Slipgate Ironworks | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2010 |
Վայր | Օլբորգ,Դանիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | slipgate-ironworks.com(անգլ.) |
Slipgate Ironworks, (վաղ շրջանում՝Interceptor Entertainment ApS ևSlipgate Studios ApS),դանիակական ընկերություն, որը զբաղվում էհամակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված էՕլբորգ, հիմնադրվել է2010 թվականին Ֆրեդերիկ Շրայբերգի կողմից։
Interceptor Entertainment ընկերությունը հիմնադրվել է2010 թվականին Ֆրեդերիկ Շրայբերգի կողմից, այդ ժամանակահատվածում տեղակայված է եղել Հեռնինգ քաղաքում[1]։ Ընկերության առաջին նախգիծը Duke Nukem 3D: Reloaded խաղն էր, որը Duke Nukem 3D խաղի նորացված տարբերակն էր, ցուցադրվել է2010 թվականի հոկտեմբերին, սակայն թողարկվել է2011 թվականի սեպտեմբերին[2]։2014 թվականի փետրվարին Interceptor ցուցադրեց նոր խաղ Duke Nukem: Mass Destruction անունով։ Gearbox Software-ը, որը համարվում է Duke Nukem ապրանքանիշի սեփականատերը, հայց ներկայացրեց ընկերության դեմ, որի արդյունքում խաղը անվանափոխվեց դառնալով Bombshell[3]։2014 թվականին Interceptor SDN Invest համասեփականատերը ձեռք բերեց 3D Realms-ը[4]։
2016 թվականի սեպտեմբերին Interceptor և 3D Realms ներկայացրեցին Rad Rodgers պլատֆորմային խաղը, որը մշակված էր Unreal Engine 4 շարժիչի հիման վրաKickstarter-ում ընկերությունը մեկներկեց դրամահավաք, նպատակ ունենալով հավաքել 50 000 դոլլար։ Արդյունքում 30 օրվա ընթացքում հավաքվեց 81861 դոլլար գումար[5]։ 2017 թվականին Interceptor հայտարարեց վերակազմավորման մասին, սպասվում էր նոր անուն մոտակա ամիսների ընթացքում[6]։ Ընկերությունը անվանափոխվեց դառնալով Slipgate Studios և վաճառեց Rad Rodgers-ի մտավոր սեփականությունը THQ Nordic ընկերությանը[7]։ Շփոթմունքից խուսափելու համար ընկերությունը Slipgate Studios անվնումը, որով կար ընկերությունը Լաս Վեգասում, փոխարինեց Slipgate Ironworks-ով[8]։
2021 թվականին Embracer Group-ը հայտարարեց Slipgate Ironworks-ի գնման մասին[9]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2013 | Duke Nukem | Mac OS,Microsoft Windows |
Duke Nukem II | iOS,Mac OS | |
Rise of the Triad | Microsoft Windows | |
2016 | Bombshell | |
2018 | Rad Rodgers | Microsoft Windows,PlayStation 4,Xbox One |
2019 | Ancestors: Legacy | PlayStation 4,Xbox One |
Rad Rodgers | Mac OS | |
2020 | Daymare: 1998 | PlayStation 4,Xbox One |
Ghostrunner | Microsoft Windows,Nintendo Switch,PlayStation 4,Xbox One | |
Metamorphosis | Nintendo Switch,PlayStation 4,Xbox One | |
Paradise Lost | ||
2021 | Core Decay | Microsoft Windows |
Ghostrunner | Linux | |
Kingpin: Reloaded | Microsoft Windows | |
Of Bird and Cage | Nintendo Switch,PlayStation 4,Xbox One | |
SiN: Reloaded | Microsoft Windows | |
Wrath: Aeon of Ruin | Linux,Mac OS,Microsoft Windows,Nintendo Switch,PlayStation 4,Xbox One | |
2022 | Graven | Microsoft Windows,Nintendo Switch,PlayStation 4,PlayStation 5,Xbox One,Xbox Series X/S |