iPad Pro,պլանշետների շարք ստեղծվածApple ընկերության կողմից, որոնցից առաջինը թողարկվել է2015 թվականիսեպտեմբերի 9-ին, իրենից ներկայացնելովiPad-ի բոլովին նոր տարբերակը ամենամեծ էկրանով (9,7, 10,5, 12,9 դյույմ)։ iPad Pro 9.7 սարքավորված էApple A9X պրոցեսսորով, ունի 2 ԳԲօպերատիվ հիշողություն[1],Apple Pencilստիլուսի ապահովում և Split View ռեժիմiOS 9-ում, որը թույլ է տալիս բացել երկու ծրագիր մի առ ժամանակ։ iPad Pro 10.5-ը ցուցադրվեց2017 թվականիհուլիսի 5-ին WWDC 2017-ի շրջանակում, այն ստացավ ավելի հզոր պրոցեսսոր A10X Fusion, 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ iSight, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 7 մեգապիքսել հզորությամբ դիմայինFaceTime տեսախցիկ և էկրան։
Պլանշետի «սիրտն» է համարվում երրորդ սերնդի 64-բիթ կառուցվածքով նոր Apple A9X պրոցեսսորը, որը 1,8 անգամ ավելի արագ է աշխատում նախկինումiPad Air 2-ում օգտագործվող Apple A8X պրոցեսսորից։ Պլանշետում նաև օգտագործվում է M9 պրոցեսսոր։ Apple հաստատում է, որ պլանշետը 80 %-ով ավելի հզոր է ներկայիս դյուրակիր համակարգիչներից և «ծանր» ծրագրերի հետ աշխատելուց այն հավասար է համակարգիչներին։ Պլանշետը թողարկվում է 3 տարբերակով՝ 32 գիգաբայթ, 128 գիգաբայթ և 256 գիգաբայթ։
iPad Pro 9,7-ը միշտ ակտիվ է անհրաժեշտ է միայն կանչել և նա կակտիվանա անռանց էկրանին դիպչելու։ iPad Pro 10,5 և iPad Pro 12,9 այս ֆունկցիան աշխատում է միայն այն ժամանակ, երբ պլանշետը լիցքավորվում է։
Բացի նրանից, որ պլանշետները տարբերվում են չափերով, առաջին անգամ iPad Pro 9,7-ում է հայտնվել ֆունկցիա, որը կարգավորում է էկրանի լուսավորությունը և գույները կախված շրջակա միջավայրից։
iPad Pro-ի համար նախատեսված է չորս աքսեսուար, որոնք վաճառվում են առանձին՝ էկրանի խելացի պատյան, կցվող ստեղնաշար, Խելացի ստեղնաշար, և հատուկ ստիլուս՝ Apple Pencil, և հատուկ հարմարեցված պատյան, որը համատեղելի է Խելացի Ստեղնաշարի հետ[3]։