Օպերացիոն համակարգը ներկայացվել էWWDC2015-ի ժամանակ, որը տեղի է ունեցել2015 թվականի հունիսի 8-ին։ Մինչև2015 թվականի հուլիսը մինչև iOS 9-ը կարող էին թարմացնել միայն մշակողները։ Հուլիսին թողարկվել է առաջին հանրային բետա-տարբերակը[2]։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին iOS 9-ը պաշտոնապես թողարկվել և մատչելի է դարձել ամբողջ աշխարհի օգտատերերի համար[3]։
Քարտեզները հնարավորություն ստացան Եվրոպայի և Ամերիկայի 13 քաղաքներում կառուցել ուղի՝ օգտագործելով հասարակական տրանսպորտ[4]։
Մեծ Բրիտանիայում հայտնվեց Apple Pay-ի օժանդակություն։
Բարելավվել էSiri-ի աշխատանքը, ավելացվել է «Proactive Siri» ֆունկցիան, որն հնարավորություն է տալիս փոխազդել տվյալ պահին էկրանին գտնվող կոնտենտի հետ։
Այժմ Apple ID-ի գրանցման ժամանակ պահանջվում է հորինել ոչ թե քառանիշ, այլ վեցանիշ գաղտնաբառ։ Այսպիսով օգտատերը կստանա մեծ անվտանգություն։
Ավելացվել է էներգախնայողության ֆունկցիա[5], որն անջատում է ծրագրերի ֆոնային թարմացումը, գեոլոկացիան, փոստի ստուգումը, նաև փոքրացնում է պրոցեսորի հաճախականությունը մոտավորապես 40%-ով։
Slide Over` առանց առաջին հավելվածը լքելու՝ երկրորդին անցում։
Թարմացվել է «Նշումներ» հավելվածը, նորամուծություններից մեկը գաղտնաբառի կամ մատնահետքի միջոցով նշումների պաշտպանումն է։
Ավելացվել է նոր՝ «San Francisco» սիստեմային շրիֆտ[9]։
Նոր «Night Shift», ֆունկցիան օրվա ժամանակից կախված փոփոխում է էկրանի ջերմաստիճանը, երեկոյան դարձնելով այն ավելի տաք, ինչը փոքրացնում է աչքերի լարվածությունը։
iOS 9 beta 1 (2015 թվականի հունիսի 8)՝ օպերացիոն համակարգի առաջին տարբերակ։
iOS 9 beta 2 (2015 թվականի հունիսի 23)՝ ուղղվել է սխալների մեծամասնությունը, բարելավվել ռուսաց լեզվի տեղայնացումը, ավելացվել է ֆունկցիա, որը ջնջում է որոշ հավելվածներ, երբ թարմացման համար բավական հիշողություն չի լինում, դանդաղեցված է բազմախնդրության անիմացիան, թարմացված է պոդկաստների նշանը[7]։
iOS 9 beta 3 (2015 թվականի հուլիսի 8)՝ թարմացվել է «Երաժշտություն» հավելվածը,iPad-ի թղթապանակները այժմ ներառում են 16 հավելված՝ 9-ի փոխարեն։ «Պատկերներ» հավելվածում ավելացվել են «Սելֆի» և «Էկրանակադրեր» ալբոմները[10][11]։ Ավելացված է «Լուրեր» հավելվածը, որը հասանելի է միայն ամերիկական iTunes մասնակցային հաշիվների օգտատերերի համար։ Նաև ավելացվել է թարմացված երկգործակիցApple ID նույնականացում[12]։
iOS 9 beta 4 (2015 թվականի հուլիսի 21)՝ ուղղվել են կարգավորումների նշանները, ավելացվել է 6-րդ մակարդակի iPod touch-ի աջակցում, iPad-ի «Պոդկաստներ» հավելվածը ստացել է «նկարը՝ նկարում» ֆունկցիայի աջակցում, ձայնի բարձրացման ստեղնի օգնությամբ կրկին կարելի է լուսանկարել[13]։
