Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Mercedes-Benz Tourismo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mercedes-Benz Tourismo
Ընդհանուր տվյալներ
Տեսակbus model?
ԱրտադրողMercedes-Benz Türk?
Դասcoach?
 Mercedes-Benz Tourismo Վիքիպահեստում
Tourismo
Tourismo
Tourismo
Tourismo

Tourismo, Mercedes-Benz ընկերության միջքաղաքային և տուրիստական բարձրակարգ, հարմարվետ ավտոբուսների տեսակ։ O 350 RHD և SHD մոդելները տարբերվում են թափքի բարձրությամբ և ուղեբեռի բաժնեմասի տարողունակությամբ։ Թուրքական շուկայի համար արտադրվել է О 403 SHD մոդելը։ Բոլոր անիվների կախոցները ինքնակարգավորվող օդաճնշական են, արգելակները՝ սկավառակային։ Ստանդարտ սարքավորումները միացած են ABS և ASR համակարգերին։

Ավտոբուսի առաջնամասն աչքի է ընկնում իր «ծիծաղկոտ» աչքեր-ցոլարձակ լապտերներով և կենտրոնում՝ առջևի վահանակի վրա գտնվող աստղով, որը հնարավորություն է տալիս հասկանալու, որ ավտոբուսը«Մերսեդես-Բենց» տուրիստական ավտոբուսների մոդելների շարքից է։

Կատարյալ հարթ մակերևույթը, գերազանց համաչափությունները, մգեցված ապակիները և հետևի հատվածի դինամիկ արված գծերըավտոբուսին հատուկ գրավչություն են հաղորդում։ Tourismo-ն լավ է նայվում ցանկացած ֆոնի վրա։

2005 թվականի տվյալներով՝ Tourismo-նԵվրոպայում ամենավաճառվող ավտոբուսն է։ 10 տարվա ընթացքում թուրքականMercedes-Benz Türk մասնաճյուղը արտադրել է այդպիսի 10 000 մեքենա։

Եվրոպայում Tourismo-ն տուրիստական ամենատարածված ավտոբուսներից մեկն է։ Ճանապարհներին կարելի է հանդիպել այս ընտանիքի ավելի քան 12 000 ավտոբուսների։

Փոփոխություններ՝ Tourismo O 350 RHD, Tourismo O 350 SHD.

2007 թվականի փոփոխություններ՝ Tourismo /Tourismo M/ Tourismo L (Երկարությունը՝ 12.140 մմ/ 12.960 մմ/ 13990 մմ)։

Տեխնիկական բնութագրեր

[խմբագրել |խմբագրել կոդը]
Mercedes Tourismo O 350 RHD Տեխնիկական բնութագրեր
ՆշանակությունՏուրիստական / VIP
Գաբարիտային չափսեր, մմ11980x2500x3647
Անվային բազա, մմ6250
Նստատեղերի քանակ51+1
Ուղևորներ համար նախատեսված դռների քանակ2
Ուղեբեռի բաժնեմասի տարողունակություն, խմ11,6
ՇարժիչMercedes OM 457 LA
Շարժիչի աշխատանքային ծավալ, լ11,98
Շարժիչի հզորություն, ձիաուժ/րոպե422 / 2200
Պտտման մոմենտ, ՆՄ / ր1900 / 1000
Փոխանցման տուփ6-ст М
Առավելագույն արագություն, կմ/ժ140
Արագության սահմանափակիչ 100 կմ/ժ-ի համար
Mercedes Tourismo /Tourismo M/ Tourismo L (2007 թվականի փոփոխություն) Տեխնիկական բնութագրեր
ՆշանակությունՏուրիստական / VIP
Գրաբարիտային չափսեր, մմ12140 մմ/12960 մմ/13990 մմ x2550x3620
Անվային բազա, մմ6250
Նստատեղերի քանակ51+1+1; 55+1+1; 59+1+1
Ուղևորների համար նախատեսված դռների քանակ2
Ուղեբեռի բաժնեմասի տարողութակություն, խմ9,6 խմ / 9,6 խմ/ 12,1 խմ
ՇարժիչMercedes-Benz ОM 457LA, Եվրո IV, շարքային,
Շարժիչի հզորություն, ձիաուժ/րոպե260 ԿՎՏ(354 ձիաուժ)/ 315 ԿՎՏ(428); 315 ԿՎՏ(428 ձիաուժ)
Փոխանցման տուփMercedes-Benz GO 190/ Mercedes-Benz 210, մեխանիկական, 6+1, հիդրոդինամիկռետարդեր Voith VR 115E

Աղբյուրներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Ամսագիր «Բեռնատար պրեսս», N 7, 2005 թվական։
  2. Ամսագիր «Առևտրային ավտոմեքենաներ», 2006 թվական։
  3. Ամսագիր «Բեռնատարների աշխարհը», 2005 թվական։
  4. EvoBus Russland, 2008 թվական։
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Mercedes-Benz_Tourismo&oldid=7716661» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիա:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp