Ring of Honor | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ռեստլինգ պրոմոշեն և ձեռնարկություն |
| Հիմնադրված է | 2002 |
| Հիմնադիր | Gabe Sapolsky? և Rob Feinstein? |
| Վայր | Ջեքսոնվիլ,Ֆլորիդա,ԱՄՆ |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | պրոֆեսիոնալ ըմբշամարտ |
| Սեփականատեր | Cary Silkin?, Թոնի Խան և Rob Feinstein? |
| Կայք | rohwrestling.com(անգլ.) |
«Ring of Honor» (թարգ.՝«Պատվո ռինգ», իրավաբանական անվանում՝«Ring of Honor Wrestling Entertainment, LLC»),պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան համազգային կազմակերպություն, պրոմոշեն։ Հիմնադրվել է2002 թվականին՝ գործարարներ Ռոբ Ֆայնստինի և Գեյբ Սապոլսկու կողմից։2011 թվականին վաճառվել է «Sinclair Broadcast Group» (SBG) հեռահաղորդակցման ընկերությանը։ Կազմակերպության «Ring of Honor Wrestling» կոչվող շաբաթական հեռուստաշոուն բարձր դիտելիություն ունի «SBG» ընկերության բաժանորդների 40%-ի շրջանում[1]։
«ROH»-ի կողմից կազմակերպվում են հեռուստաշոուների նկարահանումներ, փեյ-փեր-վյու (ՓՓՎ) և ինտերնետ փեյ-փեր-վյու (ԻՓՓՎ) իրադարձություններ և ոչ հեռուստատեսային իրադարձություններՄիացյալ Նահանգներում,Կանադայում, ինչպես նաևՄեծ Բրիտանիայում ևՃապոնիայում։
2009 թվականից մինչև2011 թվականը կազմակերպության ամենշաբաթյա հեռուստաշոուն հեռարձակվել է գործարարՄարկ Քյուբանին պատկանող «HDNet» հեռուստաալիքով։2011 թվականիսեպտեմբերից սկսած «Ring of Honor Wrestling» հեռուստաշոուն հյուսիսամերիկյան ծածկությում ցուցադրվում է միմիայն «Sinclair Broadcast Group» ընկերությանը պատկանող կայաններով։ «ROH»-ի հաղորդումները հասանելի են նաև ճապոնիայում՝ «Samurai TV» հեռուստացանցի եթերում։
Համարվում է մեծությամբ երրորդ ռեստինգ կազմակերպությունը Միացյալ Նահանգներում՝ զիջելով միայն«TNA Wrestling»-ին և«WWE»-ին[2][3]։
«ROH»-ում նշանակալի մասնագիտական կարիերաներ ունեցել են մի շարք այնպիսի ռեստերներ, ինչպիսիք ենԲրայան Դենիելսոնը,Սի Էմ Փանքը,Սամոա Ջոն,Քևին Ստինը,Էլ Ջեներիկոն,Սեթ Ռոլինսը,Օսթին Էրիսը և այլք։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնելRing of Honor կատեգորիայում։ |