Nescafé,Nestlé ընկերության կողմից արտադրվողսուրճի ապրանքանիշ։ Այն արտադրվում է տարբեր ձևերով։ Անվանունը երկու բառերի՝ «Nestlé» և «café»փորթմանթեու է[1]։ Nestlé ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է սուրճի իր առաջատար ապրանքանիշը1938 թվականիապրիլի 1-ինՇվեյցարիայում[1]։
Nestlé ընկերությունը սուրճի մշակումը սկսել է 1930 թվականին Բրազիլիայի կառավարության նախաձեռնությամբ, որպեսզի օգնի պահպանել բրազիլական սուրճի ամենամյա բերքի զգալի ավելցուկը։ Զարգացման ծրագիրը ղեկավարել է Մաքս Մորգենթալերը։ Nestlé ընկերությունը 1938 թվականի ապրիլի 1-ին ներկայացրել է նոր ապրանքանիշ՝ «Nescafé» անվամբ[1]։ Nescafé-ն լուծվող փոշի սուրճ է, որըԵրկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիների համար դարձել է սննդի հիմնական բաղադրիչ[2]։
1965 թվականին Nestlé ընկերությունըԵվրոպայում ներկայացրել է սառեցված սուրճի ապրանքանիշը՝ «Nescafé Gold»[1] անվամբ, իսկ մեկ տարի անց զարգացրել է սառեցված սուրճի ապրանքանիշը՝ «Taster's Choice» անվամբ[2]։
ԱՄՆ-ում Nestlé-ն օգտագործել է Nescafé անվանումը իր արտադրանքներում մինչև1960-ական թվականների վերջը։ Ավելի ուշ Nestlé-ն ներկայացրել է նոր ապրանքանիշԿանադայում և ԱՄՆ-ում, որը կոչվում է «Taster's Choice»։ Այն տարիներ շարունակ շուկայից դուրս է մղել Nescafé-ին։ Ընկերությունը շարունակում է վաճառել «Taster's Choice»-ը՝ որպես առանձին ապրանքատեսակ, որը բրենդավորված է որպես լավագույն Nescafé և ունի բարձր գին։
Մեծ Բրիտանիայում «The Gold Blend couple»հեռուստատեսային գովազդային արշավը՝ Էնթոնի Հեդի և Շերոն Մոհանի մասնակցությամբ, անցկացվել է 1987-1993 թվականներին[3]։ 1993 թվականին առաջին 11 դրվագները թողարկվել են որպես «Love Over Gold» անվանումով գովազդային կոմպիլյացիոն տեսահոլովակ։ Նույն թվականին լույս է տեսել Սյուզան Մուդիի (Սյուզաննա Ջեյմս կեղծանունով) համանուն նովելը[4]։
2003 թվականին ընկերությունը կրկին ներկայացրել է Nescafé ապրանքանիշը Կանադայում և ԱՄՆ-ում։ Այդ ժամանակ արտադրանքը հայտնի էր որպես Nescafé Taster's Choice։ Այն վաճառվում էր Հյուսիսային Ամերիկայի սուպերմարկետներում ինչպես ապակե, այնպես էլ պլաստիկ փաթեթավորմամբ։
Թեև Nescafé ապրանքանիշը ստեղծվել է լուծվող սուրճի համար, այն հետագայում օգտագործվել է որպես հովանոցային բրենդ մի շարք լուծվող սուրճի արտադրանքների համար՝ ներառյալ Մեծ Բրիտանիայում Gold Blend-ը և Blend 37-ը սուբլիմացված սուրճը։
2006 թվականին Nescafé ընկերությունը գործարկել է «Dolce Gusto» (քաղցր համ) համակարգի նոր սրճեփը։ Համակարգը թույլ է տալիս սպառողներին ինքնուրույն պատրաստել սուրճի տարբեր տեսակներ (կապուչինո, լատե Մակիատո, էսպրեսսո, լունգո և այլն)։ Բացի այդ, մեքենան կարող է պատրաստել տաք շոկոլադ և սառը ըմպելիքներ։ Մեքենաները այժմ վաճառվում են աշխարհի ավելի քան 60 երկրում։ Ի տարբերություն Nescafé-ի այլ արտադրանքի՝ Dolce Gusto-ի ըմպելիքների մեծ մասը լուծվող սուրճի փոխարեն օգտագործում է բոված և աղացած սուրճի հատիկներ։
