Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ryanair

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ryanair
պատկերանիշ
ՕՏՄԱ
FR
ՔԱՄԿ
RYR
Պայմանականչ
RYANAIR
Հիմնադրվել է1985[1][2]
ՀիմնադիրTony Ryan?[2]
ԿենտրոններԼոնդոնի Սթանսթեդ օդանավակայան
ՄասնաճյուղերLauda Europe Ltd?, Buzz?, Malta Air? և Ryanair UK?
ԻնքնաթիռներATR 42-300?, BAC One-Eleven 500?[3], Convair CV-580?, Boeing 737-200?, Boeing 737-300?, Boeing 737-400, Embraer EMB 110 Bandeirante?, HS 748 Series 2?, Sunderland V? և Boeing 737-8AS?[4]
Նավատորմ302 (+280 պատվերված)
ԿարգախոսThe Low Fares Airline
ԳլխամասDublin,Fingal
ՂեկավարությունEddie Wilson?
Շրջանառություն10,8 մլրդ € (2022)[5]
Հիմնադրային շահույթ €658,6 միլիոն(2014)
Շահույթ €8,812 միլիոն(2014)
Ընդհանուր ակտիվներ €8,812 միլիոն(2014)
Ընդհանուր կապիտալ €3,286 միլիոն(2014)
ԲորսաRYA[6] և
Աշխատակիցներ27 000 մարդ (2024)[8]
ryanair.com

Ryanair, իռլանդական ավիաընկերություն, խոշորագույն ավիաընկերություններից էԵվրոպայում[9]։ Ընկերության գրասենյակը գտնվում էԴուբլինում։ «Ryanair. Թռիր ավելի էժան» կարգախոսի ներքո[10] Ryanair -ը տարեկան իրականացնում է շուջ 149 միլիոն ուղևորափոխադրում (նախքան Covid-19)՝ օրական շուրջ 77 հանգուցային կետերից կատարելով ավելի քան 2100 չվերթներ, ավիաընկերությունը միմիանց է կապում ավելի քան 240 ուղղություններ շուրջ 40 երկրներում[11]։

Ryanair-ի ուղղությունները[12][13]

Ավիաընկերությունը հիմնադրվել է1985 թվականինԻռլանդիայի միլիոնատեր Թոնի Ռայանի կողմից։ Առաջին թռիչքը իրականացրել է 1985 թվականին։ Այն կազմում է Ryanair Holdings ընտանիքի խոշորագույն ավիաընկերությունը և ունիRyanair UK,Ryanair Sun,Malta Air ևLauda քույր ավիաընկերությունները։ 2016 թվականի դրությամբ Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունն է և տեղափոխել է ավելի շատ ուղևոր քան որևէ այլ ավիաընկերություն[14]։

Դեղին քնարը կապույտ ֆոնի վրա Ռայնէյրի ապրանքանիշն է։ Պատկերում առկա է թռչող մարդու նրբագեղ կազմվածք, որի թևերն ուղղված են դեպի վեր, ինչը խորհրդանշում է թռիչքի ազատությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը[15]։

2022 թվականի հունվարի դրությամաբ Ryanair-ի օդային նավատորմում առկա է ծառայության մեջ գտնվող ավելի քան 252Boeing 737-800, 11 Boeing 737 MAX 8 և մեկ 737-700 օդանավեր[16], որն օգտագործվում է չարթերային թռիչքների և օդաչուների ուսուցման համար[17]։ Առաջիկայում Ryanair-ը 22 միլիարդ դոլար է պատրաստվում ներդրել Boeing 737-8200 «Gamechanger» 210 նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար, ինչը նշանակում է 4%-ով ավելի շատ հյուրեր, 16%-ով պակաս վառելիքի այրում և արտանետումներ, 40%-ով ավելի քիչ աղմուկ[18]։ Ավիաընկերությունը բնորոշվում է որպես արագ զարգացող, ինչը արդյունք է Եվրոպայում ավիացիայի մասին կանոնների փոփոխման և հաջող բյուջետային բիզնես մոդելի կիրառման։ Ryanair-ը սպասարկում է 38 երկիր Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո) և Միջին Արևելքում (Իսրայել, Լիբանան և Հորդանան)[19]։

Ryanair -ը բրիտանական հեղինակավորSkytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին՝ իր բարձրակարգ օդանավակայանի, ինչպես նաև ժամանակակից ինքնաթիռների և անձնակազմի սպասարկման որակի համար[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. http://corporate.ryanair.com/about-us/history-of-ryanair/
  2. 2,02,1various authorsDictionary of Irish BiographyRIA.
  3. https://en.wikipedia.org/wiki/Ryanair#cite_note-ab-291
  4. Book cheap flights using Fare Finder | Ryanair
  5. տարեկան հաշվետվություն — 2023.
  6. https://live.euronext.com/en/markets/dublin/equities/list
  7. Polygon.io
  8. https://investor.ryanair.com/wp-content/uploads/2024/06/Ryanair-2024-Annual-Report.pdf
  9. Ryanair.«Ryanair takes delivery of 2 new Boeing 737-800S as fleet grows to 305 AIRCRAFT» (անգլերեն). Վերցված է 03 января 2013-ին.
  10. «Ryanair Slogan - Slogans for Ryanair - Tagline of Ryanair - SloganList».www.sloganlist.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  11. «Ryanair».Magelline.com. Magelline.
  12. «Ryanair Online Booking».Ryanair (անգլերեն).
  13. «Ryanair Route Map».Ryanair (անգլերեն).
  14. O'Halloran, Barry (2016 թ․ օգոստոսի 25).«Ryanair carries more international passengers than any other airline».Irish Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  15. «Ryanair».magelline.com. Magelline. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  16. «Please refresh this page».www.planespotters.net. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  17. «Latest Register and Monthly Changes».www.iaa.ie. Irish Aviation Authority. 2017 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. «Our Fleet | Ryanair's Corporate Website».corporate.ryanair.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  19. «About us». Ryanair.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  20. «Ryanair is certified as a 3-Star Low Cost Airline».Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ryanair&oldid=10660779» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp