«Hey Jude», բրիտանականThe Beatles խմբի երգը, որը գրվել էՓոլ ՄաքՔարթնիի ևՋոն Լենոնի կողմից։ Քվեարկության արդյունքում երգը ճանաչվել է բրիտանացիների կողից ամենասիրվածըThe Beatles-ի երգերից[1]։ Բառերը գրել է ՄաքՔարթնին, մխիթարելու համար Ջոնի Լենոնի որդուն՝Ջուլիան Լենոնին ծնողների ամուսնալուծության ժամանակ։
Փոլը գրել է այն1968-ի հունիսին, երբ իրԱստոն Մարտինով գնում էր Ուեյբրիջ, որպեսզի հանդիպի Սինտիա Լենոնին և նրա որդուն։ Ճանապարհին նա սկսում է մտածել իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և այն օրերի մասին, երբ նա Լենոնի հետ նրա տանն էր գրում երգեր։
Իմ տնից իրենց տուն մոտ մեկ ժամվա ճանապարհ էր։ Ես միշտ անջատում էի ռադիոն և վարելու ընթացքում փորձում էի երգ հորինել։ Ու ես սկսեցի երգել «Հեյ, Ջուլ (Ջուլիան), մի անհանգստացիր, վերցրու տխուր երգ և այն ավելի լավը դարձրու»։ Դրանք լավատեսական, հույսով լի խոսքեր էին Ջուլիանի համար. «Այո՛, ընկերս, քո ծնողները բաժանվել են։ Հասկանում եմ, թե ինչ ես դու զգում, բայց ժամանակի հետ ամեն ինչ ավելի հեշտ կդառնա»։
Ի վերջո ես «Ջուլ»-ը փոխարինեցի «Ջուդ»-ով։ «Օկլահոմայի» հերոսներից մեկի անունը Ջուդ էր, և ինձ դուր էր գալիս այդ անունը։
Երբ ես ավարտեցի երգը, երգեցի Ջոնի համար, սակայն կարծում էի, որ նրա վրա դեռ պետք է աշխատել։ Այնտեղ կար այսպիսի տող. «the movement you need is on your shoulder»: Ես նայեցի Ջոնին ու ասացի. «Այս հատվածը ես պատրաստվում եմ ուղղել»։ Ջոնն ասաց. «Ինչու՞»: «shoulders բառը արդեն եղել է տեքստում։ Եվ հետո, հիմար արտահայտություն է, ես կրկնում եմ այն թութակի պես։ Ես կփոխեմ այն»։ Բայց Լենոնը պատասխանում է. «Չփորձվե՛ս։ Դա լավագույն տողն է երգում։ ես հասկանում եմ, թե ինչ ես դու ուզում ասել, և դա հիանալի է»։ Ահա թե ինչով է ինձ դուր գալիս Ջոնը. ամեն անգամ, երբ ես ուզում էի դեն նետել որևէ տող, նա ասում էր, որ հենց դա է ամենալավը։ Ես նայեցի այդ տողերին Ջոնի աչքերով։ Եվ հիմա, երբ կատարում եմ այդ երգը, այդ տողերի ժամանակ հիշում եմ Ջոնին և տխրում եմ։
Հուլիսի 30-ինThe Beatles-ը «Թրիդենթ» ստուդիայում չորս դուբլ է ձայնագրում, իսկ հաջորդ օրը ավարտում է ձայնագրությունը։ ՄաքՔարթնին ավելացնում է բաս և վոկալ,The Beatles-ի մյուս անդամները երգում են բեք վոկալ։ Այնուհետև 36 գործիքից բաղկացած նվագախումբը երկար վերջերգ է նվագում։ Դասական երաժիշտներին առաջարկում են կրկնակի վճարել, եթե նրանք ծափ տան և երգեն «նա-նա-նա-նա»։ Բոլորը երջանիկ էին մասնակցություն ունենալու, առավել ևս կրկնակի վճարի համար, սակայն գտնվում է մի դժգոհ անձ, ով լքում է ստուդիան այս խոսքերով. «Ես չեմ պատրաստվում ծափ տալ և երգել ՄաքՔարթնիի այս հիմար երգը։»[2]
Մենք ձայնագրեցինք «Hey Jude»-ը «Trident» ստուդիայում։ Այն երկար երգ էր։ Հաշվի առնելով նրա տևողությունը, ես ասացի. «Չի կարելի ձայնագրել այսքան երկար սինգլ»։ Բայց տղաներն ինչպես միշտ հարձակվեցին վրաս, և Ջոնը հարցրեց. «Ինչու՞»: Ես չգտա արժանի պատասխան և ասացի առաջինը, որ մտքիս եկավ.«Դիսկ ջոկեյները չեն կարող նվագել այս սկավառակը»։ Իսկ Ջոնն ասաց. «Կանեն, քանի որ այն մերն է»։Եվ նա, իհարկե, միանգամայն ճիշտ էր։
Չնայած այդ ժամանակThe Beatles-ը արդեն դադարել էր համերգային գործունեությունը, և «Hey Jude»-ը երբեք կենդանի չի կատարել, այդ երգի հանդիսավոր ավարտը կատարյալ էր հանրային կատարման համար, և Փոլ ՄաքՔարթնին ավելի ուշ այն դարձնում է իր շոուների հիմնական համարը։
Երկրորդ րոպեի 58-րդ վայրկյանին կարելի է լսելՓոլ ՄաքՔարթնիի «Oh! F*cking hell!» բառերը, որոնք ասվել են սխալ նվագած ակորդի պատճառով։ Երգը ցանկանում էին կրկին ձայնագրել, սակայնՋոն Լենոնը պնդում է, որ այդ խոսքերը պարզապես խլացվեն։
↑«I’m not going to clap my hands and sing Paul McCartney’s bloody song!» he said, in spite of the fact that he was getting double rates for his trouble. Цит. по кн.:Martin G., Hornsby J. All you need is ears. New York: St. Martin’s Press, 1979; гл.11.