NHK (ճապ.՝日本放送協会, Nippon Hōsō Kyōkai), Ճապոնիայի ազգային հեռարձակման կորպորացիա։
Ընկերությանը պատկանում է երկու եթերային (NHK General TV և NHK Educational TV) և երեք արբանյակային (NHK BS-1, NHK BS-2 և NHK Hi-Vision) հեռուստաալիքներ, և երեք ռադիոկայան (NHK Radio 1, NHK Radio 2 և NHK FM)։ Միջազգային լսարանի համար գործում է NHK World միջազգային ծառայությունը, որը բաղկացած է NHK World TV և NHK World Premium հեռուստաալիքներից և NHK World Radio Japan արբանյակային ռադիոկայանից։ Ընկերության կայքը հասանելի է 22 լեզուներով, ներառյալ ռուսերեն և անգլերեն լեզուները։
Կորպորացիան Ճապոնիայի ներսում ունի 8 նահանգային կենտրոններ և 54 հեռարձակող կայաններ։ 2012 թվականի դրությամբ ունի 31 արտերկրյա ներկայացչություններ՝ 4 գլխավոր հեռուստառադիոհեռարձակման ծառայություններ, որոնց պատկանում են 25 բաժանմունքներ և 2 գրասենյակ։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|