| IZ*ONE | |
|---|---|
| Ժանրեր | քեյ փոփ և ջեյ փոփ |
| Գործունեություն | օգոստոսի 31,2018 -ապրիլի 29,2021 |
| Լեյբլ | EMI Records Japan?, CJ E&M Music and Live և KT Genie Music? |
| Պարգևներ | |
| Կայք | iz-one.co.kr izone-official.com iz-one.co.kr/en/ |
IZ*ONE (կորեերեն՝아이즈원,ճապ.՝アイズワン), հարավկորեա-ճապոնականգըրլ-բենդ[2]՝ կազմավորված 2018 թվականին «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով[3]։ Խումբը գոյություն է ունեցել 2,5 տարի։ Խումբը բաղկացած էր 12 մասնակցից, որոնցից 9-ը տարբեր գործակալություններից կորեացի աղջիկներ էին և 3 աղջիկ ճապոնական «AKB48» այդոլ խմբից։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Color*Iz» մինի ալբոմով։ Նրանց պայմանագրերի ժամկետի ավարտից հետո խումբը պաշտոնապես լուծարվեց 2021 թվականի ապրիլի 29-ին։
IZ*ONE-ը դեբյուտով հանդես է եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին իրենց մինի «Color*Iz» ալբոմով։ Դեբյուտով հանդես գալուց հետո խումբը անմիջապես կոմերցիոն հաջողություն գրանցեց՝ վաճառելով ավելի քան 225,000 օրինակ և զբաղեցնելով 2-րդ տեղըՀարավային Կորեայի «Gaon Album Chart»-ում։ Բացի այդ, և՛ ալբոմը, և՛ նրա գլխավոր «La Vie en Rose» սինգլը հայտնվեցին Billboard «World Albums» և «World Digital Songs» չարթերում[4]։ Արդյունքում խումբը ճանաչվել է «Տարվա արտիստ» մի քանի մրցանակաբաշխություններում, այդ թվում՝ «Golden Disc Awards»-ում և «Seoul Music Awards»-ում։
Խմբի ճապոնական դեբյուտային սինգլը՝ «Suki to Iwasetai»-ը, թողարկվել է 2019 թվականի փետրվարի 6-ին «UMG EMI» գործակալության լեյբլի ներքո։ Հասնելով 2-րդ համարին «Oricon Singles Chart»-ում և վաճառելով ավելի քան 250,000 օրինակ՝ սինգլըՁայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայի կողմից արժանացել է պլատինե հավաստագրի[5]։
Խումբը ղեկավարվում էր «Off the Record Entertainment» և «Swing Entertainment» գործակալությունների կողմից Հարավային Կորեայում և «EMI» գործակալության կողմից Ճապոնիայում։
IZ*ONE-ը դեբյուտից ի վեր թողարկել է երկուստուդիական ալբոմ (մեկը կորեական և մեկը ճապոնական), յոթ մինի ալբոմ (չորս կորեական և երեք ճապոնական)։ Չնայած պայմանագրի երկարաձգմանն ուղված նախնական բանակցությունների՝ «Mnet»-ը 2021 թվականի մարտի 10-ին հաստատեց, որ խումբը պաշտոնապես կլուծարվի նույն թվականի ապրիլին։
2021 թվականի ապրիլի 29-ին խումբը պաշտոնապես լուծարվեց անդամների հետ կնքված պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով։
«IZ*ONE» անունը ընտրվել է «Produce 48» պաշտոնական կայքի միջոցով ցանցի օգտատերերի կողմից և հաստատվել«CJ E&M» հարավկորեական մեդիա ընկերության կողմից[6]։ «IZ»-ը 12 թիվն է, որը նշանակում է 12 անդամ։ «ONE»-ը թարգմանվում է որպես «մեկ», ինչը նշանակում է, որ նրանք միավորված են մեկ խմբի մեջ։ Արդյունքը՝ «12-ը 1»-ում։
«IZ»-ի և «ONE»-ի միջև գտնվող աստղը (*) մատնանշում էկենդանակերպի նշանները։ Երկրպագուների ակումբի անվանումն է WIZ*ONE («Վիզուան»)։
