Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

NME

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NME
անգլ.՝New Musical Express և անգլ.՝NME. New musical express[1]
Изображение логотипа
Տեսակերաժշտական օրաթերթ և առցանց ամսագիր
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1952
ՍեփականատերTI Media? և BandLab Technologies?
Երկիր Միացյալ Թագավորություն
ԳրասենյակԼոնդոն,Միացյալ Թագավորություն
ISSN0028-6362
Կայքnme.com(անգլ.)
 NME (magazine) Վիքիպահեստում

New Musical Express (NME), բրիտանական երաժշտական լրատվական կայք և նախկին ամսագիր, որը հրապարակվում էր 1952 թվականից սկսած։ Այն առաջին բրիտանական պարբերականն էր, որը ներառում էր սինգլների չարթեր, առաջին անգամ հրապարակվել է 1952 թվականի նոյեմբերի 14-ին։ 1970-ականներին ամսագիրը դարձավ բրիտանական ամենաշատ վաճառվող երաժշտական պարբերականը։ Ամսագիրը սկսել է հանդես գալ որպես երաժշտական լրագիր, և հետագայում ձևափոխվել է ամսագրի ֆորմատի 1980-ականներին և 1990-ականներին։

NME.com կայքի առաջին տարբերակը գործարկվել է 1996 թվականին։ Այն դարձավ աշխարհի ամենամեծ առանձին երաժշտական կայքը, ավելին քան տասնվեց հազար ամսական հաճախորդներով։ Միացյալ Թագավորությունում տպագրված ամսագրերի վաճառքների անկման պատճառով 2014 թվականի առաջին կեսին տպագիր ամսագրի վաճառքները կազմեցին 15 830 օրինակ[2]։ 2013 թվականինNME's The 500 Greatest Albums of All Time չարթը և նրա ներկայացման ձևը քննադատվեցին լրատվամիջոցներում[3][4]։

ՏպագիրNME ամսագիրը սկսեց նորից տպագրվել 2015 թվականի սեպտեմբերին, այն տարածվում էր ամբողջ երկրով անվճար[5]։ 2016 թվականի փետրվարին ամսագիրը տպագրվում էր 307 217 օրինակ շաբաթական տպաքանակով, որը այս ամսագրի պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն էր։ Այս ցուցանիշը շրջանցեց 1964 թվականին գրանցված 306 881 օրինակը, դա տեղ էր ունեցելThe Beatles-ի ժամանակ[6]։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով տարածման քանակը ընկավ մինչև 289 432 օրինակ շաբաթական[7]

2018 թվականի մարտին հայտարարվեցNME տպագրվող տարբերակի վերացումը, 66 տարվա պատմությունից հետո, ևNME-ն դարձավ միայն առցանց պարբերական[8][9]։

NME-ի գլխավոր գրասենյակը գտնվում էԼոնդոնում[10]։ Այժմ, սկսած 2018 թվականի փետրվարից ամսագրի խմբագիրն է Շարլոտ Գանը[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1The ISSN portalParis:ISSN International Centre, 2005. — ISSN0028-6362
  2. Reynolds, John (2012 թ․ օգոստոսի 16).«NME and Q suffer major circulation falls».Media Week. London. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Hann, Michael (2013 թ․ հոկտեմբերի 24).«What's the difference between best and favourite albums?».Theguardian.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Kaye, Ben (2013 թ․ հոկտեմբերի 25).«The Top 500 Albums of All Time, according to NME».Consequence of Sound. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «NME magazine to be given away free».BBC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  6. «NME readership soars past 1960s Beatles peak six months after going free».independent.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. "NME average circulation".Audit Bureau of Circulations Ltd, 15 February 2018.
  8. "NME to stop publishing weekly print magazine”".Press Gazette, 7 March 2018.
  9. Petridis, Alexis (2018 թ․ մարտի 7).«Farewell to NME: a rock'n'roll riot that petered into silence | Alexis Petridis».The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  10. 10,010,1«Contact Us : NME.COM».NME.com. New Musical Express. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Մեդիա ֆայլեր
ՎիիքպահեստՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնելNME կատեգորիայում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=NME&oldid=9364131» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp