոիթի Ֆիկուդա Կեն Ջեյ | |
Նախկին անդամներ | |
Ուեյն Ստատիկ Նիկ Օշիրո Թրիփ Էյզեն Բրենթ Էշլեյ Էնդի Քոուլ Դիեգո Իբառա Սին Դեվիդսոն | |
![]() |
Static-X, ամերիկյան մետալ-խումբ էԼոս Անջելեսից, հանդես է գալիս հիմնականում ինդաստրիալ մետալ,նու մետալ ևալտերնատիվ մետալ ոճերում։ Խումբը հիմնվել է 1994 թ. Ուէյն Սթաթիքի և Քեն Ջեյի կողմից։ Խմբի վերջնական կազմը հավաքվեց 1998 թվականին[1]։ Խումբը իր գործունեության ընթացքում թողարկել է 6 պաշտոնական ալբոմ, 1 երգերի հավաքածու[2], 4 տեսաերիզ[3], 1 մինի-ալբոմ, 14 սինգլ[4], 13 տեսահոլովակ, «Static-X Guitar Anthology» կիթառային թաբերի գիրք և «Chaos Comics» կոմիքսների գիրք։ 2010 թվականին խումբը լքում է Թոնի Կամպոսը, իսկ Ուէյն Սթաթիքը հայտարարեց, որ խմբի գործունեությունը սառեցված է։ Հետագայում, 2012-ին, Ուեյն Սթաթիքը վերականգնում է Static-X -ը նոր խմբի անդամներով, սակայն չի ձայնագրում նոր երգեր այլ միայն համերգներ է տալիս։ Տվյալ կազմը լուծարվում է 2013-ին, իսկ արդեն 2014-ում Ուէյն Սթաթիքը մահանում է[5]։
2018-ին Թոնի Կամպոսը հայտարարում է "Project Regeneration"[6]։ Մահացած Ուէյն Սթաթիքին փոխարինում է Էդսել Դոուպը, ով խմբում հանդես է գալիս Xer0 մականունով։ Վերածննդի կազմը մշակում և թողարկում է Ուէյն Սթաթիքի սևագիր երգերը և համերգներ տալիս։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Static-X» հոդվածին։ |
|