IZ*ONE-ը ստեղծվել է «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով, որը հեռարձակվել է հունիսի 15-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում«Mnet» հեռուստաալիքով։ Շոուն համատեղ ստեղծվել է «Produce 101» ֆրանշիզայի և ճապոնական «AKB48» այդոլ խմբի կողմից[7]։ 96 մասնակիցներից քվեարկությամբ ընտրվել են 12 հաղթողներ[8]։
Մինչ «Produce 48»-ը, մի քանի անդամներ արդեն ակտիվ էին երաժշտական ոլորտում։ 2014 թվականին Հիտոմին դեբյուտով հանդես է եկել որպես «AKB48» խմբի անդամ։ Մինչ «HKT48» խմբում իր դեբյուտով հանդես գալը Սակուրան նկարահանվել է «Առյուծ արքան» մյուզիքլում, որը «Shiki Theatre Company» ընկերության արտադրանք էր[9]։ 2005 թվականին Նակոն նկարահանվել է «Հպում» ֆիլմում, որը հիմնված է համանուն մանգայի վրա[10]։ 2014 թվականին Ընբին առաջին անգամ հանդես եկավ «Ye-A» խմբի հետ՝ Կա-Զու բեմական անունով, սակայն խումբը հետագայում ցրվեց։ Հեվոնը պետք է լիներ «DayDay»-ի (դեբյուտը չեղարկվել է) և «The Ark»-ի (Հեվոնը լքել է ընկերությունը) անդամ[11]։Չեյոնը իր քրոջ՝Չերյոնի հետ, մասնակցել է «SBS» հեռուստաալիքի կողմից ստեղծված «K-pop Star 3» ռեալիթի շոուին, և «JYP Entertainment»-ի կողմից կազմակերպված «SIXTEEN» շուուում, որը հերարձակվել է «Mnet»-ում[12]։ Ի վերջո Չեյոնը, թողնելով «JYP Entertainment»-ը, 2017 թվականին միացել է «WM Entertainment»-ին, մինչդեռ Չերյոնը մնացել է «JYP» խմբում և ստաժավորվլ, ինչի արդյունքում դեբյուտով հանդես է եկել«Itzy» խմբում։ 2017 թվականին Յուրին մասնակցել է «Mnet»-ի «Idol School» գոյատևման շոուին, որտեղ զբաղեցրել է 15-րդ տեղը[13]։ Մինջուն դերասանուհի էր, և նրա ամենահայտնի հեռուստահաղորդումն է «Temped»-ը, որտեղ նա խաղում էր Չոյ Սոջիի դերը։ Այն հեռարձակվում էր «MBC» հեռուստաալիքով[14][15]։ Յուջինը որպես մոդել հանդես է եկել «Acuvue» ոսպնյակների ապրանքանիշի համար և հայտնվել գովազդներու[16] մ։
Ճապոնացի մասնակիցները ընդմիջումներ են վերցրել իրենց խմբերում, որպեսզի կարողանան կենտրոնանալ «IZ*ONE»-ի գործունեության վրա[17]։
2018 թվականի սեպտեմբերին «Off the Record Entertainment»-ը հայտարարեց, որ իրենք ստանձնում են IZ*ONE-ի ղեկավարությունը։ Մինչ այդ պահը IZ*ONE-ը պետք է հայտնվեր «Stone Music Entertainment» և «Pledis Entertainment» լեյբլների տակ[18][19]։

Հոկտեմբերի 29-ին Սեուլի ժամանակով ժամը 18:00-ին «Stone Music Entertainment»-ի Յություբյան ալիքում թողարկվել է«Color*Iz» «La Vie en Rose» ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը[20]։ «COLOR*IZ Show-Con» խորագրով դեբյուտային համերգի տոմսերը սպառվել են ընդամենը մեկ րոպեում[21][22]։ Ալբոմի թողարկման առաջին օրը վաճառվել է 34000 օրինակ, ինչը ռեկորդ է սահմանել աղջիկների խմբի դեբյուտային ալբոմից 24 ժամվա ընթացքում վաճառքի ամենաբարձր քանակով[23]։ «La Vie en Rose» տեսահոլովակը 24 ժամում հավաքել է 4,5 միլիոն դիտում՝ սահմանելով K-Pop ժանրում առաջին 24-ժամյա դեբյուտային տեսահոլովակի դիտումների ռեկորդը՝ գերազանցելով«Wanna One» խմբին[24]։ Նոյեմբերի 8-ին IZ*ONE-ը հաղթեց «M Countdown» երաժշտական շոուում՝ սահմանելով հեռուստաշոուի ամենաարագ հաղթանակի ռեկորդը դեբյուտից ի վեր (10 օր)[25]։