iOS 9 beta 5 (2015 թվականի օգոստոսի 6)՝ CarPlay-ջ սկսել է աջակցել Apple Music-ը, Երաժշտություն հավելվածը ստացել է «Խառնել բոլորը» ստեղնը, ավելացվել է 15 նոր ետնաշերտի պատկեր, բարելավվել է ռուսաց լեզվի տեղայնացումը[14]։
iOS 9 GM (2015 թվականի սեպտեմբերի 9)՝ բարելավվել է աշխատանքի կայունությունը և սահունությունը[15]։
iOS 9.1 beta 1 (2015 թվականի սեպտեմբերի 9)՝iPad-ի համար ավելացվել են նոր հնարավորություններ, ավելացվել են մի քանի նոր Էմոջիներ[15]։
iOS 9 build 13A344 (2015 թվականի սեպտեմբերի 16)՝ նախաթողարկման տարբերակ։ Թարմացման համար պահանջվում է 1,3 ԳԲ ազատ հիշողություն[16]։
iOS 9.1 beta 2 (2015 թվականի սեպտեմբերի 24)՝ ուղղվել են սխալները[17]։
iOS 9.0.1 (2015 թվականի սեպտեմբերի 24)՝ ուղղվել են iOS 9-ում նկատվող սխալների մեծամասնությունը[18]։
iOS 9.0.2 (2015 թվականի սեպտեմբերի 30)՝ թարմացումը ներառում է սխալների ուղղում և որոշ բարելավումներ[19]։
iOS 9.1 beta 3 (2015 թվականի հոկտեմբերի 2)՝ ուղղվել են սխալները և դիզայնը[20]։
iOS 9.1 beta 4 (2015 թվականի հոկտեմբերի 7)՝ արագացվել է աշխատանքը և ուղղվվել են սխալները[21]։
iOS 9.1 beta 5 (2015 թվականի հոկտեմբերի 12)՝ ներառում է բարելավումներ և սխալների ուղղումներ[22]։
iOS 9.1 (2015 թվականի հոկտեմբերի 21)՝ ավելացվել է ավելի քան 150 նոր «Էմոջի», բարելավվել է Live Photo ֆունկցիան[23]։
iOS 9.2 beta 1 (2015 թվականի հոկտեմբերի 27)՝ Safari View Controller ծրագրային ապահովման թարմացում[24]։
iOS 9.2 beta 2 (2015 թվականի նոյեմբերի 4)՝ ուղղում է մի շարք թերություններ և բարելավվում է արտադրողականությունը[25]։
iOS 9.2 (2015 թվականի դեկտեմբերի 8)՝ ուղվված են սխալների մեծամասնությունը և արագացված է համակարգի արտադրողականությունը, զգալի բարելավումենրի են ենթարկվել Apple Music, Փոստ, iBooks հավելվածները և Safari View Controller-ը[26]։
iOS 9.2.1 (2016 թվականի հունվարի 19)՝ համակարգի թարմացում և սխալները ուղղում՝ ներառյալ այն սխալը, որը չէր թույլատրում հավելվածների տեղադրումն ավարտել MDM-սերվերի օգտագործման դեպքում[27]։
iOS 9.3 (2016 թվականի մարտի 21)՝ բարելավված են՝ «Նշումներ», News, «Առողջություն» ևApple Music հավելվածները։ Նաև ավելացված է նոր Night Shift ֆունկցիա, որը օրվա ժամանակից կախված փոփոխում է էկրանի ջերմաստիճանը, երեկոյան դարձնելով այն ավելի տաք, ինչը փոքրացնում է աչքերի լարվածությունը[28]։
iOS 9.3.1 (2016 թվականի մարտի 31)՝ ուղղված էSafari-յի սխալը, որը բերում է iOS-ի կախմանը՝ ներքին հղումներով անցման դեպքում исправлена ошибка в Safar: