Met Gala, Տարազի ինստիտուտ, նաև՝Met Ball,Աննա Վինտուրի անվան տարազի ինստիտուտ օգտին ամենամյա դրամահավաքի միջոցառում։ Այն իրենից ներկայացնում է Տարազի ինստիտուտի բաց ամենամյա ցուցադրություն[7]։ Ամեն տարի միջոցառումը նշում է Տարազի ինստիտուտի ցուցադրության թեման. ցուցադրությունը երեկոյան զգեստի թեմա է տալիս, հյուրերն իրենք պետք է ընտրեն իրենց շրջազգեստը՝ ցուցադրության թեմային համապատասխան։
Վոգի նախկին գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդի թողած ժառանգության վրա հիմնվելով՝ 1973 թվականիցMet Gala-ն հայտնի է դարձել որպես ճոխ, ժողովրդային միջոցառում և համարվում էՆյու Յորքի բարձր հասարակության կյանքում կարևորագույններից մեկը[8][9]։
Այն նաև Նյու Յորքում միջոցների հավաքի ամենախոշար միջոցառումն է. 2013 թվականին հավաքվել է 9 միլիոն դոլար, հաջորդ տարում՝ ռեկորդային 12 միլիոն դոլա[10][11][12][13][14]։ Met Gala-ն համարվում է ինստիտուտի ֆինանսավորման ամենանշանակալի աղբյուրներից մեկը, ներդրումների ամբողջ ծավալը 2019 թվականի միջոցառումից հետո գերազանցում է 200 միլիոն դոլարը։ Աննա Վինտուրը Ինստիտուտի ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցրել 1995 թվականից[15]։
Met Gala-ն հիմնադրվել է 1948 թվականին նորաձևության հրապարակախոս Էլինոր Լամբերտի կողմից՝ որպես նոր հիմնադրված Տարազի ինստիտուտի և ամենամյա ցուցադրության բացման համար գումար հավաքելու միջոց։ Առաջին միջոցառումը իրենից ներկայացնում էր աշխարհիկ ընթրիք, որի տոմսը 50 դոլար էր[16]։ Իր գոյության առաջին մի քանի տասնամյակի ընթացքումMet Gala-ն Նյու Յորքի բարեգործական հաստատությունների համար անցկացվող բազմաթիվ ամենամյա արտոնություններից մեկն էր։ Համապատասխանաբար առաջին միջոցառման այցելուները եղել են Նյու Յորքի բարձր հասարակության կամ նորաձևության ինդուստրիայի անդամները։ 1948-1971 թվականներին միջոցառումը անցկացվել էԿենտրոնական պարկում, Ծիածանի սենյակում, Ուոլդոֆ Աստորիայում[17]։
Երբ 1972 թվականին Դիանա Վրիլանդը դարձել է Տարազի ինստիտուտի խորհրդատու, Met Gala-ն սկսել է ավելի գլամուրային միջոցառման վերածվել, չնայած այն դեռ ուղղված էր հասարակությանը[18]։ Միջոցառումը սկսել է կենտրոնանալ հայտնիների վրա և ներգրավել այնպիսի անհատականությունների, ինչպիսիք ենԷլիզբեթ Թեյլորը,Էլթոն Ջոնը,Լայզա Մինելլին,Շերը՝ քաղաքային էլիտայի հետ միասին[17]։ Հենց Վրիլանդի ղեկավարման տարիներինMet Gala-ն առաջին անգամ կայացել է Մետրոպոլիտեն ակումբում[17]։
Met Gala-ն գումար հավաքելու խոշորագույն բարեգործական միջոցառում է, որը ծառայում է որպես ինստիտուտի ամենամյա նորաձևության ցուցադրության բացման տոն[19][20]։ Այդ իրադարձությունից հետո ցուցադրությունը տևում է մի քանի ամիս։ 2014 թվականին անցկացվել է մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը[21]։ Միջոցառումը, որին մասնակցում էին արվեստի, նորաձևության, բարձր հասարակության, կինոյի երաժշտության գործիչները, անցկացվում է Մետրոպոլիտեն կենտոնում 1948 թվականից[22] և համարվում է նորաձևության ինդուստրիայի գլխավոր ամենամյա միջոցառում կարմիր գորգի վրա[20][23][24][25][26]։ Նրա կարմիր գորգերը լայնորեն ցուցադրվում են, քննարկվում և քննադատվում[27][28][29][30]։ Թանգարանը փակ է հանրության համար մայիսի առաջին երկուշաբթի օրը հանդիսավոր միջոցառման պատճառով[31]։
Վոգ ամսագրի գլխավոր խմբագիր ևMet Gala ամսագրի նախագահ Աննա Վինտուրը 1995 թվականից ղեկավարում է ինչպես բարեգործական կոմիտեն, այնպես էլ հրավիրյալների ցուցակը, իսկVogue-ի աշխատակիցներն օգնում են կազմել հրավիրյալների ցուցակը։ 2014 թվականին տոմսերն արժեին 30 000 ԱՄՆ դոլար նրանց համար, ովքեր չեն ընդգրկվել հյուրերի պաշտոնական ցուցակում, այն բանից հետո, երբ գները բարձրացվել են 10 000 դոլարով, որպեսզի բացառիկություն հաղորդեն միջոցառմանը[24][32][33]։ Հյուրերի ամենամյա ցուցակը սահմանափակվում է մոտ 650-700 անձով[34][35]։
Ամեն տարիMet Gala-ն ունի իր թեմատիկան և ներառում է իր մեջ կոկտեյլներ և պաշտոնական ընթրիքներ[36][37]։ Կոկտեյլի ժամանակ հյուրերը ժամանում են, գնում կարմիր գորգով, այցելում տարվա հատուկ թեմատիկ ցուցահանդես և նստում են ճաշելու՝ դիտելով ներկայացումներ ականավոր արտիստներից[35]։ Այս թեման ոչ միայն սահմանում է ամենամյա ցուցահանդեսի տոնը, այլև հյուրերին, ովքեր պետք է հագնվեն տարվա թեմային համապատասխան՝ հանդերձանք ընտրելով աշխարհի առաջատար դիզայներներից[38][39]։