![]() | |
---|---|
Տեսակ | Ցանցի կիրառական ծրագիր, մեսենջեր, կազմակերպություն և բջջային հավելված |
Հեղինակ | Stewart Butterfield?[1] և Cal Henderson?[1] |
Նախագծումը՝ | Slack Technologies? |
Գրված է՝ | ՋավաՍկրիպտ |
Ինտեսֆեյս | Electron |
ՕՀ | Windows, մաքՕՍ, iOS, Անդրոիդ և Լինուքս |
Առկա է | անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, իտալերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն |
Լույս տեսավ՝ | օգոստոս2013 |
Պլատֆորմ | Անդրոիդ, iOS, IA-32 և x86_64 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | slack.com(անգլ.) |
![]() |
Slack, կորպորտիվ մեսենջեր։ Փորձնական տարբերակը թողարկվել է2013 թվականի օգոստոսիին, հրապրակային թողարկումը կայացել է2014 թվականիփետրվարի 12-ին։ Փորձարկման առաջին օրը գրանցվել են ավելի քան 8 հազար ընկերություն։2015 թվականի հունիսի տվյալներով, Slack-ից օրական օգտվում է ավելի քան 1,1 միլլիոն մարդ[2]։ Slack-ը դարձավ պատմության ամենաարագ զարգացող բիզնես ծրագիրը ողջ պատմության մեջ[3]։
Slack-ը, որը դիրքորաշվել էր որպես«Skype-ի սպանող», ստեղծվել է Ստյուրտ Բատտերֆիլդի կողմից, ով լուսանկարչական Flickr հոսթինգի համահիմնադիրներից է։ Բատտերֆիլդը 2009 թվականին հիմնել էր Tiny Speck ընկերությունը, որը մշակել է Glitch առցանց խաղը։ Խաղը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերին, սակայն փակվել է 2012 թվականին քանի, որ այն չուներ հայտնություն։ Խաղի մշակման ընթացքում, ստեղծվել էր հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված գործիքը, որն էլ հանդիսանում է Slack-ի նախատիպը։
2014 թվականի փետրվարին Slack-ը թողարկվեց 16 մարդու կողմից, մեկ տարի անց ընկերությունը ընդլայնվեց դառնալով 105 մարդ[4]։
2015 թվականի փետրվարին տեսահենները մի քանի օրվա ընթացքում հասանելիություն ստացան օգտատերերի տվյալների բազային։ Այդ մասին հայտնի դարձավ մարտի 27-ին, երբ ընկերությունը հայտարարեց երկու աստիճանի վավերացման մասին[5]։
Slack-ը մեկ ընդհանուր պատուհանի մեջ է հավաքում ընդհանուր քննարկման թեմաները և անձնական հաղորդագրությունները, ունի իր սեփական հոսթինգը, լուսանկարների դիտման ռեժիմ և թույլ է տալիս կատարելի որոնում ողջ հաղորդագրությունների մեջ մի անգամից։ Slack-ը իր մեջ է ինտեգրում 100 կողմնակի ծառայություններ, ինչպիսին են օրինակDropbox,Google Drive,GitHub,Google Docs,Google Hangouts,Twitter,Trello,MailChimp,Heroku, Jira և այլն։
Slack-ի անվճար տարբերակը ապահովում է անսահմանափալ թվով օգտատերեր, 10 ներքին ծառայությունների ինտեգրում և մինչև 10 հազար հաղորդագրություն ունեցող արխիվներում որոնման հնարավորություն։ Վճարովի տարբերակներում՝ 6,67 USD (Standard) և 12,5 USD (Plus) դիմաց օգտատիրոջը համար հանվում են սահմանափակումները և հայտնվում է հավելյալ հնարավորություններ։ Ըստ ընկերության տվյալների 2015 թվականի հուլիսի տվյալներով ընկերությունը ուներ ավելի քան 300 հազար վճարովի տարբերակից օգտվող հաճախորդներ։ Վճարովի տարբերակից են օգտվում մի շարք հայտնի ընկերություններ, ինչպիսք են օրինակ՝ Vox Media, Buzzfeed,Medium, Expedia, Intuit, Dow Jones,eBay,PayPal, Wall Street Journal, Rdio, Pandora, GoDaddy, Sony, Dell, AOL, Lonely Planet, Stripe, Airbnb,Adobe, Behance[6]։
2017 թվականի օգոստոսի 30-ի տվյալներով Slack-ը հասանելի է հետևյալ օպերացիոն համակարգերի համար․
Ինչպես նաև Slack-ը հասանելի է ցանկացած ժամանակակից դիտարկչի համար։