| MPEG-4 Part 14 | |
|---|---|
| Ընդլայնում | .mp4 |
| MIME | audio/mp4 և video/mp4 |
| Մշակող | Ստանդարտացման միջազգային կազմակերպություն |
| Ֆորմատի տեսակ | մեդիայի պարունակիչ և մուլտիմեդիա քոնթեյներ |
| Մասն է | MPEG-4? |
| Հիմք | ISO բազայի վրա մեդիա ֆայլ |
| ISO | 14496 |
MPEG-4 Part 14 կամMP4՝ պաշտոնապես հայտնի ինչպես ISO/IEC 14496-14:2003, MPEG-4 ստանդարտի մաս հանդիսացող մեդիակոնտեյների ֆորմատ է։ Օգտագործվում էMPEG-ի մասնագետների խմբով որոշված թվային տեսա և ձայնային հոսքերի, ուղեկցվող տեքստերի, մետատվյալների և պոստերների փաթեթավորման համար։ Ինչպես ժամանակակից մեդիակոնտեյներների մեծ մասը, MPEG-4 Part 14-ը նախատեսում էՀամացանցով հոսքային հաղորդման իրագործման հնարավորություն, նիշքին լրացուցիչ հաղորդվում են տեղեկության հաղորդման համար անհրաժեշտ մետատվյալներ։ Կոնտեյները թույլ է տալիս փաթեթավորել մի քանի ձայնային և տեսահոսքեր, ինչպես նաև ուղեկցվող տեքստեր[1][2][3][4][5]։
MPEG-4 Part 14 կոնտեյներն ընդունում է տվյալների հետևյալ ֆորմատները.
Ներկայումս ամենաշատ կիրառություն է ստացել H.264/MPEG-4 Part 10 ևAdvanced Audio Coding-ի կապը, քանի որ շատ նվագարկիչներ ունեն այդ հոսքերի ապակոդավորման սարքային հնարավորություններ։
Apple ընկերությունն ակտիվորեն օգտագործում է MP4 կոնտեյները, բայց օգտագործում է իր սեփական, ստանդարտով չնախատեսվածնիշքերի (ֆայլ) ընդլայնումներ.
MP4 նիշքերը կարող են պարունակել ստանդարտով որոշված մետատվյալներ, ինչպես նիշքի ստեղծման ժամանակը, տևողությունը, հոսքի լեզվային կոդը, ալբոմի անվանումը, ստեղծագործության իրավական կարգավիճակը և այլն։
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնելMPEG-4 Part 14 կատեգորիայում։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||