«Le Figaro» (ֆր.՝ Le Figaro, ամենահին ֆրանսիական օրաթերթը։ Այն հիմնադրվել է 1826 թվականին՝ Էտյեն Արգոյի և Մորիսոն Ալուայի կողմից։ Թերթն իր անունը ստացել էՊիեռ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի Ֆիգարոյի պատվին։ Թերթի կարգախոսը՝ տպագրված հենց թերթի անվան տակ՝ֆր.՝ Sans la liberté de blâmer, il n’est point d'éloge flatteur («Որտեղ չկա քննադատության ազատություն, այնտեղ ոչ մի գովասանք չի կարող ընդունվել»)։
«Le Figaro»-ն որպես երգիծական շաբաթաթերթ հիմնադրվել է 1826 թվականին[6][7]։ Իր անունն ու կարգախոսը վերցվել էՊիեռ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսից։ Թերթի առաջին հոդվածագիրներն են եղելԱլբերտ Վոլֆը,Էմիլ Զոլան,Ալֆոնս Կառը,Թեոֆիլ Գոթիեն ևԺյուլ Կլարետին։ Այն որոշ չափով՝ մինչև 1854 թվականը, տպագրվել է անկանոն։ 1854 թվականին թերթը գնել է լրագրող Հիպոլիտ դե Վիլմեսանը, որին մոտ տաս տարվա ընթացքում հաջողվել է բարելավել թերթի տպագրությունը։ 1866 թվականից թերթը դարձել է օրաթերթ։ Նրա առաջին օրվա հրատարակությունը՝ 1866 թվականի նոյեմբերի 16-ին, վաճառվել է 56․000 օրինակով։
1914 թվականի մարտի 16-ին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ժոզեֆ Կալիոյի կինը՝ Հենրիետ Կալիոն, մտել է «Le Figaro»-ի խմբագրություն և ատրճանակով կրակել ու սպանել թերթի խմբագիր Գաստոն Կալմետին։ Սպանության պատճառն այն է եղել, որ թերթը հրապարակել է նախարարի մի քանի անձնական նամակ[8]։
1922 թվականին թերթի սեփականատեր է դարձել ֆրանսիացի պարֆյումեր, գործարարՖրանսուա Կոտին։ 1929 թվականի մարտին նա թերթը վերանվանել է պարզապես «Figaro», որը մնացել է մինչև 1933 թվականը[9]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին «Le Figaro»-ն դարձել է Ֆրանսիայի առաջատար թերթը։ Պատերազմից հետո այն դարձել է միջին խավի ձայնը և շարունակել է պահպանել իր առաջնային դիրքերը։
1975 թվականին «Le Figaro»-ն գնել է ֆրանսիացի թերթի մագնատ Ռոբերտ Հերսանտը։ 1999 թվականին «Carlyle Group» խոշորագույն ներդրումային հիմնադրամը ձեռք է բերել թերթի 40% բաժնեմասը, որը վաճառել է 2002 թվականի մարտին։ 2004 թվականի մարտից «Le Figaro»-ն վերահսկվել է ֆրանսիացի գործարար, քաղաքական գործիչ, միլիարդատեր Սերժ Դասոյի (1925-2018) կողմից[10]։
Ըստ որոշ տվյալների թերթն արտացոլում է աջակողմյա կուսակցությունների տեսակետները, այդ պատճառով թերթը պարբերաբար քննադատվում է «ձախակողմյա» հրատարակիչների կողմից[13]։