KPMG International Limited (կամKPMG), մասնագիտական ծառայություններ մատուցող ցանց և հաշվապահական կազմակերպություններիՄեծ քառյակից մեկը (Ernst & Young,Deloitte ևPwC կազմակերպությունների հետ միասին)[1]:
KPMG հապավումը բացվում էKlynveld Peat Marwick Goerdeler[2]: Անվանումն այսպես է ընտրվել, երբ KMG կամ Klynveld Main Goerdeler կազմակերպությունը միաձուլվել է Peat Marwick կազմակերպությանը 1987 թվականին[3]:
Հիմնադրված լինելովՆիդերլանդներում՝ ընկերությունը գործում է աշխարհի 145 երկրներում՝ ունենալով 273,424 աշխատակիցներ:
Ներկայիս գլխամասային գրասենյակըԱմսթելվենում, Նիդեռլանդներ
1816 թվականին Ռոբերտ Ֆլետչերը սկսել է աշխատել որպես հաշվապահ, իսկ 1839 թվականին այն ֆիրման, որտեղ նա աշխատում էր, փոխել է իր անունը և դարձել Robert Fletcher & Co[4]։ Ուիլյամ Բարքլի Տորֆը միացել է ընկերությանը 1870 թվականին՝ 17 տարեկան հասակում և դարձել ընկերության ղեկավար 1891 թվականին՝ կազմակերպությունը վերանվանելով William Barclay Peat & Co։
1877 թվականին Թոմսոն Մաքլինթոքը հիմնել է Thomson McLintock & Co ֆիրմանԳլազգոյում[5]։
1897 թվականին Նյու Յորքում Ջեյմս Մարվիքը և Ռոջեր Միտչելը հիմնադրել են Marwick Mitchell & Co կազմակերպությունը։
1899 թվականին Ֆերդինանդ Ուիլյամ Լաֆրենցը Նյու Յորքում հիմնել է the American Audit Co-ն, որը 1923 թվականին վերանվանվել է FW LaFrentz & Co[6]։
Մոտ 1913 թվականին Ֆրենկ Ուիլբեր Մեյնը Պիտսբուրգում հիմնել է Main & Co[7]:
1917 թվականի մարտին Պիետ Կլայնվելդը և Յաապ Կրայենհոֆը Ամստերդամում ստեղծել են հաշվապահական ընկերություն, որը կոչվել է Klynveld Kraayenhof & Co.
1925 թվականին William Barclay Peat & Co. և Marwick Mitchell & Co. կազմակերպությունները միավորվել են՝ ձևավորելով Peat Marwick Mitchell & Co[8]:
1963 թվականին Main LaFrentz & Co-ն ստեղծվել է Main & Co-ի և FW LaFrentz & Co-ի կազմակերպությունների միաձուլման արդյունքում[9]:
1969 թվականին Thomson McLintock և Main LaFrentz կազմակերպությունները միավորվել են՝ ձևավորելով McLintock Main LaFrentz International-ը։
1979 թվականին Klynveld Kraayenhof & Co. (Նիդեռլանդներ), McLintock Main LaFrentz (Միացյալ Թագավորություն /Միացյալ Նահանգներ) և Deutsche Treuhand-Gesellschaft (Գերմանիա) ֆիրմաները ստեղծել են KMG-ն (Klynveld Main Goerdeler)։ Deutsche Treuhand-Gesellschaft-ի գործադիր տնօրեն Ռայնհարդ Գերդելերը (հականացիստական ակտիվիստ Կարլ Գերդելերի որդին, ով կդառնար կանցլեր, եթե «Վալկիրիա» գործողությունը հաջողվեր) դարձել է KMG-ի առաջին գործադիր տնօրենը: 1987 թվականին KMG-ն և Peat Marwick-ը միավորել են ուժերը՝ ստեղծելով մի ընկերություն, որը հայտնի դարձավ KPMG աշխարհի շատ երկրներում և Peat Marwick McLintock՝ Միացյալ Թագավորությունում[3]:
1991 թվականին ֆիրման վերանվանվել է KPMG Peat Marwick, իսկ 1999 թվականին անունը կրկին կրճատվել է՝ դառնալով KPMG[10]:
1997 թվականի հոկտեմբերին KPMG-ը և Ernst & Young-ը հայտարարել են իրենց միավորման մասին լուրը[11][12]: Այնուամենայնիվ, չնայած PwC-ն միավորման համար տվել է կարգավորող հաստատում, KPMG/Ernst & Young կապը հետագայում դադարեցվել է[13][14]:
2020 թվականին KPMG International Limited-ը գրանցվել էԼոնդոնում,Անգլիա:
