Inkscape |
---|
 |
Տեսակ | վեկտորային գրաֆիկական խմբագրիչ |
---|
Հեղինակ | Ted Gould?, Bryce Harrington?, Nathan Hurst? և MenTaLguY? |
---|
Նախագծումը՝ | Bulia Byak?, Johan B. C. Engelen?[1] և Peter Moulder? |
---|
Գրված է՝ | C++[2] և Սի (ծրագրավորման լեզու) |
---|
Ինտեսֆեյս | GTK |
---|
ՕՀ | Լինուքս, Windows, մաքՕՍ, յունիքսանման օպերացիոն համակարգ և բազմապլատֆորմ |
---|
Առկա է | ալբաներեն, ամհարերեն, արաբերեն, հայերեն, ասսամերեն, ադրբեջաներեն, բասկերեն, բելառուսերեն, բենգալերեն, Բոդո, բրետոներեն, բուլղարերեն, կատալաներեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, Dogri?, հոլանդերեն, ձոնգքհա, անգլերեն, էսպերանտո, էստոներեն, պարսկերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատի, եբրայերեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, ինդոնեզերեն, իռլանդերեն, իտալերեն, ճապոներեն, կաննադա, քաշմիրի, քմերերեն, ռուանդերեն, կոնկանի, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, մակեդոներեն, մայտհիլի, մալայլամ, Meitei?, մարաթհի, մոնղոլերեն, նեպալերեն, բուկմոլ, նյունորսկ, օրիա, փենջաբերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սանսկրիտ, Santali?, սերբերեն, սինդհի, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թամիլերեն, տելուգու, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ուրդու, վալենսերեն, վիետնամերեն և Standard Taiwanese Mandarin? |
---|
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 11,2003[3][4] |
---|
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Scalable Vector Graphics[5] |
---|
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Scalable Vector Graphics[5] |
---|
Արտոնագիր | GPL 3.0+?[6][7][8] |
---|
Հիմք են ծառայել | Sodipodi?[9] |
---|
Մասն է | Software Freedom Conservancy?[10] |
---|
Անվանված է | թանաք[11] և բնատեսարան |
---|
Սխալնելի հայտման էջ | inkscape.org/report |
---|
Կայք | inkscape.org(անգլ.) |
---|
Ելակոդ | gitlab.com/inkscape/inkscape |
---|
Inkscape Վիքիպահեստում |
Inkscape (ինքսքեյփ),ազատ կոդով վեկտորային գրաֆիկական խմբագրիչ, ընդհանուր նշանակության նկարչական և տեխնիկական աշխատանքների համար։ Շնորհիվ ազատSVG ֆորմատի հետ աշխատելու հնարավորությանը, որի մշակումներն արվում ենհամացանցի համաշխարհային կոնսորցիումի (W3C) չափորոշիչներով, ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս։ Քանի որSVG-ն հիմնված է նշագծմանXML լեզվի վրա, նրա համար հնարավոր է ստեղծել ընդլյանումներ, ինչից օգտվում են Inkscape֊ի հեղինակները[12]։ Ծրագիրը թողարկված էGNU General Public License արտոնագրի պայմաններով։
Inkscape-ի պատմությունը սկզիբ է առնում2003 թ․, երբ մի խումբ ծրագրավորողները և ծրագրավորման հմտություններ ունեցող դիզայներները, չբավարարվելովSodipodi վեկտորային գրաֆիկայի խմբագրիչի զարգացմամբ, որոշեցին ստեղծել վերջինից ճյուղավորումը (fork)[13], որն անվանեցին Inkscape։ Այդ ժամանակ գոյություն ուներԼինուքս ՕՀ–ում աշխատող ևս երկու վեկտորային խմբագրիչ , Sodipodi և SKetch (վերջինս անվանափոխվեց Skencil), սակայն իրանց զարգացումը ժամանակի հետ կանգնեց։ Inkscape 0.91 տարբերակում ավելացվեց բազում նոր հնարավորություններ և վերացվեց ավելի քան 700 սխալ, որոնք թույլ էր տրվել 0.48 տարբերակում։ Փոփոխությունների շնորհիվ Inkscape-ը դարձավ ավելի պատրաստ առօրյա կիրառման համար[14]։ Inkscape-ը փաստացի դարձավ իր ոլորտի ամենատարածված ազատ խմբագրիչը։
- ՀիմնվածSVG v1.1 տարբերակի վրա, որը պարունակում է մի շարք ընդլայնումներ (ֆունկցիոնալությունն ավելացնելու համար)։
- Inkscape-ում SVG-ն կարելի է արտահանել Plain SVG ձևաչափով։
- Փաստաթղթերը հնարավոր է պահպանել և բացել սեղմված վիճակում՝ օգտագործելով gzip սեղմիչի ալգորիթմը։
- SVG խմբերի օգտագործում որպես շերտեր։
- Մուտք․SVG,SVGZ,CGM,EMF,DXF,EPS,PostScript,PDF,AI (9.0 և ավելի բարձր),CorelDRAW,Dia,Sketch,PNG,TIFF,JPEG,XPM,GIF,BMP,WMF,WPG,GGR,ANI,ICO,CUR,PCX,PNM,RAS,TGA,WBMP,XBM,XPM,ANI.
- Ելք․PNG,SVG,EPS,PostScript,PDF 1.4,Dia,AI,Sketch,POV-Ray,LaTeX,OpenDocument Draw,GPL,EMF,POV,DXF։
Inkscape-ը կարող է խմբագրել և պահպանել ամբողջ PDF փաստաթղթի ընդամենը մեկ էջ։
Inkscape-ի մշակողները հաճախ են շփվումGIMP ևScribus թիմերի հետ և բազմիցս հանդիպում են Libre Graphics Meeting ամենամյա կոնֆերանսին։ Inkscape-ի օգտագործողները և մշակողները հանդիսանում ենOpen Clip Art Library վեկտորային պատկերների ազատ գրադարանի զգալի մասի հեղինակներ[15]։ Բացի այդ, ծրագիրն ակտիվորեն օգտագործում ենOpen Street Map նախագծի մասնակիցները։
- համակարգային ռեսուրսների ահռելի մեծ պահանջը[16] և դրանց դանդաղ կիրառումը,
- ներմուծման մի շարք ֆիլտերի բացը[17]
- SWF արտածելու հնարավորության բացակայություն
- գրաֆիկական մի քանի ծրագրերի ֆորմատներ արտածելու բացակայություն (Adobe, CorelDraw)։
Վեկտորային գրաֆիկական խմբագրիչներ |
---|
| Ազատ և բաց | |
---|
| Պատենտավորված | |
---|
|