5 + 1 խումբ (անգլ.՝P5+1, E3+3), վեցմեծ տերությունների համաժողով, որոնք միավորել են իրենց ջանքերը Իրանի միջուկային ծրագրի օգտագործումը ռազմական նպատակներով կանխելու համար։ Խումբը բաղկացած էԱՄՆ-ից,Ռուսաստանից,ՉԺՀ-ից,Մեծ Բրիտանիայից,Ֆրանսիայից՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաևԳերմանիայից։ Իրանի միջուկային խնդրով զբաղված են նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ՝ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ՄԱԿ-ի ԱԽ-ն։
2006 թվականին ՉԺՀ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը միացել են Եվրակառույցի այն երկրներին, որոնքԻրանի հետ բանակցություններ են վարում նրա միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ[1][2][3]։
Այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ի և «Վեցնյակի» բանակցությունները Իրանի հետ հաջողությամբ չպսակվեցին,ՄԱԿ-ի ԱԽ-ն 2006 թվականից մինչև 2010 թվականը վեց բանաձև է ընդունել, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության վրա և նախատեսում են պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է Իրանից դադարեցնելուրանի հարստացման և ծանր ջրի ռեակտորի կառուցման հետ կապված գործունեությունը, սակայն այդ պահանջները չեն կատարվել[4][5][6]։
2013 թվականի նոյեմբերի 24-ինԺնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրվել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագիր։ Համաձայն այդ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է վեց ամսվա ընթացքում սահմանափակել իր միջուկային ծրագիրը և դրա օբյեկտներին հասանելիություն տրամադրել ԱԷՄԳ-ի տեսուչներին՝ նրա դեմ պատժամիջոցների թուլացման դիմաց[7][8][9]։ ԱՄՆ-ի նախկին պետական քարտուղարներՀենրի Քիսինջերը ևՋորջ Շուլցը հայտարարել են, որ եթե վեցամսյա «սառեցումը» ոչ միայն ռազմական միջուկային ներուժի նկատմամբ իրանական երթի մարտավարական կասեցում է, ապա պլանավորված բանակցությունների ընթացքում հարկավոր է հասնել Իրանի միջուկային միջոցների էական կրճատման և խիստ վերահսկողություն ապահովել նրա միջուկային ծրագրի նկատմամբ, որպեսզի այդ ծրագրի ոչ ռազմական բնույթը կասկած չառաջացնի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ[10]։
2015 թվականի հուլիսի 15-ին Իրանն ու «վեցնյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ համաձայնագրի, Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի տեսուչներին իրենց միջուկային օբյեկտներում, Արևմուտքի երկրները, իրենց հերթին, քայլ առ քայլ կհանեն Իրանի դեմ պատժամիջոցները։ Համաձայնագիրը պետք է վավերացվի բոլոր կողմերի կողմից և հավանության արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից[11]։
Պայմանավորվածության հիմնական կետերը[12]․
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից։
2018 թվականի մայիսի 8-ինԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին։ ԱՄՆ նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով ԳՀՀԾ-ն։ Նա նաև հայտարարել Է Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին[13]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)