2021 թվականի փետրվարին KPMG-ի Միացյալ Թագավորության մասնաճյուղում նշանակվել են առաջին կին ղեկավարները, ովքեր փոխարինել են Բիլ Մայքլին, ով վիճահարույց մեկնաբանություններ անելուց հետո հեռացել են[19]։ Բինա Մեհթային խնդրել են հանդես գալ որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Մերի Օ'Քոննորը ստանձնել է Մայքլի գործադիր պարտականությունները որպես ավագ գործընկերոջ (անգլ.՝senior partner) պաշտոնակատար[20][21]: 2021 թվականի ապրիլին Օ'Քոնորը հեռացել է ընկերությունից[22]:
2021 թվականի նոյեմբերին KPMG-ը վերանայել է իր գործընկերության գործընթացը՝ ներդնելով գործընկերության հինգ մակարդակ, որի ժամանակ գործընկերներից պահանջվում էր կապիտալ ներդնել 150,000-500,000ֆունտ ստեռլինգից սկսած: 2021 թվականի սկզբին բիզնեսի վաճառքից ստացված 115 միլիոն ֆունտ ստերլինգ հասույթի հետ միասին նպատակ ուներ պատրաստվելու մեծ տուգանք վճարելուն (մինչև 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ), որը կարող էր առաջանալ Carillion կազմակերպության հայցից[23]։
2022 թվականի ապրիլին հայտարարվել է, որ KPMG-ն ձեռք կբերեր Միացյալ Թագավորությունում գործող վենչուրային կապիտալի խորհրդատվության ոլորտում մասնագիտացած Acceleris կազմակերպության 50%-ը[24]։
2022 թվականի օգոստոսին KPMG-ն հայտարարել է, որ 2025 թվականին մտադիր է նվազեցնել իր գրասենյակային տարածքը Նյու Յորքում, երբ իր գրասենյակները տեղափոխենՄիդթաուն Մանհեթենից դեպի Հադսոն Յարդս[25]։
2024 թվականի մայիսին KPMG-ի գործընկերները հավանություն են տվելՄեծ Բրիտանիայի ևՇվեյցարիայի մասնաճյուղերի միաձուլմանը, որոնք աշխատում էին աուդիտի, իրավական, հարկային և խորհրդատվական ոլորտներում և տարեկան 4,4 միլիարդ դոլար եկամուտ են ապահովում[26]:
Յուրաքանչյուր ազգային KPMG ընկերություն անկախ իրավաբանական անձ է և հանդիսանում է KPMG International Limited ընկերության անդամ, որ Լոնդոնում է: KPMG International-ը փոխել է իր իրավական կառուցվածքը՝ 2003 թվականին շվեյցարական ասոցիացիայից շվեյցարական օրենսդրությամբ կոոպերատիվի, իսկ 2020 թվականին՝ սահմանափակ պատասխանատվության ընկերության[27]։
Այս կառուցվածքը, որտեղ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տրամադրում է աջակցության ծառայություններ միայն անդամ ընկերություններին, նման է այլ մասնագիտական ծառայությունների ցանցերին: Անդամ ընկերությունները ծառայություններ են մատուցում հաճախորդներին: Նպատակը յուրաքանչյուր անկախ անդամի պատասխանատվությունը սահմանափակելն է[28]:
KPMG-ի նախագահը Բիլ Թոմասն է՝ կանադական KPMG LLP ընկերության նախկին ավագ գործընկեր և գործադիր տնօրեն[29]:
KPMG-ի անդամ որոշ ընկերություններ գրանցված են որպես բազմամասնագիտական կազմակերպություններ, որոնք նաև իրավաբանական ծառայություններ են մատուցում որոշակի իրավական համակարգերում[30]:
Հնդկաստանում, որտեղ կանոնակարգերը թույլ չեն տալիս օտարերկրյա աուդիտորական ընկերություններին գործել[31], KPMG-ն լիցենզավորված է որպես ներդրումային բանկ և աուդիտ է իրականացնում BSR & Co անունով[32]։
2022 թվականի մարտին, ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման, KPMG-ն հայտարարել է, որ իրենց ռուսական և բելառուսական ընկերությունները կլքեն KPMG ցանցը[33]։
KPMG-ն նախընտրելի գործատու էր հաշվապահական Մեծ քառյակի ընկերություններից՝ ըստ CollegeGrad.com-ի[37]: Այն նաև զբաղեցրել է 4-րդ տեղը «50 լավագույն կազմակերպությունները կարիերա սկսելու համար» ցանկում 2009 թվականին՝ ըստ Bloomberg Businessweek-ի[38]:
2012 թվականի սկզբին հաղորդվել էր, որ KPMG-ն ունի մոտ 11000 աշխատակից Մեծ Բրիտանիայում և 9000-ը՝ Չինաստանում և Հոնկոնգում: KPMG-ի գլոբալ փոխնախագահը կանխատեսել է, որ Չինաստանում աշխատողների թիվը 2013 թվականի վերջին կգերազանցեր Մեծ Բրիտանիային[39]:
