Kali Linux, ԼինուքսLiveCD, որը ծագել է որպես WHAX-ի և Auditor Security Collection-ի միաձուլման արդյունք։ Նախագիծը ստեղծել են Մատի Ահարոնին (Mati Aharoni) և Մակս Մոզերը (Max Moser)։ Նախևևառաջ ծառայում է անվտանգության թեստերի անցկացման համար։
Kali Linux-ի նախորդը BackTrack-ն է[4], որը ստեղծված է մի քանիLinux-բաշխիչների հիման վրա։ Ի սկզբանե նախատեսված էր Slackware օպերացիոն համակարգով աշխատելու համար, այնուհետև սահուն անցել է դեպիUbuntu: Հետո հիմնականը դարձել էDebian-ը։
WHAX (անվանումը ծագել է White Hat-ից և SLAX-ից) ստեղծվել է ներթափանցման թեստեր անց կացնելու համար։ Ի սկզբանե հիմնված էրKnoppix-ի վրա և կոչվում էր Whoppix: Սակայն Slax-ի վրա հիմնված երրորդ տարբերակի թողարկումից հետո՝ վերանվանվել է WHAX։ Ինֆորմացիոն անվտանգության իսրայելցի մասնագետ Մատի Ահարոնիի կողմից մշակվող WHAX-ը հիմնականում կենտրոնացված էր ներթափանցման թեստեր անց կացնելու վրա։ Բաշխիչը հնարավոր էր դարձնում տարբեր տեղերում գտնվող համակարգիչների օգնությամբ անվտանգության սստուգումը։
Մակս Մոզերը Auditor Security Collection-ը անվտանգության ստուգման համար «շվեյցարական դանակ» է անվանել։ Տվյալ բաշխիչի և WHAX-ը նույնատիպ նպատակները վերջ ի վերջո հանգեցրել են միացման։ Այն ներառում էր ավելի քան 300 գրաֆիկական մենյուների տեսքով գործիքներ։ Դա վերմղվել է BackTrack, իսկ հետո՝ Kali։ Auditor Security Collection-ը ներառում էր knoppix-ի հիման վրա ստեղծվածliveCD։
Երբ բաշխիչը սկսել է կայուն զարգանալ և ուղղվել է օգտատերերի հետ հետադարձ կապի աշխատանքը, մշակողները կենտրոնացվել են կայունության ընդլայման և ֆունկցիոնալության վրա, ինչը փոփոխել է մշակման գործընթացը։ Kali Linux-ի ներկա տարբերակներում ծրագիրների մեծամասնությունը օգտագործվում են առանձին մոդուլների տեսքով, ինչը պարզեցնում է ընդլայնումների ստեղծման ու ուղղումների գործընթացը։
Բաշխիչը ստեղծված է ինֆորմացիոն անվտանգության փորձարկողների համար։ Մատակարարվում էLiveUSB-ի ևliveCD-ի տեսքով․ օգտատիրոջից պահանջվում է բեռնավորվել Kali պարունակող կուտակիչից։ Նաև կա օպերացիոն համակարգը կոշտ սկավառակում տեղադրելու հնարավորություն (պահանջվում է մոտավորապես 2,7 ԳԲ)։ Ներկայումս բաշխիչում ներառված են ծրագրա-տեխնիկական փորձաքննության գործիքներ։ Նաև վարվում են հիերոգլիֆիկ ասիական լեզուների աջակցման աշխատանքներ։
Ծանոթագրություն՝ Kali-յի վերջին տարբերակները մատակարարվում են ISO-կերպարանքի և VMWare-ի համար կերպարանքի տեսքով։ LiveUSB-յի համար հատուկ տարբերակները պարտադիր չեն, քանի որ այժմ ֆլեշ-կրիչում տեղադրումը կարելի է անց կացնելUnetbootin-ի նման ծրագրերի օգնությամբ կամ ձեռքով։ Վիրտուալ մեքենայում Kali-յի օգտագործման ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր վիրտուալիզացման համար նախատեսված ծրագրային ապահովում կարող է աշխատել միայն USB-յով միացված անլար հարմարիչների հետ՝ ինչպես ֆիզիկական (իրական) սարքերի։
- Aircrack-ng՝ անլար ցանցերի հայտնագործման, անլար ցանցերով փոխադրվող երթևեկության խափանման, WEP ևWPA/WPA2-PSK կոդավորման գաղտնաբառերի աուդիտի, այդ թվում նաև անլար ցանցերի թափանցման (Penetration test) համար նախատեսված գործիքների հավաքածու։
- Burp suite
- Ettercap՝ տարբեր հնարավորությունների մեծ քանակ ունեցեղ, բայց հայտնի դարձած ARP-spoofing անց կացնելու կարողությամբ հայտնի դարձած համակարգչային ցանցի անվտանգության վերլուծության համար նախատեսված գործիք։
- Hydra
- John the Ripper
- Maltego
- Kismet
- Metasploit՝ էքսպլոյտների ստեղծման, թեստավորման և օգտագործման համար նախատեսված գործիք։
- Nmap
- OWASP-ZAPԱրխիվացված 2018-03-29Wayback Machine
- sqlmap
- Wireshark (նախկինում՝ Ethereal)
- OWASP Mantra Security Framework՝ pentest-ի համար նախատեսված կատարելագործված Firefox դիտարկիչ։
- Armitage՝ Metasploit-ի համար գրաֆիկական ինտերֆեյս։
- Reaver՝ գործիք, որը թույլ է տալիս ութանիշ թվով Բրուտֆորսի միջոցով, WPS-ի թուլությունները՝ հարձակումներ կատարել WiFi երթուղիչի վրա, նաև թույլ է տալիս երթուղիչից ստնալ WiFi-յի ծածկագիրը։
Գործիքներն ավելի համար օգտագործելու համար նրանք բաժանված են կատեգորիաների՝
Բաշխիչի կազմի մեջ նաև մտնում ենIceweasel,Pidgin,K3b, ևXMMS ծրագրերը։
| Ամսաթիվ | Թողարկում |
|---|
| 2006 թվականի մայիսի 26 | Առաջին թողարկում։ Non-beta version (1.0)։ |
| 2013 թվականի մարտի 13 | Kali linux 1.0 release[5] (Debian-ի հիմքով) |
| 2014 թվականի մայիսի 27 | Kali linux 1.0.7 release[6] |
| 2015 թվականի օգոստոսի 11 | Kali linux 2.0 release[7] |
| 2016 թվականի հունվարի 16 | Kali linux 2016.1[8]. |
| 2016 թվականի օգոստոսի 31 | Kali linux 2016.2[9]. |
| 2017 թվականի ապրիլի 25 | Kali linux 2017.1[10]. |
| 2017 թվականի սեպտեմբերի 20 | Kali linux 2017.2. |
Նոր տարբերակի թողարկումից հետո հները դադարում են օժանդակել։