OpenAI, ամերիկյան շահույթ չհետապնդող,արհեստական բանականության (AI) հետազոտությամբ զբաղվող ընկերություն, որը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և գտնվում էՍան Ֆրանցիսկոյում։ Կազմակերպության առաքելությունն է զարգացնել «անվտանգ և շահավետ»ընդհանուր արհեստական ինտելեկտ, որը սահմանում է որպես «բարձր ինքնավար համակարգեր, որոնք գերազանցում են մարդկանց տնտեսապես ամենաարժեքավոր աշխատանքում»[7]։
Որպես AI շարունակական բումի`AI boom առաջատար կազմակերպություն[8], OpenAI-ը մշակել էարհեստական նեյրոնային ցանցի մի քանի խոշոր լեզվական մոդելներ, պատկերների ստեղծման առաջադեմ մոդելներ, իսկ ավելի վաղ թողարկել է բաց ելքսյին կոդով մոդելներ[9][10]։ChatGPT բոտի թողարկումը նպաստել է AI-ի նկատմամբ լայն հետաքրքրությանը։
2015 թվականի հոկտեմբերին, Մասքը, Էլթմենը և այլ ներդրողներ հայտարարեցին կազմակերպության ձևավորման մասին, խոստանալով հատկացնել ավելի քան 1 մլրդ դոլար, ձեռնարկությանը։
2016 թվականի ապրիլին OpenAI թողարկել է «OpenAI Gym»-ի, հրապարակային բետա տարբերակը, իր հարթակի հետազոտության ուսուցումը ամրապնդելու համար։
2016 թվականի դեկտեմբերի 5-ին, OpenAI-ն թողարկել է Universe-ը, ծրագրային հարթակ, ողջ աշխարհով խաղերի, վեբ-կայքերի և այլ ծրագրերի, AI ընդհանուր հետախուզության չափման և վերապատրաստման համար[11][12][13][14]։
Սեմ էլթմեն, մեկնարկային արագացուցիչ Y Combinator-ի նախագահ
Այլ հովանավորներն են։
LinkedIn - ի հիմնադիր Ռիդը Hoffmann
PayPal համահիմնադիր Պիտեր Թիլ
Գրեգ Բրոքման, Stripe տեխնոլոգիաների նախկին տնօրեն
Ջեսիկա Livingstone, Y կոմբինատի հիմնադիր գործընկեր
Amazon-ի վեբ-ծառայություններ,Amazon.com's cloud ծառայությունների մասնաճյուղ
Infosys ընկերությունը, Հնդկական ՏՏ խորհրդատվական ընկերություն
Բարձրաստիճան անձնակազմը ներառում է։
Հետազոտության տնօրեն Իլյա Սուցկևր, նախկին Google-փորձագետ machine learning-ի ասպարեզում
Տեխնիկական տնօրեն Գրեգ Բրոքման
Խումբը սկսել է գործել 2016 թ. հունվարի սկզբին ինը հետազոտողներով։ Ըստ Wired-ի, Բրոքմանը հանդիպել է Ջոշուա Բենջո-ի հետ, որը deep learning-ի «հիմնադիր հայրերից» մեկն է, և կազմել են ցուցակ «լավագույն հետազոտողները ոլորտում»: Microsoft ընկերության փոխնախագահ Պիտեր Լիին ասել է, որ թոփ-AI հետազոտման արժեքը գերազանցում է լավագույնNFL-ի պաշտպանի արժեքը։ Թեև OpenAI վճարում է կորպորատիվ մակարդակով (ոչ առևտրային մակարդակի) աշխատավարձերը։ AI գիտաշխատողների աշխատավարձերը համեմատաբր ավելի ցածր են քան Facebook-ի կամ Google-ի գիտաշխատողներինը։ Այնուամենայնիվ, Սուցկևրը հայտարարել է, որ պատրաստ է լքել Google-ը OpenAI-ի համար «մասամբ այն պատճառով, որ խումբ շատ ուժեղ աշխատողնեիրց է կազմված և հիմնական պատճառը իր առաքելության մեջ է։ Շատ մեծ չափով, իր առաքելությունը»: Բրոքմանը հայտարարել է, որ «ամենալավ բանը, որ ես կարող եմ պատկերացնել, դա մարդկությունը մոտեցնել է անվտանգ AI-ի ստեղծման ճանապարհին»: OpenAI գիտաշխատող Վոյչեք Զարեմբան հայտարարել է, որ ինքը հրաժարվել է «խենթ» առաջարկներից, երկու կամ երեք անգամ շուկայական արժեքից բարձր, որպեսզի միանա OpenAI- ին։
↑Statement on AI Risk: Mitigating the risk of extinction from AI should be a global priority alongside other societal-scale risks such as pandemics and nuclear war. —CAIS, 2023.
↑«OpenAI Charter».openai.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 9.Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
↑Journal, The (2023 թ․ դեկտեմբերի 10).«Artificial: The OpenAI Story».WSJ (ամերիկյան անգլերեն).Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 12-ին.
↑gpt-2, OpenAI, 2023 թ․ նոյեմբերի 19,Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին