MacBook Air, MacBook շարքի գերբարակ նոթբուք, որն արտադրվում է երկու տեսակով՝ 11,6 և 13,3 դյույմանոց էկրաններով։
Նոթբուքը ճանաչվում է, որպես աշխարհի ամենաբարակը և Apple նոթբուքերի շարքում այս ապրանքը մի քիչ թույլ է MacBook Pro-ից, սակայն ավելի շարժական և թեթև տարբերակ է։ Ներկա դրությամբ՝ աշխարհի ամենաբարակ նոթբուքի մասին հայտարարությունը, ակտիվ քննարկվում է մամուլում[1]։
Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին MacBook Air-ը2008 թվականի հունվարի 15-ին՝ Macworld Conference & Expo կոնֆերենսի ժամանակ։ Նոթբուքը սկզբից ճանաչվում էր, որպես աշխարհի ամենաբարակը։ MacBook Air նոթբուքերի առաջին մակարդակի համար կար միայն 13,3 դյույմանոց տարբերակը, առաջին մակարդակը ունեցել է Intel Core 2 Duo պրոցեսոր, Intel GMA X3100 վեդիոսկավառակ և 80 գիգաբայթանոց կոշտ սկավառակ։ 2008 թվականի վերջերին ներկայացված է եղել նոթբուէի երկրորդ տարբերակը՝ պրոցեսորը թարմացվել էր ավելի արագով, առանց Penryn CPU-ի և Nvidia GeForce գրաֆիկայի, կոշտ սկավառակի տարողությունը ավելացել էր, իսկ միկրո-DVI վիդեո-անցքը փոխարինվել էր Mini DisplayPort-ով։ 2009 թվականի կեսերին MacBook Pro շարքի թարմացումները, ցույց տվեցին մարտկոցի տարողության զգալի ավելացում։
2010 թվականի հոկտեմբերի 20-ին, ը հրապարակեց վերամշակված՝ 13,3" տարբերակը, բարելավված կորպուսով, քկրանի թույլտվությամբ, մարտկոցով և ֆլեշ-հիշողությամբ, կոշտ սկավառակի տեղը։ Բացի այդ ներկայացված է եղել նոր տարբերակ՝ 11,6" էկրանով, որն համեմատած 13,3" տարբերակի հետ ունեցել է՝ ավելի ցածր գին, քաշ, մարտկոցի տարողություն և արտադրողականություն, սակայն ունեցել է ավելի մեծ արտադրողականություն քան այն ժամանակվա հասարակ նոթբուքերը։ 2011 թվականին արտադրված Macbook Air նոթբուքերը ունեցել են 1,6 կամ 1,7 ԳՀց-անոց երկմիջուկսյին՝ Intel Core i5 կամ 1,8 ԳՀց-անոց Intel Core i7 (13,3" տարբերակում) պրոցեսորներ, Intel HD Graphics 3000 ներդրված գրաֆիկական քարտ 7 4 Գբ օպերատիվ հիշողություն (13,3" տարբերակում)։
2012 թվականի հունիսի 11-ին Apple-ը հրապարակեց թարմացված տարբերակը, անցյալ տարբերակի ֆորմ-ֆակտորով։ Նոր տարբերակը աշխատում է նոր երկմիջուկային Ivy Bridge, Intel Core i5 և Intel Core i7 պրոցեսորներով, ունի 3-րդ մակարդակի 2 հատ USB անցք, նոր 720 փիքսելանոց FaceTime տեսախցիկ և նոր 2-րդ մակարդակի MagSafe անցք։2013 թվականի հունիսի 10-ինWWDC-ի ժամանակ ներկայացված են եղել MacBook Air-ի նոր տարբերակները` 11" և 13". մոդելները ունեցել են նոր Haswell ULT 1,3 ԳՀց, Intel Core i5 պրոցեսոր, որն ունեցել է Turbo Boost մինչև 2,6 ԳՀց (ընտրովի 1.7 Գհց Dual-Core i7, Turbo Boost-ով մինչև 3,3 ԳՀց)։ SSD-ի նվազագույն տարոսղությունը 128 ԳԲ էր։ Ի շնորհիվ նրան, որ նոր նոթբուքը աշխատում է Haswell պրոցեսորով, ի տարբերություն նախորդ տարբերակների` ինքնավար աշխատանքի ժամանակը զգալիորեն շատացել էր։ Այսպիսով, 11" տարբերակը ընդունակ է աշխատել առանց լիցքավորման 9 ժամ, իսկ 13" տարբերակը, մինչև 12 ժամ։ 2014 թվականի տարբերակում Core i5 պրոցեսորի հիմնային հաճախությունը 1,3 ԳՀց-ից (Turbo Boost-ով` մինչև 2,6 ԳՀց) մինչև 1,4 ԳՀց (Turbo Boost-ով` մինչև 2,7 ԳՀց), բարձրագույն կոնֆիգուրացիան, նույնպես ստացավ ավելի արդյունավետ պրոցեսոր` Core i7, 1,7 ԳՀց-ի տեղ 1,8 Գհց-ով։
2017 թ.-ին Apple- ը Intel Core i5-5250U պրոցեսորը փոխարինեց i5-5350U պրոցեսորով ՝ կատարյալի մեջ տարբերություն չթողնելով։ 2017-ի մոդելում RAM- ի 8 գիգաբայթ վերսիան ստանդարտ դարձավ, մինչդեռ 2015-ին դեֆոլտն էր 4 գիգաբայթ։ Որոշ շրջաններում թողարկվեց MacBook Air- ի 2017-ի երկրորդ տարբերակը, որը թույլ տվեց արդիականացված Intel Core i7 պրոցեսոր և 512 գիգաբայթ առավելագույն հիշողություն ՝ փոխարինելով 256 գիգաբայթային սահմանը ավելի հին 2017 մոդելի վրա։ 2017-ի երկու մոդելներն էլ հրաժեշտ են տվել 11,6 դյույմային եկրանով մոդելներին։
Սթիվ Ջոբսը ներկայացնում է նոթբուքը Macworld 2008 կոնֆերենսի ժամանակ
Ծածկոցը և փակիչը առաջվա պես` ամբողջամետաղ են, բոլոր դետալները բավականին կոշտ են։ 13 դյույմանոց տարբերակում օգտագործվում է նույնապես ստեղնաշարային բլոկ, ինչպես բոլոր այլ MacBook-ներում։ Զգալիորեն կոմպակտ` 11 դյույմանոց տարբերակում ստեղնաշարը ունի նույն լայնությունը, սակայն զգալիորեն ավելի քիչ բարձրություն։ Դրա պատճառով ֆունկցիոնալ ստեղների շարքը չափից շատ բարակացավ։ MacBook Air-ի նաշորդ մակարդակում վերադարձրեցին` ժամանակավոր անհետացած ստեղնաշարի լուսավորումը։
MacBook Air-ի 11 և 13 դյույմանոց տարբերակների սենսորային պանելները տարբերվում են համարյա նույնքա, որքն ստեղնաշարերը։ Լայնությունով նրանք նույնանման են, բայց բարձրությունով տարբերվում են` կրտսեր տարբերակի սենսորային պանելի չափսերը կազմում են` 104x62 մմ, իսկ ավագ տարբերակինը` 104x76 մմ։
Երկու տարբերակում ել առկա է միայն երկու USB ացք (սակայն հիմա նրանք` USB 3.0 են), որպես վիդեոանցք օգտագործվում ` միայն` Thunderbolt, իսկ հիշողության քարտեր կարդացող սարքը ավելի կոմպակտ տարբերակում բացակայում է[2]։
nVidia GeForce 320M գրաֆիկական պրոցեսոր с 256 ՄԲ DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ
Intel HD Graphics 3000 գրաֆիկական պրոցեսոր с 256 (11" մոդել) կամ 384 ՄԲ (13" մոդել) DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ
Intel HD Graphics 4000 գրաֆիկական պրոցեսոր с 384 ՄԲ DDR3 SDRAM օպերատիվ հիշողությամբ
Intel HD Graphics 5000 գրաֆիկական պրոցեսոր с 1024 ՄԲ DDR3L SDRAM օպերատիվ հիշողությամբ; OS X 10.9.3-ի հրապարակման հետ VRAM-ի չափսը մեծացված էր եղել, մինչև 1536 ՄԲ
Intel HD Graphics 6000 գրաֆիկական պրոցեսոր с 1536 MB DDR3L SDRAM օպերատիվ հիշողությամբ