Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Solresol

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Solresol
Տեսակարհեստական լեզու, a priori language? և musical language?
Գրերի համակարգլատինական այբուբեն և Solresol?
 Solresol Վիքիպահեստում

Սոլռեսոլըպլանային լեզու է, որը մշակվել է  Ֆրանսուա Սյուդրոյի կողմից 1827 թ.։ Նրա գլխավոր գիրքը՝ Ունիվերսալ երաժշտական լեզու, հրապարակվել է 1866 թ. նրա մահից հետո[1], չնայած այն բանին, որ մի քանի տարի շարունակ եղել է հրապարակված։ Սոլռեսոլը մի կարճ ժամանակ վայելել է հայտնիության բերկրանքը՝ 1902թ․հասնելով իր գագաթնակետին՝Բոլեսլաս Գաջեյուսկի հետմահու՝ Սոլռեսոլի քերականությունըհրատարակությամբ։

Ֆրանսիայում  խուլերի համար նշանային լեզուների դասավանդումը հասավ հուսալքման 1880 և 1991թթ․՝ Սոլռեսոլի ծագումը հասցնելով անհայտության։ Հռչակից մի քանի տարի անց, Սոլռեսոլը գրեթե անհետացավ ավելի հաջողակ լեզուների շարքից, ինչպիսիք ենՎոլափյուքը ևԷսպերանտոն։ Դեռևս կա Սոլռեսոլի սիրահարների մի փոքրիկ համայնք՝ ցրված աշխարհով մեկ, որոնք, համացանցի շնորհիվ, այժմ ավելի լավ են կարողանում միմյանց հետ շփվել, քան նախկինում։

Հնչյունաբանություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Պայմանական յոթ նոտաներ, գույներ, վանկեր, թվեր և նշաններ(գլիֆներ), որոնք օգտագործվում են սոլռեսոլի վանկերը փոխանցելու համար։

Սոլռեսոլ բառերը բաղկացած են մեկից մինչև հինգվանկերից կամնոտաներից։ Ամեն մեկը կարող է լինել յոթ հիմնական վանկերից մեկը, որը ի պատասխան կարող է շեշտ ստանալ կամ էլ երկարացվել։ Կա մեկ այլ վանկ` լռությունը, որը օգտագործվում է բառերի տարանջատման համար. բառերը չեն կարող միմյանց հետ համընթաց արտասանվել ինչպես անգլերենում։ 

Հնչյունները կարող են ներկայացվել մի շարք տարբեր եղանակներով. որպեսօկտավայի յոթ երաժշտական նոտաները, որպես արտասանվող վանկերը(հիմնվածսոլֆեջոյի, երաժշտական նոտաները ճանաչելու համար), որպես ծիածանի յոթ գույները, նշանները, ձեռքի ժեստերը ևն։ Այսպիսով` տեսականորեն Սոլռեսոլ հաղորդակցումը կարող է իրականացվել խոսքի, երգի, տարբեր գույների դրոշների, նույնիսկ նկարչության միջոցով։

Նշաններ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սոլռեսոլի յուրաքանչյուր "գրություն" ներկայացված է որպես խորհրդանիշ, օրինակ, "Դո" - շրջանակ, "Ռե" ուղղահայաց գիծ, "Մի" և "Լա" երկուսն էլ կիսաշրջաններ, նախորդը ուղղված դեպի ներքև, վերջինս՝ դեպի աջ, "Ֆա"֊ն անկյունագծային է` ձախ անկյունի վերևից դեպի աջ անկյունի ներքին հատված, "Սոլ"֊ը հորիզոնական գիծ է և "Սի"֊ն անկյունագծայյին է` ձախ անկյունի ներքին հատվածից դեպի աջ անկյունի վերին հատված։

Սոլռեսոլի նշաններ։

Սոլռեսոլի բառերը կազմվում են բառ դարձող  հաջորդական նշաններով։

Սոլռեսոլի որոշ հիմնական բառեր։

Սոլռեսոլ լատիներեն այբուբենը ամենափոքր այբուբենն է, որը պարունակում է միայն 10 տառ (էյ, դի, ի, էֆ, այ, էլ, առ և էս)։

Բառապաշար

[խմբագրել |խմբագրել կոդը]

Սոլռեսոլիձևաբանության մեջ, ավելի երկար բառերը, ըստ իրենց արտահայտած իմաստների բաժանվում են դասերի` հիմնված իրենց առաջինվանկի և նոտայի վրա։ Բառերը, որոնք սկսվում են "սոլ"֊ով, վերաբերում ենարվեստներին ևգիտություններին, կամ, եթե նրանք սկսվում են "սոլսոլ"֊ով, վերաբերում են հիվանդությանն ու բժշկությանը(օրինակ․ սոլռեսոլ, "լեզու"; սոլսոլռեդո, "գլխացավ")։ Նման այլ պլանային լեզուների առաջնային բառապաշարի հետ մեկտեղ` Սոլռեսոլը իրական կյանքում հանդիպում է դասակարգման զգալի խնդիրների։ Վանկերի վերջին զույգը կարող է լինել կամայական, օրինակ "խնձոր"֊ի և "տանձ"֊ի համար չունենալով համարժեք պարզ դասեր։