Դեկտեմբերի 10-ին «IZ*ONE»-ը «Mnet Asian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Լավագույն նոր կատարող» մրցանակին[26][27]։
Դեկտեմբերի 6-ին «Off the Record Entertainment»-ը հայտարարեց, որ «IZ*ONE»-ը պայմանագիր է կնքել ճապոնական «EMI Records» ձայնագրման լեյբլի հետ։ Ճապոնական դեբյուտը կայացել է 2019 թվականի փետրվարի 6-ին[28][29]։
Դեկտեմբերի 15-ին Սակուրան և Նակոն մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու «HKT48»-ի 8-րդ տարեդարձի առիթով համերգին, բայց որպես «IZ*ONE»-ի անդամներ՝ ասեկոսեներից խուսափելու նպատակով[30]։
2019 թվականի հունվարի 5-ին IZ*ONE-ը շահեց «Տարվա նորեկ» մրցանակը «Golden Disc Awards» մրցանակաբաշխության ժամանակ, իսկ հունվարի 15-ին՝ «Նոր արտիստի համար մրցանակը» «Seoul Music Awards» մրցանակաբաշխությունում[31][32]։
Հունվարի 20-ին IZ*ONE-ն անցկացրեց «Suki to Iwasetai»-ի խորագրով ճապոնական դեբյուտային շոուքեյսը «Japan Tokyo Dome City Hall» համերգասրահու[33]։ Փետրվարի 6-ին IZ*ONE-ի Յութուբյան ալիքում թողարկվեց «Suki to Iwasetai» երգի տեսահոլովակը՝ մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով 5 միլիոն դիտում[34]։ Ճապոնական «Oricon» չարթում երգը զբաղեցրել է երկրորդ տեղը][35]։
Մարտի 9-ին անգլիացի դիջեյ և պրոդյուսերՋոնաս Բլուն թողարկեց իր 2018 թվականի «Rise» սինգլի նոր տարբերակը, որում մասնակցություն է ունեցել IZ*ONE-ը[36]։ Ապրիլի 1-ին խումբը թողարկեց իր երկրորդ մինի ալբոմը՝ «Heart*Iz» վերնագրով, «Violeta» գլխավոր սինգլով[37]։ «Heart*Iz» ալբոմից վաճառվել է ավելի քան 132,109 օրինակ առաջին շաբաթվա ընթացքում՝ սահմանելով նոր ռեկորդ աղջիկների խմբի համար[38]։
Հունիսի 7-9-ը IZ*ONE-ը Սեուլի «Jamsil Indor Stadium» մարդահալիճում անցկացրեց իր առաջին մենահամերգը[39]։ Առաջին երկու համերգների բոլոր տոմսերը սպառվելուց հետո դրանց ավելացավ ևս մեկ համերգ՝ հունիսի 7-ին[40]։
Սեպտեմբերի 25-ին IZ*ONE-ը թողարկեց իր երրորդ ճապոնական սինգլը՝ «Vampire» վերնագրով[41]։
Նոյեմբերի 11-ին խումբը պետք է թողարկեր իր առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Bloom*Iz»-ը[42]։ Այնուամենայնիվ, թողարկումը հետաձգվեց Mnet-ի «Produce 101» ռեալիթի շոուում ձայների մանիպուլյացիայի հետաքննության պատճառով[43][44]։ Բացի այդ, IZ*ONE-ի շոուքեյսը, առաջխաղացումները և մի քանի հյուրերի ելույթները չեղյալ են հայտարարվել և հետաձգվել[44][45][46][47][48][49], ինչը ներառում էր նաև նրանց համերգային «Eyes on Me: The Movie» ֆիլմի թողարկումը[50]։ Նոյեմբերի 28-ին դադարեցվեցին նաև «IZ*ONE»-ի ճապոնական փռոմոուշենը[51]։
2020 թվականի հունվարի 6-ին «CJ ENM» ընկերությունը և խումբը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ վերսկսելու գործունեությունըվ[52]։ Փետրվարի 17-ին խումբը թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Bloom*Iz»-ը[53][54]։ Փետրվարի 23-ին «Bloom*Iz»-ը գերազանցեց աղջիկների խմբի առաջին շաբաթվա վաճառքի ընթացիկ ռեկորդը «Hanteo»-ում՝ 356,313 օրինակով՝ վաճառվելով առաջին 7 օրվա ընթացքում՝ լինելով նաև առաջին խումբը «Hanteo»-ի պատմության մեջ, որը գերազանցել է 300,000 վաճառքի շեմը։ «IZ*ONE»-ի առաջին հաղթանակը «Fiesta» երգի համար եղել է «The Show»-ում փետրվարի 25-ին։
