Samsung Galaxy Note 3 | |
---|---|
![]() | |
Արտադրող | ![]() Samsung Electronics |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Չափս | 151,2 x 79,2 x 8,3 մմ |
Քաշ | 168 գ |
Սերիա | Samsung Galaxy Note |
Նախորդ | Samsung Galaxy Note II |
Հաջորդ | Samsung Galaxy Note 4 |
Samsung Galaxy Note 3,«Samsung Electronics» ընկերությանսմարթֆոնը, որը վաճառքի է հանվել2013 թվականիսեպտեմբերի 25-ին։ Էկրանի չափսերի (5.7 դյույմ կամ 140 մմ) շնորհիվ այն միջանկյալ տեղ է զբաղեցնում հաղորդչի և պլանշետային համակարգչի («ֆաբլետ») միջև։ Աշխատում էAndroid օպերացիոն համակարգով։ Բացի չափից, այն տարբերվում է այլ սմարթֆոններիցS Pen ստիլուսի առկայությամբ։ Այդ սարքավորումըGalaxy Note շարքից առաջին անգամ ներկայացվեց 2013 թվականի սեպտեմբերի 4-ին«Internationale Funkausstellung Berlin» կոնֆերանսում[1][2][3][4]։ Ի տարբերություն իր նախորդի՝Galaxy Note 2-ի,Note 3-ի էկրանն ավելի մեծ է, սակայն սարքն ինքնին ավելի բարակ է և թեթև[5]։ Մարտկոցի հզորությունը ավելացել է մինչև 3200 մԱ/ժամ։ Մեծացել է նաև օպերատիվ հիշողությունը՝ դառնալով 3 ԳԲ (նախորդի 2 ԳԲ-ի համեմատ)։ Հեռախոսի հետևի հատվածը կարող է լինել սև, սպիտակ, վարդագույն կամ կարմիր[6][7]։
Ավանդաբար«Samsung»-ը հեռախոսն առաջարկում է սեփական ծրագրային ապահովմամբ, այդ թվում՝ նաևS Pen ստիլուսի համար։Galaxy Note 3-ը մատակարարվում է նաև տեղադրվածSamsung Knox համակարգով՝ ձեռնարկություններում սմարթֆոնն օգտագործելու համակարգային լուծմամբ[8]։
GALAXY Note 3-ը թողարկվել է LTE և 3G տարբերակներով։ 3G տարբերակովExynos 5 Octa-ն է, որը պարունակում է չորս միջուկանի ARM Cortex-A15 և չորս միջուկանի ARM Cortex-A7, որոնք գործում են «big.LITTLE» սկզբունքով, ինչը թույլ է տալիս համակարգին անցում կատարել երկու միջուկների խմբերին՝ կախված պահանջվող արտադրողականությունից, ինչպես նաև ARM Mali-T628 MP6 գրաֆիկային։ Որոշ շուկաների համար թողարկվում է LTE տարբերակը` հիմնված չորս միջուկանի QualcommSnapdragon 800 պրոցեսորի վրա՝ 2.3 ԳՀց հաճախականությամբ և Adreno 330 գրաֆիկայով[9][10]։
Galaxy Note 3-ն արտադրվում է 16, 32 կամ 64 ԳԲ ներքին հիշողությամբ, որը կարող է ընդլայվել մինչև 128 ԳԲ microSD քարտով (աշխատում է fat32 և exFat տարբերակներով)։
Էկրանը Super AMOLED է՝ 5.7 դյույմ չափով և 1080p թույլտվությամբ։ Հիմնական տեսախցիկը (13 ՄՊ) կարող է նկարահանել ոչ միայն 1080p ձևաչափով (մինչև 60 կադր/վայրկյան), այլև 4K որակի տեսահոլովակ (մինչև 30 կադր/վայրկյան)։ Տեսախցիկն ունի BSI-սենսոր, պատկերի ինտելեկտուալ կայունացում, լուսադիոդային LED լուսարձակ[11]։ Բացի այդ, Galaxy Note 3-ը նաև աշխատում է USB 3.0-ով[12]։