KPMG-ն համաձայնել է վճարել 125 և 75 միլիոն դոլար՝ համապատասխանաբար Rite Aid և Oxford Health Plans Inc. կազմակերպությունների աուդիտից բխած դատական հայցերը լուծելու համար[40]:
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության և Ներքին եկամուտների ծառայության, օգոստոսին KPMG ընդունել է իր հանցավոր խարդախ արարքը և համաձայնել է վճարել 456 միլիոնԱՄՆ դոլարտուգանքներ, փոխհատուցում և տույժեր՝ որպես ընկերության նկատմամբ քրեական հետապնդումը հետաձգելու մաս: Պայմանագրից բացի, քրեական պատասխանատվության են ենթարկվել ինը անձինք, այդ թվում՝ KPMG-ի վեց նախկին գործընկերները և ընկերության նախկին փոխնախագահը[43]:
Ամերիկյան Fannie Mae անշարժ գույքի կառավարման ընկերությունը դատի է տվել KPMG-ին սխալ գործունեության համար՝ սխալ տարեկան ֆինանսական հաշվետվություններ հաստատելու համար[44]:
Փետրվարին KPMG Germany-ն մեղադրվել է Siemens-ում կասկածելի ծագում ունեցող վճարումներն անտեսելու համար[45]: 2008թ. նոյեմբերին Siemens-ի վերահսկիչ խորհուրդը առաջարկել է աշխատել Ernst & Young-ի հետ[46]:
Փետրվարին KPMG-ի դեմ դատական գործ են հայցել հարավաֆրիկյան մի խումբ թոշակառուներ, ովքեր միլիոններ են կորցրել Leaderguard Spot Forex-ում (LSF) ներդրումներ կատարելիս (արտարժույթի ներդրումային սխեմա, որը ապահովում են KPMG-ին և Դանիայի Saxo Bank-ը)[47][48]:
Մարտին KPMG-ին մեղադրանք առաջադրեց New Century Financial կազմակերպությունը՝ «անպատշաճ և անխոհեմ գործելաոճ» ցուցաբերելու մեջ[49], իսկ KPMG-ը համաձայնեց վճարել 80 միլիոն դոլար՝ Xerox-ի բաժնետերերի՝ մանիպուլացված շահույթի մասին հաշվետվությունների պատճառով[50]։
Կանադայի եկամուտների գործակալությունը KPMG-ին մեղադրել է հարկերից խուսափելու սխեմաներին աջակցելու մեջ։ «Կանադայի եկամուտների գործակալությունը պնդում է, որ KPMG-ի հարկային հատվածն իրականում «խարդախություն» էր, որը նպատակ ուներ խաբելու հարկային մարմիններ»[51]:
Կանադայի եկամուտների գործակալությունը համաներում է առաջարկել KPMG-ի այն հաճախորդներին, որոնք բռնվել են Մեն կղզում հարկերից խուսափելու օֆշորային սխեմայում[52]:
Ապրիլին Դուբայի դատարանը KPMG-ին պարտավորեցրել է վճարել 850 միլիոնդիրհամ (մոտ 231 միլիոն ԱՄՆ դոլար) մի խումբ ներդրողների, ովքեր պնդել են, որ իրենք գումար են կորցրել KPMG-ի հաճախորդներից The Abraaj Group կազմակերպության վատ որակի աուդիտի պատճառով[53]:
Ապրիլին Մեծ Բրիտանիայի հաշվապահական հաշվառումը կարգավորող Ֆինանսական հաշվետվությունների խորհուրդը տուգանել է KPMG-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղին 1 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար) իր հաճախորդի՝ TheWorks.co.uk plc-ի 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պահանջները չկատարելու համար:
Ֆինանսական հաշվետվությունների խորհուրդը ապրիլին տուգանել է KPMG-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղին 875,000 ֆունտ ստեռլինգով (մոտ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար)՝ իր հաճախորդի՝ Luceco ընկերության 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պահանջները չկատարելու համար, մասնավորապես՝ գույքագրման ծախսերի սխալները[54]:
Հուլիսին KPMG-ի հոլանդական մասնաճյուղի ավելի քան 100 աշխատակիցներ ամեն տարի խաբել են իրենց քննությունների արդյունքները վերջին հինգ տարիների ընթացքում[55]։
Օգոստոսին KPMG-ի ավստրալական մասնաճյուղը մեղադրվել է ուռճացված հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու և Ավստրալիայի պաշտպանության դեպարտամենտին չաշխատած ժամերի համար ևս վճար գանձելու մեջ: Հաղորդվում է, որ KPMG-ն այս գերատեսչությունից գանձել է 1,8 միլիարդ ավստրալիական դոլար (մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար) վերջին տասնամյակի ընթացքում[56]:
KPMG-ի աշխատանքը քննադատել են երեք տարածաշրջանային բանկերի աուդիտների մեջ, որոնք փլուզվեցին 2023 թվականին՝ Signature Bank, First Republic Bank և Silicon Valley Bank (SVB)[57][58]։
2012թ.-ին KPMG-ն Microsoft-ի հետ գործարք կնքեց Պուերտո Ռիկոյի կառավարության հետ՝ 0% հարկային դրույքաչափի հնարավորություն ստանալու համար, ինչը թույլ էր տալիս Microsoft-ին վաճառել իր մտավոր սեփականությունը 85 հոգանոց տեղական գործարանին: Տարիներ պահանջվեցին, որպեսզի Ներքին եկամուտների ծառայությունը (անգլ.՝The Internal Revenue Service (IRS)) բացահայտի սխեման[59]:
Շվեդական անդամ ընկերությունը եղել է շվեդ բիաթլոնիստուհի և աշխարհի վեցակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական մեդալակիր Մագդալենա Ֆորսբերգի գլխավոր հովանավորը: Ֆորսբերգն իր մարզական կարիերային զուգահեռ աշխատում էր որպես հարկային խորհրդատու KPMG-ի՝Սունդսվալ քաղաքում գտնվող գրասենյակում[60]:
2008 թվականի փետրվարին Ֆիլ Միքելսոնը, որը աշխարհի լավագույն գոլֆիստներից մեկն էր, կնքեց եռամյա հովանավորչական պայմանագիր KPMG-ի հետ: Որպես համաձայնագրի մաս, Միքելսոնը պետք է կրեր KPMG լոգոն իր հագուստի վրա մարզական բոլոր ելույթների ժամանակ[61]: Հովանավորությունը տևեց մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը, երբ երկու կողմերը փոխադարձաբար բաժանվեցին այն մեկնաբանություններից հետո, որոնցում Միքելսոնը Սաուդյան Արաբիային անվանեց «վախկոտ», բայց անտեսեց երկրի մարդու իրավունքները՝ ի շահ PGA Tour-ի[62]:
Կանադական ընկերությունը հովանավորում էր դահուկորդ Ալեքսանդր Բիլոդոն, ով 2010 թվականին Վանկուվերի Օլիմպիական խաղերում առաջին ոսկե մեդալը նվաճեց Կանադայի համար: Ալեքսանդրի հայրը հարկային մասնագետ է Մոնրեալի գրասենյակում[63][64]։
2014 թվականին KPMG և McLaren Technology Group կնքել են տասը տարվա ռազմավարական դաշինք՝ McLaren Applied Technologies-ի կանխատեսող վերլուծություններն ու տեխնոլոգիաները KPMG-ի աուդիտի և խորհրդատվական ծառայություններում կիրառելու համար: KPMG-ի լոգոտիպը տեղադրվել է McLaren F1 թիմի մեքենաների շարժիչի վրա[65][66]: KPMG-ն դադարեցրել է համագործակցությունը 2017 թվականին, և McLaren-ը նմանատիպ համագործակցության դաշինք մրցակից Deloitte հետ[67][68]:
2016 թվականից ի վեր KPMG-ն հանդիսանում է Բրեյն Բարի՝Բուդապեշտում կազմակերպվող ապագայի ամենամյա փառատոնի ռազմավարական հովանավորը[69]։
2011 թվականին ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի լավագույն աութսորսինգի խորհրդատուների ցանկում՝ հաշվի առնելով ընկերության փորձը, համաշխարհային հասանելիությունը[70][71]: Այդ նույն տարում ընկերությունը ընդգրկվեց Working Mother of Fame Hall-ում՝ 15 տարի պարգևատրելով որպես 100 լավագույն ընկերություններից մեկը աշխատող մայրերի համար[72]:
↑This is illustrated in the cases involving Parmalat where clients sought to hold Deloitte (the Swiss Verein) and Grant Thornton International (a UK company providing administrative services to its members) liable for the negligence of other member firms.