Մայիսի 12-ին հայտարարվեց, որ խումբը վերադառնալու է ամռանը իրենց «Iz*One Chu» ռեալիթի շոուի երրորդ սեզոնի հետ միասին։ Մայիսի 19-ին հաստատվեց, որ խումբը հունիսի 15-ին կթողարկի իր երրորդ մինի ալբոմը՝ «Oneiric Diary»-ն։ Հունիսի 15-ին ընկերությունը հայտարարեց, որ տեսահոլովակի թողարկումը հետաձգվելու է հունիսի 16-ին, իսկ իրենց կատարմամբ տեսահոլովակը և ալբոմը կթողարկվեն՝ ըստ նախնական ժամանակացույցի։ Խումբն իր ալբոմի շնորհանդեսն անցկացրել է «Mnet»-ի երկրորդ «M2» ալիքով։ «Oneiric Diary» ալբոմից վաճառցեց ավելի քան 510,000 օրինակ «Gaon»-ում և արժանացավ կրկնակի պլատինե հավաստագրի օգոստոսի 6-ին՝ դառնալով աղջիկների խմբի առաջին ալբոմը Հարավային Կորեայում[55][56]։
2021 թվականի մայիսի 15-ին Միավակի Սակուրան հաստատեց իր գործունեության ավարտը «HKT48» խմբում՝ հայտարարելով հունիսի 19-ին կայանալիք իր հրաժեշտի համերգի մասին[57]։
2021 թվականի օգոստոսի 5-ին «Woollim Entertainment»-ը հայտարարեց, որ Քվոն Ըն Բին պատրաստվում է հանդես գալ որպես մենակատար և ամսվա վերջին կթողարկի իր դեբյուտային ալբոմը։ Օգոստոսի 24-ին Ըն Բին հանդես եկավ սոլո դեբյուտով իր առաջին՝ «Open» մինի-ալբոմով։
Քան Հեվոնը որպես դերասանուհի դեբյուտով հանդես է եկել «Լավագույն սխալ» վեբ դրամայի 3-րդ սեզոնում[58]։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին նա թողարկեց իր առաջին հատուկ ձմեռային ալբոմը՝ «W» վերնագրով[59]։
Չո Յու Րին իր մենահամերգով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին՝ ներկայացնելով «Glassy» սինգլ ալբոմը[60]։
Դեկտեմբերի 1-ին Ան Յուջինը և Ջանգ Վոն Յանգը հանդես են եկել որպես «Starship Entertainment»-ի նոր աղջիկների՝IVE խմբում[61]։
Չհվե Յե Նան դեբյուտով հանդես է եկել 2022 թվականի հունվարի 17-ին «Smiley» մինի ալբոմով[62]։
Միյավակի Սակուրան ևՔիմ Չևոնը առաջին անգամ հանդես են եկել 2022 թվականի մայիսի 2-ին՝Le Sserafim աղջիկների խմբի կազմում[63]։
| Կարգ[64] | Իրական անուն | Ծննդյան ամսաթիվ | Պաշտոնը խմբում | Գործակալություն | Ընթացիկ գործունեություն | Պաշտոնական գույն | |
|---|---|---|---|---|---|---|---|
| Հայերեն | Հանգըլ/Կանձի | ||||||
| 7 | Կվոն Ըն Բի | 권은비 | 27.09.1995 | Լիդեր[65], գլխավոր պարուհի, ուղեկցող վոկալիստ | Woollim Entertainment | Սոլո երգչուհի | Մանուշակագույն |
| 2 | Միավակի Սակուրա | 宮脇 咲良 | 19.03.1998 | Սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր, վիզուալ | EMI Records Japan | HKT48 (ավարտել է գործունեությունը 2021 թվականի հունիսի 19-ին), Le Sserafim | Պաստելային վարդագույն |
| 8 | Կան Հևոն | 강혜원 | 05.07.1999 | Ուղեկցող ռեփեր, սաբ-վոկալիստ, վիզուալ | 8D Entertainment | Սոլո երգչուհի, դերասանուհի | Մարջանագույն |
| 4 | Չհվե Յե Նա | 최예나 | 29.09.1999 | Գլխավոր ռեփեր, ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի | Yuehua Entertainment | Սոլո երգչուհի, դերասանուհի | Դեղին |
| 12 | Լի Չեյոն | 이채연 | 11.01.2000 | Գլխավոր պարուհի, ուղեկցող վոկալիստ, ուղեկցող ռեփեր | WM Entertainment | Դերասանուհի | Երկնադաղձագույն |
| 10 | Քիմ Չևոն | 김채원 | 01.08.2000 | Ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի | Woollim Entertainment | Le Sserafim | Դաղձագույն |
| 11 | Քիմ Մին Ջու | 김민주 | 05.02.2001 | Ուղեկցող ռեփեր, սաբ-վոկալսիտ, վիզուալ | Urban Works Media | Դերասանուհի | Սպիտակ |
| 6 | Յաբուկի Նակո | 矢吹奈子 | 18.06.2001 | Սաբ-վոկալսիտ | EMI Records Japan | HKT48 | Երկնագույն |
| 9 | Հոնդա Հիտոմի | 本田仁美 | 06.10.2001 | Ուղեկցող պարուհի, սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր | AKS | AKB48 | Բեժ |
| 3 | Չո Յու Րի | 조유리 | 22.10.2001 | Գլխավոր վոկալիստ | WAKE ONE Entertainment | Սոլո երգչուհի | Նարնջագույն |
| 5 | Ան Յու Ջին | 안유진 | 01.09.2003 | Ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի | Starship Entertainment | Ive | Կապույտ |
| 1 | Չան Վոն Յոն | 장원영 | 31.08.2004 | Ուղեկցող պարուհի, սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր, կենտրոն[66], մակնե[67] | Starship Entertainment | Ive | Վարդագույն |
| Տարի | Վերնագիր | Դեր | Հղում |
|---|---|---|---|
| 2020 | Eyes on Me: The Movie | Իրենք իրենց | [68] |
| Տարի | Վերնագիր | Հեռուստաալիք | Ծանոթագրություններ |
|---|---|---|---|
| 2018 | Produce 48 | Mnet | Նախադեբյուտային շոու |
| IZ*One Chu | Mnet | Դեբյուտային ռեալիթի-շոու | |
| 2019 | IZ*One’s First Steps in Japan | Abema TV | Ճապոնական նախադեբյուտ |
| IZ*One City | Pooq | ||
| IZ*One Chu — Secret Friend | Mnet | ||
| 2020 | Iz*One Chu – Fantasy Campus | [69] | |
| Iz*One Eat-ing Trip | U+ Idol Live | [70] | |
| Iz*One Chu – ON:TACT | Mnet | [71] | |
| 2021 | Iz*One Eat-ing Trip 2 | U+ Idol Live | [72] |
| Fantastic I*z: Hidden School | Universe | [73] | |
| Iz*One Eat-ing Trip 3 | U+ Idol Live |
| Տարի | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | |
|---|---|---|---|---|
| 2018 | Asia Artist Awards | |||
| Տարվա նորեկներ՝ Երաժշտություն | IZ*ONE | Հաղթանակ | [74] | |
| [Melon Music Awards | ||||
| Լավագույն նոր արտիստ | IZ*ONE | Անվանակարգ | [75] | |
| Mnet Asian Music Awards | ||||
| Լավագույն նոր գըրլ-բենդ | IZ*ONE | Հաղթանակ[26] | [27] | |
| Տարվա արտիստ | Անվանակարգ | |||
| Ասիայի նոր արտիստ | Հաղթանակ | |||
| 2019 | Golden Disc Awards | |||
| Տարվա նորեկներ — ալբոմ | IZ*ONE | Հաղթանակ | [31] | |
| Հայտնիության մրցանակ | Անվանակարգ | |||
| NetEase-ի ամենահայտնի K-Pop աստղ | Անվանակարգ | |||
| Seoul Music Awards | ||||
| Նոր արտիստի մրցանակ | IZ*ONE | Հաղթանակ | [32] | |
| Հայտնիությոն մրցանակ | Անվանակարգ | |||
| Հալլյու հատուկ մրցանակ | Անվանակարգ | |||
| V Live Awards | ||||
| Թոփ 5 նորեկներ | IZ*ONE | Հաղթանակ | [76] | |
| Gaon Chart Music Awards | ||||
| Տարվա նոր արտիստ | IZ*ONE | Հաղթանակ | ||
{{cite news}}:More than one of|archivedate= and|archive-date= specified (օգնություն);More than one of|archiveurl= and|archive-url= specified (օգնություն)