Մոդելը ներառում է մի շարք նոր տվիչներ, ներառյալ` մթնոլորտային ճնշումը, ջերմաստիճանը և խոնավությունը չափելու համար։ Տեղադրված է նաև գիրոսկոպ, էլեկտրոնային կողմնացույց, արագաչափ, մոտեցման և լուսավորության սենսոր, Հոլլի տվիչ[11]։ Կա նաև ինֆրակարմիր լուսադիոդ, որը թույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես բազմակողմանի հեռակառավարման վահանակ։
Galaxy Note 3-ը աշխատում է Android 4.3 «Jelly Bean» տարբերակի հետ, իսկ որպես ինտերֆեյս՝ օգտագործում է ֆիրմային SamsungTouchWiz պատյանը։ 2014 թվականին ընկերությունը թարմացրեց ծրագրային ապահովումը մինչևAndroid 4.4.2 KitKat, իսկ 2015-ի սկզբինSamsung Galaxy S4-ի հետ միասին՝ մինչև Android 5.0 Lollipop: Սմարթֆոնում տեղադրված է նաև թարմացված ծրագրային ապահովում ստիլուս S-Pen-ի օգտագործման համար[13][14]։
«Air Command» - ստիլուսի ղեկավարում առանց էկրանին հպվելու և 5 արագ գործառույթով օժանդակ մենյու։
«Action Memo» - ձեռագիր նշումներ, որոնք այնուհետև ճանաչվում են հեռախոսով։ Ապա դրանք հնարավոր է կապել տարբեր գործողությունների հետ, այդ թվում՝ համաժամանակացնել Evernote-ի հետ, տրվում է մեկ տարվա պրեմիում բաժանորդագրություն[15][16]։
«Screen Write» - թույլ է տալիս նկարել էկրանը և նշումներ անել դրա վրա։
«ScrapBook» - պահպանում է ստիլուսով ընդգծված պատկերները։
«S Finder» - որոնում հեռախոսի և հիշողության քարտի մեջ։
«Pen Window» - էկրանին քառակուսի նկարելով՝ օգտատերը կարող է տեսնել լրացուցիչ գործողություններ կատարելու համար նախատեսված լողացող պատուհան։ Այն հայտնվում է հիմնական պատուհանի վրա, և հնարավոր է փակել ցանկացած ժամանակ։
«Multi Window» գործառույթ - թույլ է տալիս միաժամանակ բացել երկու հավելված և պատուհանների միջև տեղեկատվություն փոխանակել։
«MultiVision» - մեկ նկարը փոխանցում է մի քանի սարքավորման, կարելի է ստեղծել մեկ մեծ էկրան։
Սմարթֆոնն ունի նաև «My Magazine» նորությունների ագրեգատոր և «S Note»-ի թարմացված տարբերակ։
«Ars Technica» լրատվամիջոցների մասնագետները հայտնաբերել են, որ Snapdragon 800-ի հիմքի վրա սմարթֆոնի արտադրողականությունը ստուգող մի շարք հավելվածների, այդ թվում՝ Geekbench-ի, Quadrant-ի, Antutu-ի, Linpack-ի և GFXBench-ի թողարկման դեպքում ակտիվանում է պրոցեսորն արագացնող հատուկ ռեժիմ։ Արդյունքում այդ հավելվածների միջոցով Galaxy Note 3-ի արտադրողականությունը չափելիս այն արհեստականորեն գերազանցում է սմարթֆոնի սովորական աշխատանքային ռեժիմին։ Ավելի վաղ նմանատիպ մեղադրանքներ հնչել են նաև Samsung-ի մեկ այլ ֆլագմենի՝Samsung Galaxy S4-ի դեմ[17][18]։