Իգական սեռի բառերը կազմվում են վերջին վանկի շեշտվածությամբ, իսկ հոգնակիները՝ երկարացմամբ․

  ռեդո ռեսիմիռե եղբայրս, ռեդո՛ ռեսիմիռե քույրս  ռեդոո ռեսիմիռե եղբայրներս, ռեդո՛ո՛ ռեսիմիռե քույրերս

Սոլռեսոլի յուրահատուկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բառի մեջ վանկերի տեղափոխության հետ մեկտեղ, տեղի է ունենում իմաստափոխություն։ Օրինակ,ֆալա նշանակում է լավ կամ համեղ, իսկլաֆա՝վատ։ 

Հաջորդ աղյուսակում ցույց են տրված երկու կամ ավելի վանկերից կազմված բառեր։

Առաջին (ներքև) և երկրորդ (աջ) վանկերՈչ երկրորդ վանկ-դո-ռե-մի-ֆա-սոլ-լա-սի
Դո-ոչ, ոչ, ոչ մի դեպքում, ոչ էլ(անցյալ)Ես, ինձդուք  նաիրեն, իրենովմեկ, ինչ-որ մեկ այլ
Ռե-և, ինչպես նաևիմ, իմը(ավելի քան վաղակատար)ձեր, ձերը նրամեր, մերըձեր, ձերը իրենց
Մի-կամ, կամ նույնիսկհամար, որպեսզի/որով, որը, որ(ապառնի)որի, որիցլավ այստեղ/այնտեղ, ահաբարի երեկո/գիշեր
Ֆա-համարինչ՞հետ, համատեղայս, այն(որ)(պայմանական)ինչու, ինչ պատճառովլավ, համեղ շատ, շատ ավելի, չափազանց շատ
Սոլ-եթեբայցմեջ, շրջանակներումսխալ, վատ քանի որ(հրամայական)մշտապես, միշտ, անընդմեջ, անդադարշնորհակալություն
Լա-ըոչինչ, ոչ մեկը, ոչ ոք կողմիցայստեղ, այնտեղվատերբեք, ոչ մի անգամ(ներկա ածականական դերբայ)
Սի-այո, լավ, հաճույքով, համաձայննույն (բանը)յուրաքանչյուր, ամենբարի լույս/օրփոքր, հազիվ թեպարոն, սըր*երիտասարդ, ամուրի*(պասիվ դերբայ)

Սոլռեսոլ լատիներեն այբուբենը ամենափոքր այբուբենն է, որը պարունակում է միայն 10 տառ (էյ, դի, ի, էֆ, այ, էլ, առ և էս)։

Ըստ տառերի քանակի, Սոլռեսոլ բառերի մեջ տեղի են ունենում հետևյալ քերականական փոփոխությունները․

 միդոֆա նախընտրել, միիդոֆա նախասիրություն, միդուֆա նախընտրելի, միդոֆաա ցանկալի ռեսոլմիլա շարունակել, ռեեսոլմիլա շարունակություն, ռեսուլմիլա շարունակող, ռեսոլմիիլա շարունակական, ռեսոլմիլաա շարունակաբար

Հարցականները կազմվում են ենթակայի կամ բայի տեղափոխությամբ։

Ժամանակի և եղանակի տարբեր մասնիկները երկակի վանկեր են, ինչպես արդեն նշվեց վերը։ Ավելին, պասիվ բայերը կազմվում են այս մասնիկի և բայի միջև գտնվողֆառեմի-ով։ Ստորադասական եղանակը կազմվում է դերանունից առաջ ավելացնելովմիռե մասնիկը։ Նախադասության մեջ ժխտականդոմասնիկը դրվում է միայն մեկ անգամ՝ ժխտված բառից առաջ։ 

Գոյականից առաջ դրվող ֆասի մասնիկը կամ ածականը աճող է, իսկ գոյականին հաջորդողը՝ գերադրական։ Սիֆա-ն արտահայտում է հակառակ իմաստ(նվազող)։

ֆալա- լավ; ֆասի ֆալա- շատ լավ, ֆալա ֆասի- հոյակապ, ամենալավ; սիֆա ֆալա- լավ, ֆալա սիֆա- ոչ շատ լավ(լաֆա- վատ)։

  • դո - ոչ
  • ռե - և
  • ֆա-լա - լավ
  • լա-ֆա - վատ
  • մի-տի-սոլ-դո - փորձ
  • սոլ-սոլ-ռե-դո - գլխացավ
  • դո-լա-ֆա-սոլ - ապուր
  • սոլ-ռե-սոլ - լեզու 
  • ևն



Հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Solresol» հոդվածին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Solresol&oldid=7717871» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp