Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Monsta X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Monsta X
2017 Dream Concert in Pyeongchang
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝몬스타엑스
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2015 (2015)–այժմ (այժմ)
ԼեյբլStarship Entertainment
Պարգևներ
Կայքmonstax-e.com
Անդամներ
Շյո Նու
Վոն Հո
Մին Հյոկ
Կի Հյոն
Հյոնգ Վոն
Ջու Հոն
I.M
 Monsta X Վիքիպահեստում

Monsta X (հանգըլ՝ 몬스타엑스,կորեերենի նոր ռոմանականացում՝ Մոնսըթա Էքս),հարավկորեական հիփ-հոփ բոյ-բենդ, կազմված 7 տղաներից։ Ստեղծվել է2015 թվականի սկզբին«Starship Entertainment»-ի կողմից՝ «NO.MERCY» գոյատևման շոուի արդյունքներով։ Խմբի անվանումը նշանակում է «Հրեշներ, որոնք կնվաճենքեյ փոփ բեմը», ինչպես նաև գոյություն ունի ևս մեկ նշանակություն. «Իմ աստղ»՝ «Mon»- իմ և «Star»- աստղ բառերից, իսկ «X»- նշանակում է անհայտություն, անսահման ներուժ։ Խմբի պաշտոնական առաջնելույթը կայացել է2015 թվականիմայիսի 14-ին, «Trespass» մինի-ալբոմով։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մինչ առաջնելույթը

[խմբագրել |խմբագրել կոդը]

Գրեթե բոլոր փորձաշրջան անցնող մասնակիցները ընտրված են եղել «Starship Audition» լսումների միջոցով, որոնք «Starship Entertainment»-ը կազմակերպել էՀարավային Կորեայի բազմաթիվ քաղաքներում։

Շյո Նուն մինչև «Starship Ent.»-ում փորձաշրջան անցնող դառնալը, երկար ժամանակ եղել է թրեյնի «JYP Entertainment»-ում,2009 թվականի լսումների ժամանակ զբաղեցնելով առաջին տեղը[2], պետք է առաջնելույթ ունենարGOT7 խմբի մասնակիցներ՝ JB-ի և Jr-ի հետ, բայց անհայտ պատճառներով լքել է գործակալությունը։2011 թվականին կատարել է «Protect The Boss» դորամայի սաունդթրեքը՝ «Now we know why»:2013 թվականին նկարահանվել է D-UNIT («Talk to my Face») խմբի տեսահոլովակում, ինչպես նաև եղել է հարավկորեական երգչուհի՝ Լի Հյորիի պարային խմբի մեջ, նրա «Bad Girls» սինգլի պրոմոշրջագայության ժամանակ[3]։

Ջու Հոնը 7 տարի շարունակ եղել է թրեյնի «Starship Entertainment»-ում։2012 թվականին նկարահանվել է C-REAL խմբի երկու տեսահոլովակներում՝ «Sorry but I» և «Joma Joma», մասնակցություն է ունեցել Mad Clown-ի «깽값 » երգի ձայնագրման մեջ։

Հյոնգ Վոնը մինչ փորձաշրջան անցնող դառնալը, երկար ժամանակ զբաղվել է մոդելային բիզնեսով, ինչպես նաևՍընգ Ռիի (BIGBANG) հետ սովորել է պարային ակադեմիայում։

Վոն Հոն եղել է հանրաճանաչ ուլզզանգ-մոդել[4], աշխատել է «Big Pai» և «Bubble Style» բրենդների հետ, նկարահանվել է «Ulzzang Shidae» շոուում[5], եղել էSistar-ի պարային խմբի մեջ և «Starship Entertainment»-ի նախկին փորձնակ՝ Փաք Սունհոի հետ նկարահանվել է«Ժառանգները» դորամայի կրկնօրինակման մեջ։

Կի Հյոնը «Alpha Music»-ում անցել է լսումների փուլը[6] և ելույթ է ունեցել տարբեր երաժշտական փառատոններում։

Մին Հյոկը նկարահանվել է «PLAY PASTAR 6»-ում[7]։

I.M-ը մինչև No.Mercy շոուում հայտնվելը եղել է «Nu'Bility» խմբի մասնակիցը, խմբից հեռացել է2014 թվականիհունիսի 1-ին։ Խմբի առաջնելույթը այդպես էլ տեղի չի ունեցել։ Փորձաշրջան անցնող դառնալու սկզբնական շրջանում ելույթ է ունեցել «Starship X»-ի ընտանեկան համերգին։

Մինչ «No.Mercy» շոուն, «Starship Entertainment»-ում կար մի խումբ՝ «NuBoyz», կազմված չորս մասնակիցներից՝ երկու վոկալիստ՝ Շյո Նուն և Վոն Հոն (ներկայանում էր Շինո կեղծանունով) և երկու ռեփեր՝ Ջու Հոն և Գան։ 2014 թվականիհոկտեմբերին նրանք թողարկել են իրենց առաջին միքսթեյփը, որի մեջ ներառվում էր 5 երգ և ելույթ են ունեցել «Starship X»-ի միջոցառումների ժամանակ, այդ պատճառով էլ շատերը զարմացել էին, թե ինչու արդեն իսկ ձևավորված խումբը գոյատևման համար պետք է մրցակցի ընկերության մյուս փորձաշրջան անցնողների հետ։ Պատճառները չեն նշվել և «NuBoyz» խմբից երեք տղաներ ընդգրկվել են Monsta X-ի կազմի մեջ, խմբի անկման մասին նույնպես հայտարարություն չի եղել։

Շոու No.Mercy

[խմբագրել |խմբագրել կոդը]

Monsta X խումբը կազմավորվել է «No.Mercy» գոյատևման շոուի ընթացքում[8], որի ժամանակ «Starship Entertainment»-ը, որը ներկայացնում է այնպիսի արտիստների, ինչպիսիք են ՝ SISTAR-ը,Boyfriend-ը, UNIQ-ը (Յու Սըն Վու, Մեդ Քլոուն, Ջունգգիգո, Ջույոնգ) միավորել է իր ուժերը «Mnet»[9] և «1theK»[10] հեռուստատեսությունների հետ, տղաների նոր հիփ-հոփ խումբ ձևավորելու համար[11]։

Շոուն անցկացվել է այնպիսի արտիստների համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Rhymer-ը, San E-ն, Giriboy-ին և Vasco-ն, և իրենից ներկայացնում էր գործակալության 12 փորձաշրջան անցնողների ունակությունների ճշգրտում՝ տարբեր համատեղ ելույթների միջոցով[12]։ «No Mercy» շոուին զուգահեռ ստեղծվեց «Deokspatch» շոուն՝ «1theK» հեռուստատեսության կողմից, որի ժամանակ հանդիստաեսը կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ փորձաշրջան անցնողների հետ։ Դրվագների թողարկումը սկսվել և ավարտվել է շոուի հիմնական դրվագներից մեկ շաբաթ ավելի ուշ։No Mercy-ն սկսվել է 12 փորձաշրջան անցնողների մասնակցությամբ, որոնք զբաղեցրել էին 1-12 հորիզոնականները, կախված իրենց աշխատանքից և ժյուրիի գնահատականներից։ Յուրաքանչյուր ելույթից հետո, շաբաթը մեկ անգամ, փորձաշրջան անցնողները, որոնք ցուցաբերել էին ցածր արդյունք, դուրս էին մնում շոուից։ Եզրափակիչ դրվագում, որը եթեր հեռարձակվեցփետրվարի 11-ին, հայտարարվեցին նոր խմբի 7 մասնակիցները, ներառյալ նոր փորձաշրջան անցնողը, ով միացել էր շոուին ավելի ուշ, քան մնացած բոլորը։ Monsta X-ի վերջնական կազմի մեջ ընդգրկվեցին Ջու Հոնը, Շյո Նուն, Կի Հյոնը, Վոն Հոն, Հյուն Վոն, I.M-ը և Մին Հյոկը[13]։