2009 թվականի օգոստոսին Nescafé-ն Մեծ Բրիտանիայում ներկայացրել է 43 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Nescafé գովազդային արշավը, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվել է սուրճի մաքրությանը և «սուրճն ամենապայծառ աշխարհում» շարքի ցուցադրությանը[5]։
Համաձայն Trust Research Advisory-ի անցկացրած Brand Trust Report 2012-ի՝ Nescafé-նՀնդկաստանի ամենահուսալի ապրանքանիշերի շարքում դասվել է 153-րդ հորիզոնականում, 2013 թվականի հետազոտությամբ՝ 230-րդ հորիզոնականում, իսկ 2014 թվականի հետազոտությամբ՝ 209-րդ հորիզոնականում[6]։ Nestle India-ն անվանել է սուրճը որպես Nescafe Classic[7]։
Պակիստանում Nescafe-ն թողարկել էCoke Studio-ի թեմայի վրա հիմնված ամենամյա երաժշտական շոու, որը կոչվում էր Nescafe Basement։
2005 թվականի փետրվարին Associated Press-ը հայտնեց, որ Nestlé-ն պարտվել է դատական հայցը և պարտավորվել Ռասսել Քրիսթոֆին վճարել 15,6 միլիոն ԱՄՆ դոլար՝ նրա պատկերն առանց թույլտվության շուրջ հինգ տարի (1998-2003) իրենց Taster's Choice պիտակի վրա օգտագործելու համար[8]։ 15,6 միլիոն դոլար արժողությամբ վճիռը հետագայում Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանում ամբողջովին փոխվեց[9]։ 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը 6-0 քվեարկությամբ բավարարեց բողոքը։ 2009 թվականի օգոստոսի 17-ին դատարանը վերանայեց վճիռը (կարծիք S155242) և գործը վերադարձրեց դատական նիստին՝ դիտարկելու, թե արդյոք գովազդի արշավը ընդգրկել է «մեկ հրապարակում», որը կկանխեր Քրիսթոֆի կողմից դատական հայցը, քանի որ վաղեմության ժամկետը ավարտված կլիներ, թե եղել են բազմաթիվ հրապարակումներ[10]։
1981 թվականին նկարահանվել է գնացքի գովազդային հոլովակը՝ Ռոդոլֆո Այքարդիի հեղինակած «La Colegiala» երաժշտական թեմայով։
Nescafé-ի հսկայական ժողովրդականության պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «ամերիկյան գործարանի ամբողջ արտադրանքը վերապահված էր միայն զինվորականների օգտագործման համար»։
Էկվադորում AeroGal ընկերության Boeing 737-200-ը ներկվել է կարմիրով` ի պաշտպանություն ապրանքանիշի առաջխաղացման։
Չիլիում 2009 թվականից ապրանքանիշը հովանավորել և օգնել է վերականգնել Չիլիական հայտնի թատրոնը՝ այն դարձնելով աշխարհում առաջին Նեսկաֆեի թատրոնը։ Այն կոչվել է Նեսկաֆեի արվեստի թատրոն։ Նախորդ տարիներին ապրանքանիշը հովանավորել է Canal 13-ի տարբեր աստղերի, ինչպիսիք են Esta Noche Fiesta-ն և Tuesday 13-ը։
2003 թվականին անգլիականMuse խումբը հաջողությամբ դատի է տվել Nescafé-ին, երբ նրանց«Feeling Good» երգը հեռուստատեսային գովազդում օգտագործվել է առանց թույլտվության, և 500 000 ֆունտ ստերլինգ փոխհատուցումը նվիրաբերել Oxfam-ին[11]։
↑«Susan Moody». United Kingdom: Contemporary Writers. Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. «Susan Moody is also the author of the romantic fiction titleLove Over Gold (1993, writing as Susannah James) inspired by a television advertising campaign»