MP3, ֆորմատը 3-րդ մակարդակի կոդեկ է՝ մշակվածMPEG խմբի կողմից, լիցենզավորված աուդիոինֆորմացիայի պահպանման ֆայլի համար։
MP3 ֆորմատը համարվում է ամենատարածված և հայտնի թվայինկորուստներով կոդավորման ֆորմատներից մեկը։ Այն լայնորեն օգտագործվում է և օգտագործվում է երաժշտական ֆայլերի մոտավոր ուղարկման համար։ Ֆորմատը կարող է գործել բոլոր հանրահայտօպերացիոն համակարգերի վրա, շարժական նվագարկիչների մեծ մասի և երաժշտական կենտրոնների, DVD նվագարկիչների վրա։
MP3 ֆորմատում օգտագործվում էֆայլերի կորուստներով սեղմմանալգորիթմ, որը մշակվել է տվյլաների չափսի նշանակալի փոքրացման համար, որը անհրաժեշտ է ձայնագրությունը նվագարկելու և ձայնի՝ օրիգինալին շատ մոտիկ (ունկընդիրների մեծամասնության կարծիքով) որակի ապահովման նպատակով։
MP3 ֆայլերը միջինում 128 կբ/վրկ որակով ստեղծելուց դրա և օրիգինալ աուդիո սկավառակի չափսերի հարաբերությունը 1/11 է։ Ինքնին չսեղմված աուդիո ֆորմատով ֆայլերը ունեն 1411,2 կբիթ/վրկ որակ։ MP3 ֆայլերը կարող են ստեղծվել ցածր կամ բարձր որակով, որոնք ազդում են դրա ֆայլի արդյունքների վրա։ Սեղղման սկզբունքը կայանում է որոշ ձայնային հոսքերի ճշգրտության քչացում, ինչը ամենուրեք տարածված ցածր ճշտության սարքերով լսելու լսողության համար գրեթե տարբերակելի չէ։ Տարեց մարդկանց համար ևս, կապված լսողական ապարատի անդառնալի կորուստների հետ, որակը տարբերակելի չէ։ Սակայն բարձր ճշգրտություն ունեցող սարքավորումներով նվագարկման որակը հստակ երևում է։
Այս մեթոդը անվանում ենփսիխոակուստիկա[6]։
Այս դեպքում առաջին փուլում ստեղծվում է ձայնի՝ ընդմիջումների գծանկարային աղյուսակը, ապա դրա վրայից ջնջվում է ինֆորմացիան, որը չի տարբերակվում մարդկային ականջի կողմից, իսկ մնացյալ ինֆորմացիան պահպանվում է կոմպակտ տեսքով։ Այս մոտեցումը նման է սեղմման մեթոդին, որը օգտագործվում է նկարներիJPEG ֆորմատի սեղմման համար։
MP3 ֆորմատը մշակվել է Ֆրաունգոֆերի ինստիտուտի աշխատանքային խմբի կողմից (գերմ.՝Fraunhofer-Institut für Integrierte Schaltungen)։
MP3 ֆորմատի հիմնական մշակման համար ծառայել է փորձարարականASPEC (Adaptive Spectral Perceptual Entropy Coding) կոդեկը։ MP3 ֆորմատով առաջին կոդավորողը դարձել էL3Enc-ը, որը թողարկվել է 1994 թվականին։ Մեկ տարի անց ստեղծվեց առաջին ծրագրային MP3 նվագարկիչը՝Winplay3։
Ալգորիթմի մշակման ժամանակ տեստերը անցկացվում էին բավականին հայտնի ստեղծագործություններին վրա։ Տեստերի մեծ մասը անցկացվում էինՍյուզաննա Վեգիի«Tom's Diner» երգի վրա։ Այստեղից էլ առաջացել է կատակը այն մասին, որ «MP3 ֆորմատը ստեղծվել է Բրանդենբուրգի երգերը հարմարավետ լսելու համար», իսկ Վեգիին անվանեցին «MP3-ի մայր».
ԻնչպեսJPEG, այնպես էլ MP3 ֆորմատը, օգտագործում են սպեկտրային կոտրում՝ համաձայն փսիխոակուստիկայի մոդելի։ Ձայնային ազդանշանը բաժանվում է հավասար կտրվածքների շարունակականություն, որոնցից յուրաքանչյուրը մշակումից հետո փաթեթավորվում է իր սեփական կադրի մեջ։
|
|---|
| | | | Բաժիններ MPEG-1 | |
|---|
| | Բաժիններ MPEG-2 | |
|---|
| | Բաժիններ MPEG-4 | |
|---|
| | Բաժիններ MPEG-7 | |
|---|
| | Բաժիններ MPEG-21 | |
|---|
| | Բաժիններ MPEG-D | |
|---|
|
Մեդիաֆորմատներ |
|---|
| | Վիդեո/Աուդիո | |
|---|
| | Աուդիո | |
|---|
|
|
|---|
| | Կոդեկներ | |
|---|
| | Խոսք/ձայն | |
|---|
| | Առանց կորուստների | |
|---|
| Չափանիշներ և ֆորմատներ | |
|---|
|