Ընդհանուր առմամբ, խումբը հետաքրքրություն է ունեցել դեռ առաջնելույթից առաջ, «No.Mercy» շոուում մասնակիցների թողարկած սինգլների և նրանց սոլո գործունեության շնորհիվ։ Այդ սինգլներից էր «Coach Me» երգը, որը թողարկվել է 2015 թվականիհունվարի 2-ին՝ San E-ի, Հյորինի (SISTAR) և Ջու Հոնի մասնակցությամբ[14]։

2015 թվականիհունվարի 15-ին թողարկվեց «Pillow» սինգլը՝ Սոյուի (SISTAR), Giriboy-ի և Կի Հյոնի կատարմամբ[15]։

2015 թվականիփետրվարի 4-ին, Ջու Հոնը, Կի Հյոնը, Վոն Հոն, I.M-ը և Սոկվոնը Giriboy-ի, MadClown-ի և Ջույունգի հետ համատեղ թողարկեցին «0 (YOUNG)» սինգլը[16]։

2015 թվականիփետրվարի 12-ին թողարկվեց «Interstellar» սինգլը[17], որի ձայնագրման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել I.M-ը, Ջու Հոնը, Հյուն Վոնը և Yella Diamond-ը։

2015 թվականիփետրվարի 26-ին թողարկվեց ևս մեկ սինգլ՝ «Hieut»[18], Շյո Նուի, Մին Հյոկի, Հյու Վոնի, Գանի, Յունոի ինչպես նաև Nochang-ի, Vasco-ի, Junggigo-ի կատարմամբ։

Մարտի 15-ին Հյուն Վոնը՝ Grace Shin-ի հետ, ելույթ ունեցավ «KPop Star 4»-ում։

Ապրիլի 27-ին I.M-ը՝ Քիսումի, Լիլչամի, Ջեյսի («Unpretty Rapstar» շոուի մասնակիցները) և Բորաի (SISTAR) հետ համատեղ, ներկայացրել է «Feedback» երգի տեսահոլովակը[19], Adoonga բեմական անունով։

Ապրիլի 28-ին Ջու Հոնը ներկայացրեց իր առաջին երգը՝ «No No», «Middle Finger» («JUNG JI») միքսթեյփից[20], այդ երգի կատարման մեջ մասնակցություն է ունեցել ռեփեր BlackNut-ը՝ «JustMusic Entertainment»-ից։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Ջու Հոնը կմիանա «Show Me the Money 4»-ի մասնակիցներին[21]։

Ինչպես նաև, առաջնելույթից առաջ, Կի Հյոնը և Ջու Հոնը կատարել են «Orange Marmalade» դորամայի սաունդթրեքը՝ «Attracted Woman»[22](«끌리는 여자»)։

2015 թվականիապրիլի 30-ից, «Starship Entertainment»-ը, ամեն օր, մասնակիցների մասնակցությամբ սկսեց թողարկել առաջնելույթային անհատական թեյզերները[23]։ Առաջին թեյզերը եղել է Ջու Հոնի մասնակցությամբ, այնուհետև Կի Հյոնի, Մին Հյոկի, Հյուն Վոնի, Վոն Հոյի, Շյո Նուի ևմայիսի 6-ին թողարկվեց վերջին թեյզերը Այեմի մասնակցությամբ։

Առաջնելույթ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Խմբի պաշտոնական առաջնելույթը կայացել է 2015 թվականիմայիսի 14-ին, «Trespass» («무단 침입») մինի-ալբոմի թողարկմամբ։ Նույն օրը թողարկվել է գլխավոր «Trespass» երգի տեսահոլովակն[24] ու անց է կացվել ելույթ «M!Countdown» շոուի բեմում։ Առաջնելույթից մեկ օր անց խումբը անց է կացնում իր առաջին շոուքեյսը «MelOn Premiere» անունով և այնտեղ ներկայացնում երկու երգ՝ «No Exit» և «Trespass»:

2015 թվական

[խմբագրել |խմբագրել կոդը]
«KCON 2015»-ի բեմում ելույթի ժամանակ

«Trespass»-ի ժամանակաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Դեբյուտային ալբոմի թողարկմամբ խումբը սկսում է վարել ակտիվ պրոմոշրջագայություն ռադիոներում, տարբեր երաժշտական և ժամանցային հաղորդումներում։

Մայիսի 20-ին թողարկվում է հատուկ տեսահոլովակ «Trespass» երգի համար (Prison Break տարբերակ), իսկմայիսի 31-ին «Honestly» երգի հատուկ տեսահոլովակը։

«Trespass»-ի պրոմոշրջագայությանը զուգահեռ 1theK-ը սկսում է «Deokspatch» շոուի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, սակայն ժամանակից շուտ այն վերանվանվում է «Deokspatch X»[25] և այս անգամ այնտեղ նկարահանվում են միայն խմբի անդամները։

Հունիսի 15-ին «Starship Entertainment»-ը հայտարարում է, որ Monsta X-ը ելույթ է ունենալուԱՄՆ-ում կայացող մեծամասշտաբ համերգին՝ «KCON 2015», որն անց է կացվելուԼոս Անջելեսում։

Հունիսի 22-ին Վոն Հոն ու Շյո Նուն մասնակցություն են ունենում SISTAR խմբի «Shake it» երգի տեսահոլովակի նկարահանումներին։

Հուլիսին սկսվում է «SMTM4» հաղորդման հեռարձակումը, որտեղ մասնակցում է Ջու Հոնը։ Նա նկարահանվում է 4 դրվագներում։

Հուլիսի 15-ին Monsta X-ը վերադառնում է բեմ, որպեսզի շարունակի «Honestly» երգի պրոմոշրջագայությունը։

Հուլիսի 16-ին Ջու Հոնն ու Mad Clown-ը թողարկում են «Get Low» թրեքի տեսահոլովակը։

Հուլիսի 29-ին Կի Հյոնը մասնակցում է Յու Սընգ Ուի «Youre beautiful» տեսահոլովակի նկարահանումներին, իսկհուլիսի 31-ին թողարկվում է տեսահոլովակի ակուստիկ տարբերակը։

Օգոստոսի 1-ին Monsta X-ը ելույթ է ունենում «KCON 2015»-ի ժամանակ և ունենում համատեղ ելույթ GOT7 խմբի հետ, որը ունենում է շատ դրական արձագանքներ։

«Rush»-ի ժամանակաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կարճաժամկետ դադարից հետո «Starship Entertainment»-ը հայտարարում է սեպտեմբերին կայանալիք Monsta X-ի վերադարձի մասին[26] և օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 30-ը թողարկվում են թեյզեր լուսանկարներ։ Առաջին թեյզեր լուսանկարը Այ Էմինն էր, հետո թողարկվեցին Կի Հյոնի, Վոն Հոյի, Շյո Նուի, Հյոնգ Վոնի, Մին Հյոկի և վերջում Ջու Հոնի լուսանկարները։ Vapp-ում հեռարձակման ժամանակ,օգոստոսի 30-ին Monsta X-ը բացահայտում է նոր մինի-ալբոմի անվանումն ու հայտնում ռելիզի ճշգրիտ օրը։Սեպտեմբերի 7-ին խումբը վերադառնում է բեմ, թողարկելով իր երկրորդ մինի ալբոմը «Rush» անունով և նույնանուն գլխավոր երգով։ Նույն օրը նրանք անց են կանցնում քամբեք-շոուքեյս «MelOn Premiere»-ում։ «Rush» ալբոմը թողարկվում է երկու տարբերակներով՝ «Official ver.» և «Secret ver.»:Սեպտեմբերի 12-ին թողարկվում է երգի պարային տարբերակի տեսահոլովակը։ Սեպտեմբերի 19-ին խումբը թողարկում է «Amen» երգի հատուկ տեսահոլովակը։Սեպտեմբերի 26-ին Monsta X-ը հայտնում է, որ իր ֆանդոմի պաշտոնական անունն է «Monbebe» (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «իմ փոքրիկ»)։

«Hero»-ի ժամակաշրջան

[խմբագրել |խմբագրել կոդը]

«Rush» ալբոմի պրոմոշրջագայության ավարտով՝հոկտեմբերի 1-ին, Monsta X-ը թողարկում է երկրորդ մինի ալբոմից շատ հայտնի դարձած երգերից մեկի՝ «Hero» երգի տեսահոլովակի հատուկ տարբերակը ևհոկտեմբերի 14-ին հայտարարում են այդ երգով պրոմոշրջագայության շարունակությունը։Հոկտեմբերի 15-ից սկսած «Starship Entertainment»-ը ամեն շաբաթ թողարկում է յուրաքանչյուր անդամի երկու կոնցեպտային լուսանկար։ Առաջինը Կի Հյոնն էր, այնուհետև Մին Հյոկը, I.M-ը, Վոն Հոն, Հյոնգ Վոնը, Ջու Հոնը և Շյո Նուն։Հոկտեմբերի 22-ին թողարկվում է «Rush» ալբոմի թվային տարբերակը, որի մեջ ներառվում է «Hero» երգի նոր տարբերակը, որի երաժշտական փոփոխություններին զուգահեռ, խումբը փոփոխում է նաև խորեոգրաֆիան ելույթների համար, ինչպես նաև վերադառնում է նոր կոնցեպտով, որը էապես տարբերվում էր առաջին մինի ալբոմի կոնցեպտից։

2016 թվական

[խմբագրել |խմբագրել կոդը]

Monsta X-ը պետք է ելույթ ունենա KCON 2016-ի բեմում, որը անց է կացվելուԼոս Անջելեսումօգոստոսի 1-ին,Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)մարտի 25-ին և Չիբայում (Ճապոնիա)ապրիլի 9-ին[27][28]։

2016 թվականիմայիսի 18-ին խումբը թողարկում է իր երրորդ մինի ալբոմը «The Clan Part. 1 Lost» անունով, որի գլխավոր երգը «All in»-ը[29]։

Խմբի կազմ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Բեմական անունԻրական անունԾննդյան ամսաթիվՏեղը խմբում
ՌոմանականացումՀայերենՀանգըլՌոմանականացումՀայերենՀանգըլ
ShownooՇյո Նու셔누Son Hyun WooՍոն Հյոն Ու손현우18.06.1992Ավագ, առաջնորդող վոկալիստ, հիմնական պարող
WonhoՎոն Հո원호Shin Ho SeokՇին Հո Սոկ신호석01.03.1993Վոկալիստ, պարող, վիզուալ
MinhyukՄին Հյոկ민혁Lee Min HyukԼի Մին Հյոկ이민혁03.11.1993Վոկալիստ, տրամադրություն ապահովող, վիզուալ
KihyunԿի Հյոն기현Yoo Ki HyunՅու Կի Հյոն유기현22.11.1993Գլխավոր վոկալիստ
HyungwonՀյոնգ Վոն형원Chae Hyung WonՉհվե Հյոնգ Վոն채형원15.01.1994Գլխավոր պարող, վոկալիստ, խմբի դեմք
JooheonՋու Հոն주헌Lee Joo HeonԼի Ջու Հոն이주헌06.10.1994Գլխավոր ռեփեր, լիրիկ
I.MԱյ Էմ아이엠Im Chang KyunԻմ Չանգ Կյուն임창균26.01.1996Ռեփեր, լիրիկ, մակնե

Սկավառակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալբոմներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԱնվանումՄանրամասներԹրեքների ցանկԱմենաբարձր հորիզոնականը
հիթ-շքերթներում
Վաճառք
KOR
[30]
Trespass
  • Թողարկում։ Մայիսի 14, 2015
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. 무단침입 (Trespass)
  2. 출구는 없어 (No Exit)
  3. One Love
  4. 솔직히 말할까 (Honestly)
    (Sistar-ի Դասոմի հետ)
  5. 훔쳐 (Steal Your Heart)
  6. Blue Moon
  7. 인터스텔라 (Interstellar)
    (Yella Diamond-ի հետ և պարը Ջու Հոնի, Հյոնգ Վոնի և I.M-ի)
5
Rush
  • Թողարկում։ Սեպտեմբերի 7, 2015
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. 신속히 (Rush)
  2. Hero
  3. Perfect Girl
  4. Amen
  5. 삐뚤어질래 (Gone Bad)
  6. Broken Heart
3
The Clan, Pt. 1 – Lost
  • Թողարկում։ Մայիսի 18, 2016
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. Ex Girl
    (Mamamoo խմբի Հվիինի հետ)
  2. 걸어 (All In)
  3. 네게만 집착해 (Focus on Me)
  4. 백설탕 (White Sugar)
  5. 반칙이야 (That's Cheating)
  6. Because of U
-
  • KOR: -

Կոլաբներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԿատարող
2014깽값Mad Clown (Ջու Հոնի հետ)
2015Coach MeՀյորին և San E (Ջու Հոնի հետ)
PillowՍոյու և Giriboy (Կի Հյոնի հետ)
0 (Young)Giriboy, Mad Clown և Ջու Յոնգ (No.Mercy-ի Վոն Հոյի, Կի Հյոնի, Ջու Հոնի, Սոկ Վոնի և I.M-ի հետ)
HieutJungigo, Vasco և Nochang (No.Mercy-ի Շյո Նուի, Մին Հյոկի, #Gun-ի, Յուն Հոյի և Հյոնգ Վոնի հետ)
InterstellarՋու Հոն, Հյոնգ Վոն և I.M (Yella Diamond-ի հետ)
FeedbackԲորա (Sistar), Kisum, LilCham, Jace, Adoonga (I.M)
Bad XJ’Kyun (Lucky J) (Ջու Հոնի և Konsoul-ի հետ)
Get LowMad Clown և Ջու Հոն
SoftlyStarship Planet

Սաունդթրեքներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԵրգԱրտիստ
2011«Protect the Boss» OSTNow I KnowՇյո Նու
2015«Orange Marmalade» OSTAttracted WomanՋու Հոն և Կի Հյոն
2015«Mask» OSTA SimilarJunggigo և Ջու Հոն
2015«She Was Pretty» OSTOne More Step[33]Կի Հյոն
2016«Good Night, Teacher» OSTMy LoveMonsta X

Joohyun 1st Mixtape «Middle Finger» («JUNG JI»)

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԿատարող
2015No NoՋու Հոն և BlackNut
Stay StrongՋու Հոն և Flowsik
Flower CafeՋու Հոն, I.M, Sam Ock
RappinՋու Հոն

NuBoyz «1st Mixtape»

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանում
2014우리가NEW구게
깽값
Spotlight
S.O.S
Problems

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԱմսաթիվMV
14.05.2015Trespass[34]
20.05.2015Trespass (Prison Break տարբերակ)[35]
31.05.2015Honestly (Հատուկ տեսահոլովակ)[36]
07.09.2015Rush[37]
12.09.2015Rush (Պարային տարբերակ)[38]
19.09.2015Amen (Հատուկ տեսահոլովակ)[39]
01.10.2015Hero (Rooftop ver.)[40]
17.05.2016Ամբողջ խումբը

Կոլաբներ և մենակատարային գործունեություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԱմսաթիվՏեսահոլովակԱրտիստ
02.01.2015Coach Me[41]San E, Հյորին, Ջու Հոն
15.01.2015Pillow[42]Սոյու, Giriboy, Կի Հյոն
04.02.20150 (YOUNG)[43]Giriboy, Mad Clown, Jooyoung (NO.MERCY-ի Ջու Հոյի, I.M-ի, Կի Հյոնի, Վոն Հոյի և Սեկ վոնի հետ)
12.02.2015Interstellar[44]Ջու Հոն, Հյոնգ Վոն, I.M (Yella Diamond-ի հետ)
27.02.2015Hieut[45]Nochang, Vasco, Junggigo (NO.MERCY-ի Շյո Նուի, Հյոնգ Վոնի, Մին Հյոկի, Յուն Հոյի և #Gun-ի հետ)
27.04.2015Feedback[46]Kisum, LilCham, Jace, Բորա, Adoonga (I.M)
16.07.2015Get Low[47]Mad Clown և Ջու Հոն
31.07.2015You’re beautiful (acoustic ver.)[48]Յու Սընգ Ու, Ջոնգ Մին (Boyfriend), Կի Հյոն
02.12.2015Softly[49]Starship Planet
10.11.2015Flower Cafe[50]Ջու Հոն, I.M, Sam Ock
23.12.2015Rappin[51]Ջու Հոն

Մասնակցությունն այլ արտիստների տեսահոլովակներում

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԱմսաթիվՏեսահոլովակԱրտիստԱնդամ
06.03.2012Joma Joma[52]C-REALՋու Հոն
15.05.2012Sorry But I[53]C-REALՋու Հոն
03.03.2013Talk to my face[54]D-UNITՇյո Նու
22.06.2015Shake It[55]SISTARՎոն Հո, Շյո Նու
29.07.2015You’re beautiful[56]Yu Seung WooԿի Հյոն
06.01.2016You call it romance[57]K.willՀյոնգ Վոն

Ֆիլմագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Շոուներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումՀեռուստաընկերությունԱնդամԴրվագ
2014NO.MERCYMnetԱմբողջ խումբը1-10
Deokspatch1theKԱմբողջ խումբը1-10
2015After School ClubArirang TVԱմբողջ խումբը161, 177
4 Things ShowMnetԱմբողջ խումբը17 (2-րդ եթերաշրջան)
Afreeca TVAfreeca TVԱմբողջ խումբը1-3
Weekly IdolMBC Every1Ամբողջ խումբը200, 201, 216
Yaman TVMnetԱմբողջ խումբը19
SMTM4MnetՋու Հոն1-4
Hello CounselorKBS2Ջու Հոն242
Naver StarcastNaver TV CastI.M, Կի Հյոն
The ICON tvThe ICON tvՋու Հոն
Cool Kiz On the BlockKBS2Շյո Նու114
Radio StarMBCՋու Հոն437
EYEDOLLS5DUCKSԱմբողջ խումբը1-4
K-POP STAR 4SBSՀյոնգ Վոն4-րդ եթերաշրջան
1 VS 100KBS2Հյոնգ Վոն, I.M
Today′s RoomPlayMnetԱմբողջ խումբը7
Meet & GreetM-waveԱմբողջ խումբը
ISACMBCԱմբողջ խումբը
Idol Futsal ChampionshipMBCՋու Հոն, Հյոնգ Վոն
The Qmentary1theKԱմբողջ խումբը
DeokspatchX1theKԱմբողջ խումբը1-10
DeokspatchX²1theKԱմբողջ խումբը1-8
Monsta X-File (V app)NaverԱմբողջ խումբը
MV Bank Stardust 2KBS2Կի Հյոն
2015-2016King of masked singerMBCԿի Հյոն
Monsta X Right NowMnetԱմբողջ խումբը6

Հեռուստասերիալներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումՀեռուստաալիքԱնդամԾնթ.
2015Dorama «Producer»KBS2Ամբողջ խումբըԿամեո
2015Web Drama «High End Crush»SohuԱմբողջ խումբը
2016Վեբ դրամա «Good Night, Teacher / Hello Mr. Right»iQIYIԱմբողջ խումբը

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Melon Music Awards

[խմբագրել |խմբագրել կոդը]

[58]

ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Best New Rookie GroupԱռաջադրված
1theK Performance AwardՀաղթանակ

Mnet Asian Music Awards

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Best New Male ArtistԱռաջադրված
Artist of the YearԱռաջադրված
Next Generation Asian ArtistՀաղթանակ

Seoul Music Awards

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանակարգԱրդյունք
2016Rookie of the yearԱռաջադրված
Best Male Dance PerformanceՀաղթանակ

Golden Disk Awards

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015New Artist AwardԱռաջադրված
Next Generation ArtistՀաղթանակ

Simply K-pop

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Best Rising Star Boy GroupՀաղթանակ

Daum Fancafe Awards

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱնվանակարգԱրդյունք
2015Rising Star AwardՀաղթանակ

Երաժշտական հաղորդումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
ԹվականԱմսաթիվՇոուԵրգԱրդյունք
2015Հունիսի 2The ShowTrespass2-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 15The ShowRush3-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 18Music BankRush3-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 22The ShowRush4-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 27The ShowHero5-րդ հորիզոնական

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,2https://kpopsingers.com/monsta-x-members-group-profile/
  2. «Predebut Շյո Նու». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Lee Hyori - Bad Girls @SBS Inkigayo». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Shin Hoseok predebut». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «Wonho predebut Ulzzang Shidae». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Monsta X's Կի Հյոն predebut». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Minhyuk predebut PLAY PASTAR 6». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «엠넷 TV». Mnet. Արխիվացված էօրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Mnet (K-Pop)». YouTube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. «1theK (원더케이)». YouTube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Mnet and Starship to Launch Survival Program 'No Mercy' to Debut New Hip-Hop Boy Group». www.mnetamerica.com. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «New Artist NO.MERCY intro». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «"NO. MERCY" Survivors to Debut as MONSTA X This Year». Soompi. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Coach Me Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «Pillow Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «0 (YOUNG) Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Interstellar Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. «Hieut Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «Feedback Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «Ջու Հոն feat. BlackNut - No no (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. խումբըkpop.com/article/2015/04/monsta-xs-Ջու Հոն-reported-to-also-join-show-me-the-money-4-lineup-releases-mixtape «MONSTA X's Ջու Հոն reported to also join 'Show Me the Money 4'».{{cite web}}:Check|url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  22. «곡 정보>멜론». www.melon.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  23. խումբըkpop.com/article/2015/05/monsta-x-releases-group-teaser-photos-and-remaining-individual-images-for-their-upcoming-debut «Individual debut teasers Trespass».{{cite web}}:Check|url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  24. «MONSTA X Drops Debut Album and Edgy "Trespass" MV». Soompi. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  25. «DeokspatchX». www.youtube.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. «MONSTA X Returns With "Rush" Second Mini Album». Soompi. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  27. «KCON 2016 Abu Dhabi Sells Out First Round of Concert Tickets».mwave.interest.me. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  28. orionight.«MONSTA X, TWICE, 2PM, Block B and More Join KCON Japan Line Up».Soompi. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  29. ehk38.«Watch: MONSTA X Goes "All In" For Their Comeback MV».Soompi. Արխիվացված էօրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. Gaon Weekly Album Chart
  31. Total sales forTrespass:
  32. Total sales forRush:
  33. խումբըkpop.com/article/2015/10/monsta-xs-Կի Հյոն-takes-one-more-step-in-mv-for-she-was-pretty-ost «MONSTA X Կի Հյոն 'One More Step' MV for 'She Was Pretty' OST».{{cite web}}:Check|url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  34. «Monsta X - Trespass (Official MV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  35. «Monsta X - Trespass (ver.Prison Break)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  36. «Monsta X - Honestly (Special Clip)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  37. «Monsta X - Rush (Official MV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  38. «Monsta X - Rush (Performance ver.)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  39. «Monsta X - Amen (Special Clip)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  40. «Monsta X - Hero (Rooftop ver.)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  41. «San E, Hyolyn, Jooheon - Coach Me». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  42. «Soyou, Giriboy, Kihyun - Pillow». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  43. «Giriboy, Mad Clown, Jooyoung - 0 (YOUNG) (Feat. NO.MERCY)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  44. «Jooheon, Hyungwon, I.M (feat. Yella Diamond) - Interstellar». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  45. «Nochang, Junggigo, Vasco - Hieut (Feat. NO.MERCY)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  46. «Kisum, LilCham, Jace, Bora, Adoonga (I.M) - Feedback». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  47. «Mad Clown & Jooheon - Get Low». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  48. «Yu Seung Woo, Jeongmin (Boyfriend), Kihyun - You're beautiful (acoustic ver.)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  49. «Starship Planet - Softly». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  50. «Jooheon - Flower Cafe Feat. Sam Ock, I.M (Prod. by A June & J Beat)». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  51. «Jooheon - Rappin». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  52. «C-REAL - Joma Joma». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  53. «C-REAL - Sorry But I». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  54. «D-UNIT - Talk to my face». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  55. «SISTAR - Shake It». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  56. «Yu Seung Woo - You're beautiful». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  57. starshipTV (2016 թ․ հունվարի 5).«[MV] 케이윌(K.will)_니가 하면 로맨스(You call it romance) (feat. 다비치 Davichi)». Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  58. «MelOn Music Awards». awards.melon.com. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.

Աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Monsta X» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Չափորոշչային վերահսկողություն
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Monsta_X&oldid=10019888» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp