Siri (ˈsɪəri,հայերեն՝Սիրի, բեկր.անգլ.՝Speech Interpretation and Recognition Interface), ամպային, անձնական օգնական և հարցա-պատասխանական համակարգ, ծրագրային օգնական, որն ընդգրկված էApple ընկերությանiOS-ի, wathOS-ի, macOS-ի և tvOS-ի մեջ։ Տվյալ հավելվածը օգտագործում է բնական ձայնի վերամշակում՝ հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու համար։ Siri-ն ամեն օգտատիրոջը յուրահատուկ է հարմարվում, երկար ժամանակ ուսումնասիրելով իր նախասիրությունները[4]։
Ի սկզբանե Siri-ն հասանելի էր App Store-ում որպես Siri Inc. ընկերության կողմիցiOS-ի համար ստեղծված հավելված։2010 թվականի ապրիլի 28-ինApple Inc. ընկերություն գնեց Siri Inc.-ը[5]։ Սակայն մինչև դեռ Apple-ը ձեռք չէր բերել Siri-ն, հայտարարված էր եղել, որ ծրագրային ապահովումը հասանելի կլինիBlackberry ևAndroid օպերացիոն համակարգերի կառավարմամբ հեռախոսներում, սակայն հետագայում այդ պլաններեն ձախողվեցին վաճառքի պատճառով[6]։
Հիմա Siri-ն iOS-ի անբաժանելի մասն է և հասանելի է ընկերությամբ արտադրվող սարքերի մեծամասնության համար՝iPhone-ի (4s[7] և ավելին),iPad-ի (երրորդ մակարդակի և ավելին, նաևiPad mini շարքի բոլոր մոդելների համար),iPod touch 5g-ի ևApple Watch-ի։ Չնայած դրան, հաքերները կարողացան աշխատացնել Siri-ն սարքերի հին մոդելներում[8]։2011 թվականի նոյեմբերի 8-ին Apple-ը հրապարակորեն հայտարարեց, որ չի պլանավորում ինտեգրել Siri-ն դեպի հին մոդելներ՝ նրանց մեջ ֆոնային աղմկի ճանաչման չիպի բացակայության պատճառով[9]։
Ձայնը, որով ամերիկյան օգտատերերի համար ձայնագրված է եղել առաջին Siri-ն, պատկանում է ձայնագրման դերասանուհի՝Սյուզան Բենեթին։CNN-ում ներկայացված հարցազրույցի ժամանակ Բենեթը պատմել է, որ2005 թվականին նա պայմանագիր է կնքել ScanSoft ընկերության հետ, ըստ որի ամբողջ ամսվա ընթացքում նա օրը չորս ժամ անկապ արտահայտություններ էր ասում ձայնագրիչում։iOS 7-ից սկսած՝ ամերիկյան օգտատերերի համար Siri-ն "խոսեց" այլ ձայնով[10]։
iOS 5-ում ձայնային օգնականի հայտնվելուց սկսած, ռուսալեզու օգտատերերի մեծամասնությունը սպասում էին ռուսաց լեզվի աջակցմանը։ Դրա առաջին նախանշանները առաջացել ենiOS 7-ի փորձնական տարբերակի հրապարակման հետ։ Այսպիսով, Siri-ն սկսեց ռուսական տառերով գրված անունները ձայնարկել, սակայն բավականին անընթեռնելի։ Սակայն շատերը ճանաչեցին տվյալ փաստը որպես մեծ նորամուծություն, քանի որ մինչ այդ Siri-ն ընդհանրապես չէր ձայնարկում ռուսաց լեզվով անունները[12]։ Դրանից հետո տվյալներ առաջացան, որ Siri-ն սկսեց առարկությունները ձայնարկել բնորոշ ռուսական ակցենտով, սակայն, ինքնուրույն ռուսերեն դեռ չէր խոսում[13]։Տեսահոլովակից երևում է, որ նա պատասխանում է հարցումներին, սակայն սխալների մասին հաղորդագրությունները ձայնարկված էին ոչ ստանդարտ ձայնով։ Ինչպես նկատված էր եղել` տվյալ ձայներանգը նման է եղել Nuance ընկերության խոսքային օգնականի ձայնաերանգին, որտեղ խոստովանել են, որ Apple-ը օգտագործում է նրանց ձայնի ճանաչման տեխնոլոգիան[13][14]։ Տվյալ կերպով, շատ հրապարակություններ միակցվեցին այն ժամանակ երբ Apple-ը սկսեց փորձարկել իր ծառայությունը ռուսաց լեզվով։2014 թվականի հունիսի 11-ին Apple-ի պաշտոնական կայքում առաջացավ Siri-ի ռուսաց լեզվով տարբերակի մշակողի թափուրը[15]։
iOS 8-ում ավելացված էր եղել ռուսական թելադրանք[16], հիմա iOS 8-ի կառավարմամբ աշխատող սարքերը կարող են կոռեկտորեն ճանաչել, գրառել և վերարտադրել ռուսերենով ասված ամեն բան։ Սակայն «Թելադրանք» ֆունկցիան թույլ է տալիս միայն տեքստը ստեղնաշարով գրելու տեղ, ներմուծել ձայնով։
iOS 8.3-ում Siri-ն կարողանում է խոսել ռուսաց լեզվով։
Siri-ն SRI համաշխարհային արհեստական ինտելեկտի կենտրոնի մշակումն է, ֆինանսավորվող հեռանկարային և հետազոտական ծրագրերի կառավարման ճյուղավորում է (DARPA), ասվում է, որ հնարավոր է դա տվյալ ժամանակաշրջանի արհեստական ինտելեկտին վերաբերվող ամենամեծ նախագիծն է[17]։ Siri-ի համար Apple-ը օգտագործել է DARPA-ով ֆինանսավորվող «Արհեստակա Ինտելեկտի Կենտրոնի» (SRI International բաժնի) 40-ամյա հետազոտությունների արդյունքները։ Կարելի է ասել, որ Siri-ն դա՝ կատարելագործված CALO-ն է՝ Cognitive Agent that Learns and Organizes Program։ Siri-ն սկսել է մշակվել Դագ Կիտլաուսի (CEO), Ադամ Չեյերի և Թոմ Գրյուբերի կողմից, SRI International-ից Նորման Վինարսկու համագործակցությամբ՝2007 թվականի դեկտեմբերին։
2008 թվականի հոկտեմբերի 13-ին Siri-ն Menlo Ventures-ի և Morgenthaler Ventures-ի կողմից ստացավ $8,5 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում[18]։2009 թվականի նոյեմբերին մշակողների խումբը նույն ներդրողներից, բայց այդ անգամ Հոնգ Կոնգյան միլիոնատեր Լի Ցզյաչենի (Լի Քհասինոմի) գլխավորությամբ ստացավ $15,5 դոլարի չափ ֆինանսավորում[19]։ Դագ Կիտլաուսը լքեց CEO-ն, երբ Apple-ը սկսեց բաց թողնել iPhone 4s-ը[20]
Siri-ն հետազոտություն է, որն ներառում է Կարնեգի—Մելլոն համալսարանի հետազոտական խմբերի, Մասսաչուսեթսկյան Համալսարանի, Ռոչեստերյան Համալսարանի, Ֆլորիդյան Մարդու և Մեքենայի ճանաչման համալսարանի, Օրեգոն նահանգի Համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի և Սթենֆորդյան Համալսարանի կոմբինացված աշխատանք։ Այս տեխնոլոգիան մեծ ճանա,պարհ է անց կացրել՝ սկսած երկխոսությունից և բնական լեզվի հասկացումից, մեքենայական ուսուցումից, ակնհայտ և հավանական կշռադատողությունից, գոյաբանությունից և գիտելիքների ներկայացումներից, պլանավորումից[21]։
Siri-ն առաջին անգամ օգտագործված էո եղել որպես հավելված՝ հասանելի App Store-ում,ԱՄՆ-ում։ Հավելվածը փոխազդել է այնպիսի ծառայությունների հետ, որպիսիք են՝OpenTable-ը[27],Google Maps-ը[28],MovieTickets-ը ևTaxiMagic-ը[29]։ Nuance Communications-ի և իր գործընկերների ձայնային ճանաչման տեխնոլոգիան օգտագործելով՝ օգտատերերը բնական լեզվով կարողանում էին ռեստորաններում սեղաններ վերապահել, կինոթատրոնի տոմսեր գնել կամ տաքսի կանչել։ Siri-ն գնված է եղել Apple-ի կողմից2010 թվականի ապրիլի 28-ին[5] և տվյալ հավելվածը դուրս հանված է եղել App Store-ից և2011 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցրեց իր գոյությունը[30]։
2011 թվականի հոկտեմբերի 4-ին Siri-ն ավելացված է եղել iPhone 4s-ի ծրագրային ապահովման մեջ[31]։ Siri-ն տրամադրում է երկխոսական փոխազդեցություն հավելվածների մեծամասնության հետ՝ հիշեցումները, եղանակը, զեղչերը, հաղորդագրությունների փոխանակումը, էլեկտրոնային փոստը, օրացույցը, ծանոթագրությունները, երաժշտությունը, ժամացույցը, վեբ-զննիչը և քարտեզները ներառյալ[4]։ Աջակցվում ենանգլերեն (ԱՄՆ,Մեծ Բրիտանիա,Կանադա ևԱվստրալիա),գերմաներեն,ճապոներեն ևֆրանսերեն լեզուները[32]։
Ի սկզբանե Siri-ի ֆունկցիոնալությունը շատ պետություններում սահմանափակված է եղել, այդպես՝ քարտեզները և Yelp որոնման համակարգը հասանելի էին միայնԱՄՆ-ում։ Օրինակ՝Մեծ Բրիտանիայում թվարկել տեղական ընկերությունները, տալ երթուղին կամ երթևեկության մասին տեղեկատվություն տալ հրահանգներին, Siri-ն պատասխանում էր հետևյալ կերպ՝«Ես կարողանում եմ փնտրել ընկերությունները, քարտեզները և ցույց տալ երթևեկությունը միայն ԱՄՆ-ում և ամերիկյան անգլերենի օգտագործման դեպքում։ Ափսոսում եմ դրա համար»[34]։iOS 6-ի հրապարակման հետ ֆունկցիոնալությունը զգալիորեն լայնացվել էր։
Կողմնակի հավելվածները կարողանում Siri-ում ֆունկցիոնալություն ավելացնել հատուկ API SiriKit ինտերֆեյսի օգնությամբ (հասանելի է 2016 թվականի ամառվանից)[35]։
2016 թվականիցՄայքրոսոֆթ անդրազգային ընկերությանSkype հավելվածը լայնացրեց Siri-ի ինտեգրման հնարավորությունները, և հիմա Siri-ն կարող է հաղորդագրություններ ուղարկել Skype-ի կոնտակտներին (ավելի վաղ հասանելի էր միայն զանգի ընդունումը)[36]։
Արգելափակված հեռախոսի դեպքում Siri-ն նույնպես հարցումներ է ընդունում։ Տվյալ կարգավորման դեպքում կողմնակի անձիք կարող են օգտագործել հեռախոսը վատ նպատակներով, օրինակ՝ ուղարկել SMS-հաղորդագրություններ ուղարկման համար, զբաղվել SMS-բանկինգով[37], ինչպես նաև գողանալ մանր գումար[38]։